“Գեղեցիկ և ապստամբ” գիրքը կարճ պատմվածքների հավաքածու է՝ 33 Լատինամերիկացի կանանց մասին: Պատմվածքները պատմություն են ու ոչ զուտ այդ կանանց կենսագրության մասին: Այդ գրքի պատմվածքներից յուրաքանչյուրը արտացոլում է Լատինական Ամերիկայի մեծ պատմության էջերը, սկսած 1492 թվականից, երբ եվրոպացի ագրեսորները ներխուժեցին այս երկրամաս և որը շարունակվում է մինչև այսօր: Այս կանանցից որոշները հայտնի են, որպես պետական պաշտոնյաններ, գրողներ, արվեստագետներ և այլն, բայց մնացածը չճանաչված, սակայն մեծ դեր են ունեցել ազատության ու հավասարության համար պայքարում: Բրազիլիայի նախկին նախագահ՝ Դիլմա Ռուսեֆը մեկն է նրանցից: Գրքի հեղինակն է Հերնանդո Քալովասպինա-ն: