Արխիվ Սեպտեմբերի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Թուրքիան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով ընթացող մարտերին մասնակցելու համար սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտել է հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը։

Մեջբերելով ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքերն այն մասին, որ Թուրքիան հյուսիսային Սիրիայից մոտ 4000 գրոհային է ուղարկել Ադրբեջան՝ գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը հերքել է այդ հաղորդագրությունները, մինչդեռ իր հետ զրուցած երկու սիրացի վարձկանները հաստատում են լուրի իսկությունը։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, թուրքական վերահսկողության տակ գտնվող հյուսիսային Սիրիայի շրջաններում Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումներից երկու զինյալներ հայտարարել են, որ իրենք Ադրբեջան են տեղափոխվում Անկարայի միջնորդությամբ։

Գործակալության հաղորդմամբ՝ երկու վարձկանները, անվտանգության նկատառումներից ելնելով, խոսել են անանունության պայմանով։

«Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ։ Կյանքը շատ ծանր է ու աղքատ»,-Reuters-ին ասել է վարձկանը, որը Սիրիայում կռվել է «Ահրար աշ Շամ» խմբավորման շարքերում։

Երկու վարձկաններն էլ հայտարարել են, որ իրենց հրամանատարները խոստացել են ղարաբաղյան մարտերում կռվելու համար ամսական վճարել 1500 դոլար, ինչը, ինչպես ընդգծում է գործակալութունը, փլուզված տնտեսության և արժույթի պայմաններում մեծ գումար է սիրիացիների համար։

Սիրիացի վարձկանը նաև հայտնել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել սիրիական Աֆրին քաղաքում՝ Սիրիական ազգային բանակի պաշտոնյայի հետ։

Սիրիական ազգային բանակի գրոհայինը գործակալությանը հայտնել է, որ իր տվյալներով՝ Ադրբեջան են ուղարկվել 1000 սիրիացի վարձկան, մյուս գրոհայինները հայտնել են 700-1000 մարդու տեղափոխման մասին։

Աղբյուրը՝ tert.am

Բաժին՝ Աշխարհում

Գյումրիում ռուսական  ռազմաբազան կարևորագույն զսպող գործոն է տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ գրում է Интерфакс գործակալությունը:

«Այն կարևորագույն զսպող գործոն է Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում: Այն միշտ կայունացնող դեր է խաղացել և հետագայում էլ կխաղա ռազմաբազայի կարգավիճակից ելնող իրավական, միջպետական ու միջազգային նորմերին համապատասխան»,- հայտնել է Վարդան Տողանյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: 2010-ի օգոստոսի 20-ին Հայաստանն ու Ռուսաստանը զորամիավորումների տեղակայման պայմանագիրը երկարացրել էին մինչև 2044 թվականը:

1lure.am

Բաժին՝ Հայաստանում

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ հայտարարությունը 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը:

Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլև բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում և դավանանքներում:

Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգնեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:

Մենք պահանջում ենք իրերը իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը»:

1lurer.am

Բաժին՝ Հայաստանում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքին: 

Ալ Արաբիա. Ինչո՞ւ է այս հին հակամարտությունն այս երկու երկրների միջև կրկին իր մասին հիշեցրել։

Զոհրաբ Մնացականյան. Այս ամենը նոր չէ, սա պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում ձգտելու, ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական և հետևողական մտադրության գործնական ցուցադրումն է: Այս տարիների ընթացքում և, հատկապես, վերջին ամիսներին նրանք բավական հետևողական կերպով սպառնում էին ուժի կիրառմամբ: Հուլիսից հետո շատ ագրեսիվ հռետորաբանությունը զուգակցվում էր ագրեսիվ գործողություններով, որոնք վկայում էին ռազմական էսկալացիայի մասին, և այսօր նրանք համարձակվեցին գնալ այդ ուղղությամբ, ուժ կիրառել և հետամուտ լինել ռազմական լուծմանը, որը Հայաստանը և Արցախը կտրականապես մերժում են: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը շատ հետևողական են եղել այն հարցում, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք լիովին պատրաստ ենք և միանգամայն վճռական ևս մեկ անգամ հետ մղելու ագրեսիան: Մի ագրեսիան սանձազերծվեց 2016 թ., և ևս մեկը՝ 2020 թ., իսկ այժմ սա հակամարտության համար ռազմական լուծում գտնելու, ռազմական լուծման հանգեցնելու նրանց երրորդ փորձն էր: Սա նորից ետ կշպրտվի, իսկ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վճռականությունը եղել է ու կմնա շատ ամուր:

Ալ Արաբիա. Հայաստանը հայտարարում է, որ Թուրքիան ագրեսիվ կերպով միջամտում է հակամարտությանը։ Ձեր կարծիքով՝ կա՞ն արդյոք ներգրավված այլ երկրներ։

Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան գործում է ծայրաստիճան ապակայունացնող կերպով, ծայրաստիճան թշնամական դիրքերից: Սա նոր զարգացում է այս հակամարտության մեջ, երբ նրանք շատ ագրեսիվ կերպով դիրքավորվել են Հայաստանի և Արցախի դեմ. նրանք ռազմական տեխնիկա են մատակարարում Ադրբեջանին, վերջին ամիսներին զորավարժություններ են անցկացրել, սարքավորումներ են տեղափոխել այնտեղ: Մենք օդում նկատում ենք թուրքական ռազմական ինքնաթիռներ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հարևանությամբ: Մենք ահաբեկիչների հավաքագրման մասին շատ անհանգստացնող հաղորդագրություններ ենք ստանում այն վայրերից, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից Սիրիայում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում ռազմական ներկայության ուժեղացմանը, և սա նույնպես ի ցույց է դնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի աջակցությունը և Հայաստանի նկատմամբ շատ ագրեսիվ հռետորաբանությունը:

Ալ Արաբիա. Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ ռազմական առճակատմանը։

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը և Արցախն ունեն պաշտպանվելու լիարժեքորեն կարողություն, պաշտպանելու Արցախի ժողովրդի ազատությունը, Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը: Մեր վճռականությունը շատ ամուր է: Կա նաև միասնության և պաշտպանվելու կարողության շատ ուժեղ զգացում: Այսօր` ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է ռազմական դրություն և մոբիլիզացիա: Նույնը տեղի է ունենում Հայաստանում: Ժողովուրդը միասնական է: Եվ մեր կարողությունները, ռազմական ներուժն ու ոգին շատ ամուր են` մեր ժողովրդի դեմ և մեր ժողովրդի ազատության և անվտանգության դեմ այս ագրեսիան հետ մղելու գործում: Բայց մենք մերժում ենք ռազմական լուծումը, մենք մերժել ենք այն բացարձակ վճռականությամբ այս բոլոր տարիների ընթացքում: Մեր վստահության հիման վրա է, որ մենք գիտենք, որ ռազմական լուծումն ապակայունացնելու է տարածաշրջանը և աղետաբեր է լինելու շատ մարդկանց համար` Ադրբեջանում և տարածաշրջանի այլ վայրերում: Ռազմական լուծումը տարբերակ չէ: Մենք հաստատակամ ենք եղել այդ հարցում: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ մեր դիրքորոշումն այդ հարցում մնում է շատ ամուր ու հաստատակամ: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որն իրականացվում է բանակցությունների միջոցով երեք կարևոր երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, և հանգուցալուծումը պետք է հիմնված լինի հավասարակշռված, չափելի փոխզիջման վրա: Սա եղել է Հայաստանի շատ հետևողական դիրքորոշումը:

Ալ Արաբիա. Հայկական որոշ լրատվական գործակալություններ հայտարարեցին, որ որոշ սիրիացի վարձկան զինյալներ են սպանվել, հատկապես նրանք, ովքեր Ադրբեջանի կողմից էին մարտնչում: Բացի այդ, ես նաև նշեցի, որ սիրիացի վարձկան զինյալներով բեռնված ռազմական մեքենա է ռմբակոծվել: Պարոն նախարար, Թուրքիան բացահայտորեն հայտարարել է, որ հանդիսանում է այս հակամարտության կամ մարտական գործողությունների կողմ։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար, մասնավորապես, երբ խոսում ենք վարձկան զինյալների մասին, ովքեր գալիս են Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչելու, հատկապես, որ Թուրքիան է բերում նրանց:

Զոհրաբ Մնացականյան. Մենք նման տեղեկություն ստանում ենք: Նման տեղեկություն ստացվել է տարբեր աղբյուրներից: Մենք շատ զգուշորեն ենք վերաբերում դրան, քանի որ պետք է վստահ լինենք դրանց արժանահավատությանը, սակայն այդպիսի տեղեկությունների ինտենսիվությունն ու ծավալը ցույց են տալիս, որ, դրանք, ըստ էության, արժանահավատ են: Մենք բարձրաձայնել ենք սա: Եվ հենց սա է դեպի Հարավային Կովկաս անկայունություն սերմանելու և արտահանելու Թուրքիայի ընտրած ուղին, որը ողջունելի չէ:

Ալ Արաբիա. Պարոն նախարար, սա երևի իմ վերջին հարցն է: Դուք նշեցիք, որ Հայաստանը, պատրաստ լինելով ռազմական գործողությունների, հավատում է հիմնախնդրի քաղաքական լուծմանը և չի ցանկանում ռազմական լուծում։ Արդյոք դա խոսում է այն մասի՞ն, որ իրավիճակը վերահսկողության տակ է, թե հնարավոր է՝ վերափոխվի բաց առճակատման։

Զոհրաբ Մնացականյան. Էսկալացիան սկսվել է վաղ առավոտյան, երբ ադրբեջանական ուժերը զանգվածային հարձակում են նախաձեռնել Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Մարտերը շարունակվում են: Մեր քաղաքացիական բնակավայրերն են հարձակման տակ: Մենք ունենք զոհեր խաղաղ բնակչությունից: Հարձակում է տեղի ունեցել շփման գծի երկայնքով տեղակայված պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Մենք նրանց վճռական պատասխան ենք տալիս: Եվ այս պահին շարունակական մարտերի փուլում ենք գտնվում, իսկ էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ: Սա այն է, ինչ մենք ունենք այս պահին:

1lurer.am

 

Բաժին՝ Հայաստանում
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020 17:04

Հայտարարություն

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը մեր երկրի ու ժողովրդի համար այս վճռորոշ պահին հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի հերթական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և իր զորակցությունն է հայտնում Արցախի հերոսական ժողովրդին ու մարտունակ պաշտպանական բանակին՝ իր ազատության ու անկախության համար մղվող պայքարում։
Միաժամանակ դիմում ենք մեր գաղափարակից միջազգային ուժերին՝ իրենց ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի արդարացի պայքարին։
Ադրբեջանի ռազմական հերթական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը։
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական իշխանությունները << մոռացել են>> , որ աշխարհի ավելի քան 90 երկրներ վաղուց են թոթափել իրենց պարտադրված գաղութային լուծը և տնօրինում են սեփական ճակատագիրը՝ ամրագրված միջազգային իրավունքի նորմերով։
Մեր ժողովրդի պայքարն արդարացի է և հաղթանակն՝ անխուսափելի։
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական
կուսակցության նախագահ Վ․ Սաֆարյան

Բաժին՝ Հայաստանում

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Խստերեն դատապարտում ենք թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված հերթական ագրեսիան, որի թիրախում են հայտնվել արցախահայությունն ու Հայաստանը։ Թշնամին թիրախավորել է ոչ միայն պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակում հարկավոր է դրսևորել ծայրաստիճան կազմակերպվածություն, վերջ դնել ներքաղաքական գզվռտոցին, դադարեցնել ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հետապնդումները և սատար կանգնել հայոց բանակին ու պետականությանը։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, գնահատելով Ռուսաստանի գործադրած ջանքերը, կոչով դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, օգտագործելով իր հեղինակությունն ու կշիռը ևս, վերջ դնել այս արյունահեղությանը՝ հավատարիմ մնալով Ռուսաստանի կողմից որդեգրած, հայ ժողովրդին սատարելու, դարերի խորքից եկող քաղաքականությանը, դրանով իսկ կանխելով պանթուրքիզմի վտանգը։

ՀԿԿ Կենտկոմ

Բաժին՝ Հայաստանում

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
OFFICE OF THE HIGH COMMISSIONER
FOR DIASPORA AFFAIRS, REPUBLIC OF ARMENIA
АППАРАТ ГЛАВНОГО УПОЛНОМОЧЕННОГО
ПО ДЕЛАМ ДИАСПОРЫ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

27.09.2020
English and Russian Below

Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ

Ադրբեջանական զորքերը հայաստանյան ժամանակով առավոտյան 07:10-ին օդային և հրթիռային հարձակման են անցել Արցախի ուղղությամբ՝ շփման գծի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ, երկու ուղղաթիռ և մի քանի ԱԹՍ։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։

Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել, մնալ թաքստոցներում ու փողոց դուրս չգալ: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ:

Համայն հայությանն ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք»,-ասված է վարչապետի խոսքում։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:

Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանում այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։

 

 

Azerbaijan Launches Attacks on Artsakh
At 7:10 this morning Armenia time, the Azerbaijani armed forces launched air and artillery strikes along the entire Artsakh-Azerbaijani contact line. Azerbaijani forces have been pushed back along several directions, suffering human and technical losses, in particular three tanks, two helicopters, and several combat drones. Fighting continues along the entire line of contact.
Our defense army is responding to the enemy’s attacks with decisive actions.

The military-political leadership of Azerbaijan, specifically Ilham Aliyev bears sole responsibility for the military escalation and the entire situation.

Peaceful settlements, including the capital Stepanakert, are also being shelled. The population has been called on to take refuge and remain in shelters. Civilian casualties have been reported from the Armenian side.

In a message addressed to all Armenians, Prime Minister Nikol Pashinyan stated, “We must stand strong with our nation and with our army, in defense of our sacred motherland. And we will win.”

RA Defense Minister Davit Tonoyan had a telephone conversation with the Personal Representative for the OSCE Chairperson-in-Office, Andrzej Kasprzyk. The Minister informed him that Azerbaijan has launched another unprovoked provocation and the situation on the border.
Martial law and widespread mobilization of all aged 18 and higher has been declared in Artsakh. At the moment, there is no need for volunteers, the RA Ministry of Defense will make a separate, special statement if needed.


Азербайджан начал атаку в направлении Арцаха

Сегодня в 07:10 по ереванскому времени азербайджанские войска начали воздушное и ракетное нападение в сторону Арцаха, по всей линии соприкосновения. Атака азербайджанских войск на нескольких направлениях была отражена. Противник понес потери в живой силе и технике, в частности, было уничтожено три танка, два вертолета, несколько беспилотников. Бои на линии соприкосновения продолжаются. Армия обороны отбрасывает врага сильными ударами. Вся ответственность за ситуацию лежит на военно-политическом руководстве Азербайджана и лично Ильхаме Алиеве.

Обстреливаются также мирные населенные пункты, в том числе столица Степанакерт. Населению даны указания оставаться в убежищах, не выходить на улицы. Есть потери среди гражданского населения.

Премьер-министр РА Никол Пашинян с призывом обратился к мировому армянству. «Твёрдо постоим за наше государство, за нашу армию на оборонных пунктах нашей святой Родины. И мы победим», - сказано в речи премьер-министра. Министр обороны РА Давид Тоноян имел телефонный разговор с личным представителе действующего президента ОБСЕ Анджеем Каспршиком. Министр представил ситуацию на границе и сообщил о том, что Азербайджан осуществил очередную провокацию.
В Арцахе объявлено военное положение и всеобщая мобилизация для лиц старше 18 лет!

 
Բաժին՝ Հայաստանում

Այսօր Սեպտեմբերի 27-ին առավոտյան Ադրբեջանական ողջ օդային ու ցամաքային բանակը լայնամասշտաբ ագրեսիա է սկսել Արցախի ամբողջ սահմանագծով և Հայաստանի որոշ սահմանագծերում: Վերջերս զգացվում էր, որ նրանք պատրաստվում են նման հարձակումների, որը հովանավորվում է Թուրքիայի ռեժիմի կողմից: Ադրբեջանը ահաբեկիչների է վարձել տարածաշրջանի որոշ երկրներից:
Արցախի բանակը և ժողովուրդը միշտ պատրաստ են եղել նման հարձակումներին համապատասխան ու խիստ արձագանքելու համար, քանի որ պատերազմի ծավալը այս անգամ մեծ է արդեն կամավորականներն ու հայերասերները նաև ընդգրկվում են այս պարտադրված պատերազմին:
Հայ Ձախ Ֆորումը խիստ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ու միջազգային ատյաններից, ՄԱԿ-ից ու բոլոր առաջադեմ հասարակական ու քաղաքական ուժերից պահանջում է դատապարտեն Ադրբեջանին: Ներկա պայմաններում յուրաքանչյուր հայի պարտականությունն է ամեն կերպ նյութական կամ այլ կերպ օգնություններով մասնակից լինի այս պայքարին:
Բոլոր հայ քաղաքական ու հասարակական ուժերը ցույց են տվել, որ նման պայմաններում համախմբվում են պետության ու բանակի շուրջ, այս անգամ էլ վստահ ենք նույնն է լինելու:
Կեցցե Հայկական Բանակը
Կեցցե Արցախի ու Հայաստանի ժողովուրդի դիմադրություն պայքարը
Մենք անպայման հաղթելու ենք
Հայ Ձախ Ֆորում,

Երևան, 27 Սեպտեմբեր, 2020 Թ

Բաժին՝ Հայաստանում

Ռազմական դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ. խորհրդարանի հատուկ նիստը այս խոսքերով բացեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Խորհրդարանում նիստին ներկա է 115 պատգամավոր։

Հարցով հիմնական զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պատրաստ է անձամբ կռվել և զոհվել:

«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։ Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և ծափահարում ենք այդ խոսքերի վրա, ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին՝ մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի և մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։

Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պիտի ապրի, և Արցախը պիտի գոյություն ունենա հավիտյան, և պետք է լինի ինքնորոշված, անկախ, իքնուրույն, հզոր, ինչպես այսօր է։

Եվ ուրեմն այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հզորության մասին է; Եվ ուրեմն պատրաստեք ձեզ հաղթանակի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է, և մենք միասնական ենք, քան երբևէ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Բաժին՝ Հայաստանում

Արդեն 15 ժամ է, ինչ լայնածավալ պատերազմ է ընթանում արցախա-ադրբեջանական սահանի ամբողջ երկայնքով՝ Արցախի տեղեկատվական կենտրոնում իր ասուլիսը այսպես սկսեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սպասու՞մ էինք այս պատերազմին, հետախուզույթունը ինֆորմացիա տվե՞լ է, թե՞ չէ։ Իհարկե, պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի ղեավարների վերջին ամիսների և օրերի հայտարարույթունները։ Այո, պատերազմ մենք սպասում էինք, իհարկե, օրը մեզ համար պարզ չէր, բայց պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան պատրաստ էր պատերազմի և սկսվեց ժամը 7-ի կողմերը։

Հարձակումը՝ ամբողջ երկայնքով մեկ, Օմարից մինչև Արաքս։ Արդյունքները՝ այո, ունենք կորցրած դիրքեր։ Հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։ Ունենք տասնյակ զոհեր, ունենք տասնյակ վիրավորներ, ունենք վիրավորներ ու զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ արծես ձեռագիրը նույնն է ինչ ապրիլյան օրերին, բայց մաշստաբները անհամեմատելի։

Բայց ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան։ Օգտագործվում է հիմնականում թուրքական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչուներն ու ինքնաթիռները։ Ուզում եմ՝ հստակ ուղերձ լինի բոլորին՝ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, Արցախի դեմ կռվում է Թուրքիան»,-նշեց նախագահ Հարությունյանը։

Նախագահը նշեց, որ եղել են դիրքեր, որոնք կորցրել ենք, հետո գրավել, եղել են՝ դեռ չենք հասցրել գրավել:

«Բայց դիրքեր նաև գրավելու ենք, հաստատ, թշնամու ծրագիրը ձախողվելու է»,- վստահեցրեց ԱՀ նախագահը։

«Ունեն կորուստներ՝ հարյուրավոր, ունեն տասնյակ տեխնիկա, տասնյակ ԱԹՍ-ներ, ուղաթիռներ, ունենք հետախուզական փաստեր թուրքական ինքնաթիռի խոցման, բայց այս փաստը հաստատված չէ վերջնական։ Ամեն րոպե խփվում են նոր ուղղաթիռներ»,-նշեց Հարությունյանը։

 

Բաժին՝ Հայաստանում
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020 11:32

Լոնդոնի Կոնֆերանսը 1921 Թվական

Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ:

https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA

 

Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 2-ից