2018 թվականի մայիսի 5-ին, Լոնդոնի արևելյան ու աֆրիկյան ուսումնասիրությունների համալսարանում տեղի ունեցավ համագումար, որը նվիրված էր Մարքսի 200-ամյակին: Ուսումնասիրվում էր Մարքսիզմի կարևորությունը և արդիականությունը այսօրվա աշխարհում: Համագումարի տոմսերը մեկ ամիս առաջ ամբողջովին վաճառվել էին: Միջոցառմանը մասնակցում էին, ավելի քան 300 հոգի ակտիվիստներ, հետազոտողներ, հասարակական ակտիվիստներ: Ներկա էին նաև չորս պատվիրակություն Չինաստանից, Կուբայից, Հնդկաստանից և հարավային Աֆրիկայից: Ժամանակակից օգտավետ ելույթներով հանդես եկան Գերմանիայի, Չինաստանի, Անգլիայի, հարավային Աֆրիկայի ու Կուբայի ներկայացուցիչները: Ուսումնասիրվեցին թէ ինչպես Մարքսի ուսմունքները կապ ունեն այսօրվա հասարակությունների հիմնական փոփոխությունների հետ: