Ստացանք Ձեր խորհրդի 2024 թ. մայիսի 8-ի 188-2024-546 համարակիր նամակը , որը ամբողջությամբ տեղադրել եք առաջնորդարանի կայքէջում ու տպագրել «Ալիք» օրաթերթում՝ 12/05/ 2024 թ., որը և վերածվել է բաց նամակի: Այս բաց նամակով Դուք Ձեր «բողոքն ու դժգոհանքն» եք հայտնել, Ձեր բնութագրմամբ, «անսպասելի երևոյթի» կապակցությամբ, որ տեղի է ունեցել միությանս հարկի տակ և որը «զայրացրել» է խորհրդիդ անդամներին և այն համարել եք «անթոյլատրելի»: Ընդգծենք, որ այդ զարմանքը բխում է Ձեր մենատիրական ձգտումներից ու Ձեզ խամախճիկների պես խաղացնող ՀՅԴ-ի կառքին լծվելու հանգամանքներից: Սակայն ինչ է տեղի ունեցել «Րաֆֆի» համալիրի սրահում Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին նվիրված ձեռնարկի ընթացքում, որտեղ որպես թեմակալ առաջնորդի…
Բայց նկատի ունենալով այդ դեպքերից հետո մինչև մեր ժամանակները ամերիկացիների ներգրավածությունը քիմիական և կենսաբանական զենքերի շուրջ, չինացիների պնդումները չեն կարող անտեսվել: Օրինակ՝ 1970թ.-ին New York Times-ը գրել է, որ Կորեական պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի ուժերը ճնշվել էին չինական «մարդկային ալիքներով», «բանակը արխիվներից հանել էր նացիստական քիմիական պատերազմի փաստաթղթերը, որոնք նկարագրում էին Սարին նյութը (մի տեսակ ներվերի վրա ազդող մահացու նյարդային գազ է, որի մի քանի ֆունտը կարող է սպանել հազարավոր մարդկանց քանի րոպեների ընթացքում: ... Բանակը հիսունականների կեսերին հազարավոր գալոններ Սարին էր արտադրում»: 1950- և 1960-ականների ընթացքում բանակը և ԿՀՎ-ն բազմաթիվ կենսաբանական նյութերի հետ փորձեր են անց կացրել Միացյալ Նահանգներում:…
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը տուրք տալով համայքի որոշակի հատվածի, օգտագործելով Համբարձման տոնի առիթով մատուցվող Սուրբ Պատարագի «հարմարագույն առիթը», մայիսի 9-ին, Ս. Սարգիս եկեղեցում, կազմակերպել է հակահայաստանյան համահավաք: Այսպիսով, փաստորեն, ԹՀԹ Թեմական խորհուրդը բացահայտ կերպով ապականում է եկեղեցին, քանի որ համաքրիստոնեական տոնի առիթով եկեղեցի այցելող պետականամետ հանրությունը պետք է օգտագործվի չար նպատակների համար և ներկայացվի որպես հակապետական զանգված: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, որպես համահայկական կառույցի, նվիրական պարտքն է համերաշխություն և միասնություն քարոզել և իր բոլոր զավակներին վերաբերվել հավասարապես ու չենթարկվել որևէ հատվածի քմահաճույքի: Իսկ Թեհրանի Թեմական խորհրդի լիազորությունը սահմանափակվում է հայ համայնքով, այնպես որ նա անելիք չունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում:…
ՆԱԽԱԲԱՆ (Մաս 15) Կոլորադոյում գործողությունը շարունակվեց մինչև 1960-ական թվականները: Երբեք հնարավոր չեղավ իմանալ թե քանի հազար տիբեթցիներ ուսուցման կուրսեր անցկացրին այնտեղ: Նույնիսկ ուսուցման կուրսերի ավարտից հետո, ԿՀՎ-ն շարունակեց ֆինանսավորել և մատակարարել իրենց էկզոտիկ հաճախորդներին այն երզանքով, որ իրենք կրկին կը գրավեն իրենց հայրենյաց հողը: 1961թ.-ին, երբ New York Times-ը որոշ լուրեր ստացավ Կոլորադոյի օպերացիայի մասին, Պենտագոնը նրա վրա ճնշում գործադրեց ու պահանջեց, որ այդ կապակցությամբ հետաքրքրություն չցուցաբերի և նրանք ընդունեցին: Այս հարցը շատ զգայուն էր, քանի որ ԿՀՎ-ի 1947 թվականի կանոնադրության և Կոնգրեսի մեկնաբանության ավանդաբար սահմանափակվել էր ԿՀՎ-ի ներքին տեղեկատվության հավաքագրումը: Չինաստանը բացի որ բռնկված էր իր ներքին դժվարություններով, կանգնած…
 Այժմ անդրադառնանք Կովկասյան ռազմաճակատը մերկացնելու, այնտեղից ռուսական զորքերի հեռանալու հարցին: Այս հարցի շուրջ կան իրարամերժ կարծիքներ, նշվում են տարբեր պատճառներ, որոնք ավելի են դժվարացնում ճշմարտության բացահայ- տումը: Նպատակ չունենալով անդրադառնալ դրանց, փորձեմ ռազմաճա- կատը մերկացնելու, այնտեղից ռուսական զորքերը հեռացնելու խնդրին անդրադառնալ մինչեւ այժմ ուշադրությունից դուրս մնացած մի շարք փաստերի եւ իրողությունների վերլուծությամբ, եզրակացությունը թող- նելով ընթերցողին: Արեւմտյան ռազմաճակատում գտնվող ռուսական բանակում ընդ- հանուր կարգապահության անկումը եւ մյուս երեւույթները, որոնց մասին արդեն հիշատակվել է, լուրջ հետեւանքներ են ունեցել նաեւ Կովկասյան ռազմաճակատում գտնվող կես միլիոնանոց հսկայական բանակի վրա, այն էլ ավելի ծանր ու առանձնահատուկ պայմաններում։ Հարկ է նշել, որ Կովկասյան բանակը ձեռք…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում Մայիսի մեկը մի աշխարհագրական պայմաններում է տոնվում, որտեղ պատերազմի սպառնալիքի ներքո հնարավոր չէ լիակատար խանդավառությամբ նշել այս կարևոր օրը: Թուրքա – Ադրբեջանական և անգլո սակսոնական նկրտումների շարունակությունը մի կողմից և Հայաստանի իշխանության սխալ արտաքին քաղաքականության հետևանքները մյուս կողմից խլել է մեր ժողովուրդից լավ ապագայի հանդեպ հույսը: Աշխատավորները իրենց ստեղծած հավելյալ արժեքի օգտվելու զրկվելուց բացի, ամենաշատն են տուժում ներկա տնտեսական ինֆլյացիայից: Հայ Ձախ Ֆորումի խորը համոզմամբ, Հայաստանի իշխանությունները ոչ հեռու ապագայում անգամ ցանկության դեպքում չեն կարողանալու իրականացնել այն բարեփոխումներն, որը խոստացել են ժողովրդին իրենց ապագայի մասին: Բանն…

Chris Hedges: Revolt in the Universities

University students across the country, facing mass arrests, suspensions, evictions and explusions are our last, best hope to halt the genocide in Gaza. RINCETON, N.J — Achinthya Sivalingam, a graduate student in Public Affairs at Princeton University did not know when she woke up this morning that shortly after 7 a.m. she would join hundreds of students across the country who have been arrested, evicted and banned from campus for protesting the genocide in Gaza. She wears a blue sweatshirt, sometimes fighting back tears, when I speak to her. We are seated at a small table in the Small World…
Էջ 1, 77-ից