Ռոժավայի վրա Թուրքիայի հարձակումից քանի օր անց, քուրդ քաղաքագետ Հուրի Խալաֆը նահատակվեց: Դրանից մեկ տարի առաջ նա հարցազրույց էր տվել «Ռոար» ամսագրի հետ, որից մի որոշ մաս ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Իմ անունն է Հուրին, ծնվել եմ Ռոժավա քաղաքի Դիրակ շրջանում, այնտեղ սովորել և ապրել եմ, սակայն այս օրերում աշխատում եմ Ղամիշլիում: Հալեպ քաղաքում հինգ տարի սովորել եմ քաղաքաշինության մասնաճյուղը, որից մեկ տարի անց սկսեցի աշխատել պետության և հեղափոխության համար: Իմ ընտանիքը հպարտ է, որ մասնակցում եմ Ռոժավայի հեղափոխությանը, նրանք ազգասեր են և տարիներ է, որ կազմակերպված են: Ինձ միշտ իրենց հետ տանում էին հասարակական հավաքներին ու նստաշրջաններին: Ուրիշ խոսքով երբեք քաղաքական կազմակերպությունից հեռու չեմ եղել ու միշտ սերտ կապերի մեջ եմ եղել իմ հասարակության հետ:
Ռոժավայում ժողովրդի մեջ դեռ ուժեղ համախմբվածություն և համերաշխություն գոյություն ունի: Մեզ մոտ դեռ «Կոմոնի Կյանք» գոյություն ունի և ես էլ մի մասնիկն եմ դրա: Թուրքերը Հուրիին իր մեքենայից դուրս են հանել, հանգիստ կրակել են նրա վրա ու սպանել:
2018 թվականի գարնանը Հուրին Սիրիայի արևելյան ու հյուսիսային շրջանի՝ Ռոժավայի տնտեսական ինքնակառավարման նախարարության ղեկավարն էր:
Ռոժավայի հեղափոխությունը հաճախ ճանաչում են որպես կանանց հեղափոխություն, կանայք միշտ պայքարում են փոփոխության կամ հասարակական հեղափոխության համար: Հուրին իր ամբողջ կյանքը նվիրեց այս հեղափոխությանը և վերջում այդ ուղղությամբ զոհվեց:
Աղբյուր՝ Roar Magazine