Իսրայելում դեկտեմբերի 4-ին կանանց համընդհանուր գործադուլ Է հայտարարված կանանց նկատմամբ բռնության դեմ: Այդ մասին հայտնել Է vesty.co.il հրատարակությունը:
Կանանց սպանությունների հաճախացած դեպքերը, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել, ստիպել են հազարավոր մարդկանց դուրս գալ բողոքի ակցիայի: Տասնյակ քաղաքների քաղաքապետարաններ եւ շուրջ 300 կազմակերպություններ, ձեռնարկություններ ու ընկերություններ ամբողջ երկրում պաշտպանել են գործադուլը, որն ընթանում Է «Ցասման օր» կարգախոսի ներքո, ճշտում Է հրատարակությունը: Վերջին կաթիլն են դարձել 16 եւ 13 տարեկան աղջիկների մահվան մասին ողբերգական լուրերը, որոնք օրերս բառացիորեն ցնցել են երկիրը: Ընդ որում նրանց ընտանիքներում բռնության եւ անարգանքների մասին հայտնի Է եղել ոստիկանությանը:
Բողոքի նախաձեռնողներից մեկի՝ Ստավ Առնոնի խոսքով՝ անցյալ տարի կառավարությունը 250 միլիոն շեկել (70 միլիոն դոլար) Է հատկացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու նպատակով, բայց դրա համար պատասխանատու կառույցներն ստացել են այդ գումարի ընդամենը 10 տոկոսը: Ինչպես նշվում Է, ներկայում հանրահավաքի մասնակիցները կաթվածահար են արել երթեւեկությունը Թել Ավիվում եւ Երուսաղեմում: Քաղաքներում հսկայական խցանումներ են առաջացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: