Վանում 2800 տարեկան դամբարան են հայտնաբերել

27 Հոկտեմբերի 2015

Թուրքական «Դեյլի սաբահը» տեղեկացնում է, որ մոտ քառասուն հնագետ Վանում իրականցնող պեղումների ընթացքում հայտնաբերել են 2800 տարվա հնության կարասներ, որոնք գտնվել են խոյաձև պահեստներում։ Հնագետների տեղեկությունների համաձայն, կարասներն օգտագործվել են որպես դամբարաններ՝ Վանա լճի շուրջ կենտրոնացած վաղ հայկական թագավորության ժամանակաշրջանում, մ․թ․ա․ 860 թվին։

Պոլսի համալսարանի հնագիտական խումբը Վանում հինգ տարի շարունակ պեղումներ է կատարում և հայտնաբերել է բազմաթիվ նմուշներ, որոնք պատկանում են հին հայկական թագավորությանը մինչև մ․թ․ա․ 590 թ․։

Հնագիտական խմբի հայտնաբերած կարաս-դամբարանները գործածվել են որպես թաղման խցիկներ, դրանք նաև մեր նախնիների մի շարք սովորությունների մասին տեղեկություններ են տալիս։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ