Սառցաբեկորը շարժվում է Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ, հաղորդում է BBC News-ը։
Պոկված հսկա սառցաբեկորը հավասար է 12,5 ք/կմ-ի։ Դա պինդ ջրի ծավալն է, որը փորձագետների հավաստիացմամբ կարող է ծածկել Մանհեթենը մոտ 300 մետր հաստությամբ սառույցի շերտով։
Սառցե վերնաշերտի մի մասի կորուստը գիտնականները հայտնաբերել են ՆԱՍԱ-ի Landsat արբանյակի նկրահանումների օգնությամբ։
Ենթադրում են, որ սառցաբեկորի այդ հատվածը պոկվել է 2015 թ․ օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում։ ՆԱՍԱ-ի տվյալները հաստատում են նաև Sentinel-1a ռադիոլոկացիոն արբանյակների և Sentinel-2a-ից կատարված ЕКА սարքերի նկարահանումները։
Այդ սառցաբեկորը, որն անվանել են Յակոբսհավն, մոտ 7−10 տոկոսով կազմում է Գրենլանդիայի սառցե վահանը։ Այն Ատլանտյան օվկիանոսում սառցաբեկորների հիմնական «մատակարարն» է։