Ավելի քան 1 դար առաջ օպերային արվեստի ասպարեզում մեր հայրենակիցները մեծ հեղինակություն էին վայելում: 1893 թ. Թիֆլիսի օպերային թատրոնում բեմադրվում է Գունոյի «Ֆաուստը», ուր գլխավոր դերերը վստահվում են 2 երիտասարդ երգիչների` Մարգարիտայի դերերգով առաջին անգամ հանդես է գալիս 25-ամյա Նադեժդա Պապայանը, իսկ Մեֆիստոֆելի դերերգը 20-ամյա Շալյապինի առաջին բեմելն էր: Նույն աշխարհահռչակ Շալյապինի հետ մեծ հաջողությամբ հանդես է եկել այն ժամանակների լավագույն բարիտոնը`Բեգլար Ամիրջանյանը, վերջինս ներկայացել է Իշխան Իգորի դերերգով՝ Բորոդինի համանուն օպերայում, իսկ պատմական բասն էլ` Գալիցկի երգեց: Ծովակ անունով տենորի ձայնը տենորների հայրենիք Իտալիայում ադամանդի էին նմանացնում: Ավելի ուշ, մեր հայրենակիցներից Արման Թոքաթլյանին իր գեղեցիկ երգեցողության համար նվիրել են…
98 տարի առաջ ծնվել է քանդակագործ Նվարդ Զարյանը։ Նա հայ գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի դուստրն է և պատմաբան Արմեն Զարյանի քույրը։ Նվարդ Զարյանը նկարչությամբ հետաքրքրվել է 17 տարեկանից սկսած։ Ուսումն ստացել է Միլանի Scuola Di Brera ակադեմիական ուսումնարանում, ապա ավարտել է Վենետիկի Liceo Artistico-ի դասընթացները։ Քանդակագործ Ադոլֆ Վիլթի խորհրդով Նվարդը թողնում է նկարչությունը և զբաղվում քանդակագործությամբ։ Սովորում է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ աշակերտում է մի շարք հայտնի քանդակագործների։ 1935-1940 թթ․ սովորում է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։ 1950 թ․ իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների հետ մասնակցում է Իտալիայի կառավարության հայտարարած մեծ մրցույթին և առաջին մրցանակն է շահում Հռոմի…
Կանանց աշխատանքային զբաղվածությունը միջազգային և տարբեր երկրների օրենսդրություններում ուշադրության է արժանացել: 1979 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատվել է Միջազգային օրենք, որում ընդգծված է «Կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու կոնվենցիայի 11-րդ հոդված»-ը: Այդ հոդվածում ասվում է, որ բոլոր անդամ երկրները համախմբվել են, որպեսզի վերացնեն որևէ խտրականություն կանանց աշխատանքային զբաղվածության նկատմամբ և ապահովեն կանանց ու տղամարդկանց հավասարության սկզբունքը: Այդ հոդվածի առաջին կետում նշված է, որ աշխատանք ունենալը ճանաչվում է որպես մարդու անբաժանելի իրավունք, և ապահովում է մարդու աշխատանքի ազատ ընտրություն կատարելու իրավունքը, որտեղ պետք է լինեն նաև աշխատանքի ապահովություն, հավասար աշխատավարձ և իրավունքներ, միևնույն արժեք ունեցող աշխատանքի ժամանակ միևնույն ու հավասար մարդկային վերաբերմունք, ինչպես…