Գյուղատնտեսության մեջ պետական կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 101 միլիոն ռուբլի, այնքան, որքան ներդրվել էր նախորդ հինգ տարիների ընթացքում։ Դա հնարավորություն է տվել 1963-1965 ԹԹ․ 13 հազար հեկտար նոր հողեր դարձնել ոռոգելի և ամբողջ հանրապետությունում ոռոգելի հողերը հասցնել 254 հազար հեկտարի։
1964-1965 ԹԹ․ կոլտնտեսություններում ու սովխոզներում գցվում են 7,2 հազար հեկտար նոր այգիներ։ 1966 Թ․խաղողի ընդհանուր տարածությունը կազմում է 35,7 հազար հեկտար, իսկ պտղատու այգիները մոտ 36 հազար հեկտար։
Լուրջ աշխատանք է տարվում խաղողագործության և պտղաբուծության արդյունավետությանը բարձրացնելու համար։ Այդ այգիները հիմնականում ստեղծվում են Աշտարակի , Թալինի , Նոյեմբերյանի , Սիսիանի , Ախուրյանի , Սպիտակի , Սևանի ավազանի շրջանների , այն էլ նոր հողերի յուրացման ու մշակելի դարձնելու միջոցով։ Նկատելի էին նաև դրական տեղաշարժերը անասնաբուժության ասպարեզում։
Նախորդ տարիների համեմատությամբ , 1965 Թ․ գյուղատնտեսության միջին համախառն արտադրանքն աճում է մոտավրապես 20 տոկոսով։ Մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության մեքենայացման ու քիմիացմանը։ Ձեռնարկված միջոցների շնորհիվ կոլտնտեսությունների և սովխոզների տրակտորային պարկի կարողությունն աճում է 32 տոկոսով, իսկ ավտոպարկինը 13 տոկոսով։
Որոշակի և հետևողական աշխատանքի արդյունքով հանրապետության կոլտնտեսություններին զիջվում է Պետբանկի վարկի գով մոտավորապես 18 միկիոն ռուբլի։
Լավ արդյունք է ձեռք բերվում նաև բերքատվության բարձրացման գործում։ Այսպես, օրինակ, 1965 Թ․ նախորդ երկու տարիների համեմատությամբ, հացահատիկային մշակաբույսերի մեկ հեկտարի բերքատվությունը 9,8 ցենտներից հասնում է 11 ցենտների, շաքարի ճակնդեղինը ՝ 240 ցենտներից 297 ցենտների, կարտոֆիլինը ՝ 66 ցենտներից 115 ցենտների։
Այդ տարիներին կարևոր ուշադրություն է դարձվում ինչպես Երևանի, այնպես էլ մյուս քաղաքների շուրջը քաղաքամերձ բանջարանոցային գոտու ստեղծմանը։ Ձեռնարկված միջոցառումները հնարավորություն են ստեղծում արդյունաբերական կենտրոնների բնակչությանը թարմ բանջարեղեններով ու մրգերով ապահովելու համար։
Գյուղատնտեսության ասպարեզում ձեռք բերած հաջողությունների համար հանրապետության հազարավոր առաջավոր աշխատողներ արժանանում են կառավարական բարձր պարգևների։
Հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս հայտնի են դառնում Ախուրյանի գյուղի կոլտնտեսության ճակնդեղագործուհի Մարիամ Շահբազյանը, Թալինի շրջանի Ալագյազի սովխոզի Հովիվ Մնացական Առաքելյանը, Կալինինոյի շրջանի Լոռվա տոհմաբուծարանի կթվորուհի Արաքսյա Հովհաննիսյանը, Հոկտեմբերյանի շրջանի « Նաիրի » սովխոզի բրիգադավար Աղվան Մնացականյանը, Շամշադինի շրջանի Նորաշեն գյուղի կոլտնտեսության ծխախոտագործուհի Մանուշակ Աթոյանը և շատ ուրիշներ, որոնց անձամբ ճանանչում ու բարձր են գնահատում Քոչինյանը։
Հանրապետության ղեկավարության ջանքերով Արարատյան դաշտավայրում աստիճանաբար բանբակից ազատվեցին հողատարածությունները և դրանք մեծամասամբ հատկացվեցին բանջարաբոստանաին մշակաբույսերին և կաթնատնտեսությունների ընդլայնմանը։ Արդյունքում ավելի մեծ ծավալ է ստանում քաղաքամերձ շրջաններում բանջարեղենի և կաթնամթերքի արտադրությանը, որով զգալիորեն բավարարվում է այդ մթերքների գծով Երևանի պահանջարկը։
Գյուղատնտեսության արդյունավետ զարգացման գործում մեծապես կարևորվում էր գիտության դերը։ Գյուղատնտեսական գիտության զարգացումը գտնվում էր հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Հաջողությամբ էին գործում գյուղատնտեսության գիտահետազոտական հիմնարկությունները , որոնք մշակում և ներդնում են 90-ից ավելի առաջադիմական մեթոդներ։
Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի մշակած մեթոդի կիրառման շնորհիվ աղազերծվում են Արարատյան դաշտավայրում հսկայական չափերի հասնող աղուտները և դրվում են մշակման տակ։ Այս ինստիտուտի գիտնականները հաջողությամբ են ավարտում հանրապետության կոլտնտեսությունների և սովխոզների ագրոքիմիական քարտեզների կազմումը։
Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում կարևոր դեր է խաղում կոլտնտեսություններն ու սովխոզները որակյալ կադրերով ապահովելը։ Միայն 1964-1965 ԹԹ․ կոլտնտեսություններում և սովխոզներում աշխատանքի է ուղարկվել 845 մասնագետ, որից 384-ը ունեցել է բարձրագույն կրթություն, 461-ը միջնակարգ – մասնագիտական կրթություն։
1963 Թ․ հանրապետության գյուղատնտեսության մեջ աշխատում էր 3705 մասնագետ։ 1965 Թ․ արդեն աշխատում էր 4․555 մասնագետ։ Կոլտնտեսությունների 536 նախագահներից 204-ը ուներ բարձրագույն մասնագիտական կրթություն, 117-ը միջնակարգ մասնագիտական կրթություն։ Իսկ սովխոզների 204 տնօրեններից 157-ը ուներ բարձրագույն , իսկ 24-ը միջնակարգ կրթություն։
Ամփոփելով ՛ գյուղատնտեսության ասպարեզում կատարված աշխատանքը, միաժմանակ նշելով դեռևս գոյություն ունեցող թերություններն ու բացերը , Քոչինյանը 1966 Թ․ մարտի 3-ին տեղի ունեցող ՀԿԿ 24-րդ համագումարում նշում է հետևյալ խնդիրները ․
« 1․ Կոլտնտեսությունների և սովխոզների գյուղատնտեսական արտադրության ըստ ամենայնի ինտենսիվացում ՝ բոլոր տնտեսոԱւթյուններում հողագործության և անասնաբուծության ռացիոնալ սիստեմներ , ճիշտ ցանքաշրջանառություններ արմատավորելու , արտադրությունը մեքենայացնելու և քիմիացնելու , ինչպես նաև ոռոգվաղ հողատարածություններն ու ոռոգման ջուրն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով։
2․ Խաղողագործության և պտղաբուծության արտադրանքի հետագա զարգացման ապահովումը։
3․ Բանջարեղենի և բոստանային մշակաբույսերի արտադրության ավելացումը հանրապետության քաղաքների և արդյունաբերական կենտրոնների քաղաքամերձ գոտիներում;
4․ Կերի բազայի ըստ ամենայնի ամրապնդումը ՝ կերի մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և բերքատվության բարձրացման միջոցով։
5․ Անասնաբուծական արտադրանքի արտադրության զգալի աճի ապահովումը ՝ գլխավորապես անասունների մթերատվության սիստեմատիկ բարձրացման միջոցով։
6․ Բոլոր կոլտնտեսություններն ու սովխոզները մասնագիտական բարձրորակ կադրերով , սոցիալիստական գյուղատնտեսության իսկական կազմակերպիչներով պահովելը» ։ (Ա․ Ե․ Քոչինյան , Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի հաշվետու զեկուցումը ՀԿԿ 24-րդ համագումարին , Եր․ 1966, էջ 38-39) ։