Արխիվ Սեպտեմբերի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020 11:25

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

ՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԱԽԱԲԱՆ Հայ Ձախ Ֆորումը ցանկանում է Հայաստանը տեսնել արդար մի երկիր, որտեղ, բացի քաղաքական դեմոկրատիայից, կլինի նաև «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ» ընդ որում՝ ժողովրդի նյութական կենսամակարդակի տարբերությունները մեծ չեն լինի, կվերանան աղքատությունն ու սոցիալ-տնտեսական անապահովությունը Հայաստանի հասարակությունում: Մենք համոզված ենք, որ տնտեսապես արդար հասարակություն հնարավոր է կերտել, որը և հիմքն է երկրի մյուս բնագավառների զարգացման: «Արդարություն» վիդիոֆիլմերը նպատակ ունեն ցույց տալու, թե ինչպես է հնարավոր այն իրագործել, և այդ կապակցությամբ մեր ժողովուրդը պետք է իրազեկվի ու պահանջատեր լինի:
https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
 
 
 
Բաժին՝ Հայաստանում

««Դոսյե»-ի հետաքննությունը մեկ նպատակ է հետապնդում՝ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Այդ ուսումնասիրության մեջ ոչ մի նոր բան չկար։ Հայաստանյան մամուլում տարիների ընթացքում այդ բոլոր տեղեկությունները մեծամասամբ հրապարակված են եղել։ Բացի դրանից, որպեսզի հասկանալի լինի դրա իրական նպատակը, հարկավոր է հասկանալ նաև, թե  ինչու Խոդորկովսկին և ինչու հիմա։ Ինչպես նաև, թե որտեղ է կազմվել այդ «դոսյեն»»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։
Նրա կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում և միտումնավոր փորձ է արվել այն կապել ՌԴ աշխատակազմի կամ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալի  քարտուղարության հետ։

 

 

Հիշեցնենք, որ ըստ «Դոսյե» կենտրոնի հետաքննության՝ Հայաստանի բոլոր պետական կառույցներում, ինչպես նաև հասարակական դաշտում կան ռուսական գործակալներ։
Հետաքննության մեջ նաև կոնկրետ անուններ էին նշված։

Տարոն Սահակյանի խոսքով՝ այստեղ ուշագրավը Խոդորկովսկու հանգամանքն է, քանի որ Խոդորկովսկին շահագրգռված չէ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումներ տեղի ունենան, և դա պայմանավորված է կոնկրետ գործով։ Միևնույն ժամանակ, ըստ Սահակյանի, Խոդորկովսկուն ձեռնտու է հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն առաջացնելը։

 

 
 

«Իմ անձնական  կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում այն ուժերի, անձանց կողմից, ովքեր շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների լարվածությամբ։ Այն ուժերի ու անձանց կողմից, ովքեր հակադրում են ռազմաքաղաքական ղեկավարությանը Նիկոլ Փաշինյանին, ու դրանից կարճ ժամանակ անց տավուշյան դեպքերն են լինում։ Սա ընդհանուր պետք է դիտարկել։ Ես կարող եմ նաև անուն-ազգանուններով ասել, բայց արդեն մի քանի անգամ ցուցմունք եմ տվել  ԱԱԾ-ում դրա վերաբերյալ։ Բայց կարող եմ ասել, որ իմ անձնական կարծիքով՝ ովքեր կանգնած էին նոր Հոկտեմբերի 27-ի կազմակերպման թիկունքում, նրանք էլ կանգնած են այս «դոսյեն» այս ճանապարհով շրջանառության մեջ դնելու գործի թիկունքում։ Դա մի կենտրոն է, մի կետ է, որի գրասենյակը երևում է ԱԱԾ շենքի 3-րդ, թե 4-րդ հարկի պատուհանից։ Այդ գրասենյակը գտնվում է քաղաքի կենտրոնում»,- ասաց Սահակյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժին՝ Հայաստանում
Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2020 16:47

Փետրվարյան Խռովությունը 1921 թվական:

Փետրվարյան Խռովությունը 1921 թվական: Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ:

https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA

 

Բաժին՝ Հայաստանում

Նախկին օլիգարխները չեն հրաժարվել իշխանությունը ետ բերելու ծրագրից և այդ կապակցությամբ մշակել են ստրատեգիա ու տակտիկա: Նրանք իրենց նպատակին հասնելու համար հող են պատրաստում: Այս փուլում նրանց համար առաջնային խնդիրներից մեկը Նիկոլ Փաշինյանի թիկունքը դատարկելն է՝ ժողովրդից ու նրան հովանավորողներից: Այս կատարվում է տարբեր միջոցներով՝ տնտեսական դժվարությունները մեծացնելով ու դժգոհությունները զարգացնելով ու ինտենիսիվացնելով, հակասություններ ստեղծելով հասարակական ու քաղաքական տարբեր ուժերի, անհատների և Փաշինյանի միջև:
Նախկին ռեժիմի ղեկավարները փաշինյանի իշխանությանը ներկայացնում են որպես հակառուսական, իսկ իրենց որպես Ռուսամերտ, որը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Նրանք գիտակցում են, որ հայ ժողովրդի մեծ մասը Ռուսական կողմնորոշում ունի Հայաստանի կարգավիճակին ու պատմական դասերը նկատի ունենալով: Նախկինները Փաշինյանին հակառուսական ներկայացնելով նպատակ են հետապնդում հեղինակազրկել նրան, ու մեր ժողովուրդը պետք է լավ գիտակցի այս իրականությունը:
Փաշինյանը իր ազգային լիբերալ քաղաքականությամբ, որն ուղղված է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին ու ազգային արտադրանքի խրախուսմանը, իր էությամբ չի կարող հակառուսական լինել, քանի որ նույն պայքարն է ընթանում է նաև Ռուսաստանի կառավարության և ժողովրդի կողմից՝ ընդդեմ իմպերիալիստական ու արտաքին ֆինանսական կապիտալիզմի:
Վերջերս նկատելի է, որ հատուկ ծրագրված ու նախատեսված ձևով նախկին կոռուպացված ռեակցիոն ուժերը ամեն կերպ աշխատում են «Սասնա Ծռեր»-ին դուրս բերել Փաշինյանի դեմ: Նրանց տակտիկան «Սասնա Ծռեր»-ի հայտնի անդամներից մի քանիսին բանդարկելն է՝ «Գունդի գրավման» դատավարության շրջանակներում: Այդտեղ նախկիները հնարավորություն ունեն մանեվրելու, որովհետև դեռ իրենց ազդեցության ներքո են գտնվում որոշ դատավորներ և համակարգեր: Նախկին իշխանավորները լավ գիտեն, որ բանդարկելով մի խումբ «Սասնա Ծռեր»-ի անդամներին, կարող են սրել հակասությունները նրանց և Փաշինյանի, իսկ արդյունքում մի ակտիվ մասսա դուրս բերել Փաշինյանի դեմ: Մենք գտնում ենք, որ նրանց մասին վերջնական վճիռները պետք է կայացվեն դատական համակարգի առողջացումից ու բարեփոխումներից հետո: Այստեղ Փաշինյանի անտարբերությունը կվնասի իր ժողովրդավարության համակրությանը և գտնում ենք, որ նա պետք է միջամտի ու հետաձգի այդ դատը, որովհետև սա դավադրություն է նախկիների կողմից իր դեմ և ունի քաղաքական ենթատեքստ:
«Սասնա Ծռեր»-ի սկզբնական շրջանի աշխատանքները բխում էին իրենց գաղափարախոսությունից, նրանք ազնիվ էին իրենց գաղափարախոսության մոտիվներում: «Սասնա Ծռեր»-ը ապստամբել էին չարիքի դեմ և հանրության զգալի զանգված ողջունեց այդ: Այս երևույթը ինչ որ չափով հիմք հանդիսացավ թավշյա հեղափոխության համար: Սերժի ռեժիմը գիտակցեց, որ, եթե ուժ կիրառի, կան խմբեր, որոնք զենք են վերցնելու: Այս երևույթը իր դատական գնահատականը պետք է ստանա և ունի քաղաքական նշանակություն:
Ընդհանրապես դատապարտելի է ներկա պայմաններում հակառուսական որևէ աշխատանք Հայաստանում: Ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում Ռուսաստանի զինբազայի ներկայությանը դեմ չէր ու թշնամաբար չէր պայքարում այդ ուղղությամբ, ինչքան որ «Սասնա Ծռերն» էին այդ անում: ԵՎ սա միշտ դատապարտելի է եղել: Այդ աշխատանքների հեղինակների մեծ մասը ուղղակի կամ անուղղակի ԱՄՆ-ի գործակալներ են ու ինչպես Փաշինյանն է ասում նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերում Հայաստանի քաղաքական կյանքում ու նրանց աշխատանքների հիմնական առանցքը հայ ժողովրդի մեջ հակառուսական տրամադրություն ստեղծելն է: Կարծում ենք նման գործակալների նկատմամաբ Փաշինյանը շատ թույլ կողմնորոշում ունի կամ չի կարողանում նրանց չեզոքացնել, կամ էլ՝ չի ուզում: Երկու դեպքում էլ, եթե Փաշինյանը չփոխի իր պահպանողական դիրքորոշումը այս ուղղությամբ, կարող է իր իշխանության տապալման պատճառ դառնալ: Ինչպես Փաշինյանը ինքն էլ ընդունում, որ հայ ժողովրդի մեծ մասը գիտակցում է, որ Ռուսաստանի հետ բարեկամությունն ու ռազմավարական դաշնակից լինելն է Հայաստանի միակ անվտանգության երաշխիքը՝ Հայաստանի բանակի հետ համատեղ, ուստի նույն հայ ժողովուրդը չի հանդուրժելու որևէ հակառուսական իշխանություն Հայաստանում՝ գոնե ներկա պայմաններում:
Եթե «Սասնա Ծռեր»-ի որոշ անդամներ բանդարկվեն, հնարավոր է նրանք հերոսացվեն, ու իրենց հակառուսական գաղափարները մեծարվի: Իսկ եթե ազատության մեջ գտնվեն՝ կմերկացվի այդ հակառուսական անիմաստ ու սխալ լինելը: Դժբախտաբար, «Սասնա Ծռեր»-ի ղեկավարության ազդեցիկ դեմքերը ընկել են նաև Ամերիկայի ու Եվրոպական երկրների գաղտի կազմակերպությունների ծուղակը և ֆինանսավորվելով նրանց կողմից դարձել են հակառուսական գործակալներ: Պետք է նշել, որ հենց իրենց՝ «Սասնա Ծռեր»-ի, գաղափարախոսության մաս էր կազմում հակառուսական լինելը, որն էլ գրավիչ է եղել Արևմտյան ու ԱՄՆ-ի գաղտնի կազմակերպությունների համար: Այստեղ մեծ անելիք ունի ԱԱԾ-ն, որը կարծես դեռ որևէ կամք չի դրսևորել այդ ուղղությամբ ու դեռ չի գիտակցել, որ նման անտարբերության վերջը կարող է լինել ժողովրդի կողմից ներկա իշխանության տապալումը:
Փաշինյանի շրջապատում են գտնվում շատ պաշտոնյաններ ու խորհրդատուներ, որոնք, ի սկզբանե կամ ըստ իրենց համոզմունքների, հակառուս են եղել կամ էլ տարբեր եղանակներով սկսել են ծառայել հակառուսական ագենտներին: Եթե նրանք չչեզոքացվեն՝ Փաշինյանի վարկանիշը ընկնելու է ու շատ երկար չի տևի, իսկ ժողովուրդը երես կթեքի կառավարությունից:
Մենք ներկայիս իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնահատում ենք առաջադեմ, որը ձգտում է հեռու մնալ կոռուպցիայից ու պայքարում է դրա դեմ, որը մեծ անհրաժեշտություն է Հայաստանի համար և գիտենք, որ նախկինների վերադարձը մի հետադիմական քայլ կլինի Հայաստանի զարգացման գործում: Այս պատճառով մտածում ենք՝ Հայաստանի բոլոր առաջադիմական ուժերը պետք է օգնեն Փաշինյանի իշխանությանը մաքրազերծելու հակառուսական ուժերին ու ԱՄՆ-ին և Եվրոպական պետություններին ծախված անհատներին ու քաղաքական ուժերին: Այդ հետադիմական ուժերը ու նախկին կոռուպացված իշխանավորները մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի զարգացմանը և անհրաժեշտություն ենք համարում, որ Փաշինյանը պահպանողական իր դիրքորոշումը փոխի ու ռադիկալ քայլեր վերցնի:
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 19/08/2020

Բաժին՝ Հայաստանում

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ազգագրագետներ Արսեն Հակոբյանի, Լուսինե Խառատյանի և Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից։

 

Բաժին՝ Հայաստանում
Երեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2020 14:09

Բարդ իրավիճակից դուրս գալու ելք կա

Մինչ կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել աշխարհում, և գրեթե բոլոր պետությունները դժգոհում են զբոսաշրջության ոլորտի անկման համար, Չինաստանում ներքին տուրիզմի շնորհիվ զբոսաշրջային բիզնեսը վերելք է ապրում՝ գրում է Sky news-ը:

Չինաստանը մոտ 2 միլիարդ բնակչություն ունի, և երկրի քաղաքացիների մեծ մասն այսօր չի կարողանում դուրս դուրս գալ պետության սահմաններից քովիդ-19-ի պատճառով: Եվ քանի որ համավարակի հետ կապված սահմանափակումները վերացվել են, մարդիկ ճանապարհորդում են և հանգիստն անցկացնում երկրի ներսում: Շատերը խոստովանում են, որ սա լավ առիթ է բաց թողածը լրացնելու և հայրենի տեսարժան վայրերին մոտիկից ծանոթանալու համար:

1lurer.am

Բաժին՝ Աշխարհում

Ըստ «Զամանե» թուրքական լրատվամիջոցի, չնայած Իստանբուլի իրավաբանների կենտրոնը անգամներ զգուշացնում էր պետությանը այդ կենտրոնի բանդարկված անդամ, 42 տարեկան Էբրու Տիմտիկի հացադուլի հետևանքով նրա առողջության մասին, սական իշխանությունը անտարբերություն ցուցաբերեց ու դժբախտաբար այս առաջադեմ իրավաբանը բանդում մահացավ: Նա «Հեղափոխական Ժողովրդի Ազատության Ճակատ»-ի անդամ էր: Էրդողանի իշխանությունը այդ խմբին ճանաչում է, որպես ահաբեկչական խումբ և այդ պատրվակով Է. Տիմտիկիին 2018 թվականին ձերբակալել ու բանդարկել էր: Նրան դատապարտել էին 13 տարվա բանդարկության: Նա որպես իրավաբան միշտ առաջադեմ ու Թուրքիայի իշխանության դեմ պայքարողների դատը պաշտպանում էր:
Ազգերի Դեմոկրատիկ Կուսակցությունը, որի անդամն է նաև մեր հայրենակից Կարո Փայլանը և Թուրքիայի բոլոր առաջադեմ և ձախ կուսակցությունները դատապարտել են Թուրքիայի իշխանությանը և նրանց են ճանաչել որպես նրա մահվան մեղավոր: Եվրոխորհրդի խոսնակը նաև իր անհանգստությունն է հայտնել այս կապակցությամբ:
Հայ Ձախ Ֆորումը ցավակցում է Է. Տիմտիկինի մահը բոլոր իր հարազատներին, Թուրքիայի առաջադեմ կուսակցություններին ու հասարակական ու քաղաքական գործիչներին ու դատապարտում է Էրդողանի իշխանությանը իր ոչ մարդկային վերաբերմունքի կապակցությամբ:

Հայ Ձախ Ֆորում

Բաժին՝ Աշխարհում
Էջ 2, 2-ից