Այսօր բժկական որևէ հետազոտություն արդեն անհնար է պատկերացնել առանց համակարգչային ճգրիտ հետազոտական սարքի՝ համակարգչային տոմոգրաֆիայի։ Սակայն ամերիկյան Սթենֆորդի համալսարանի գիտաշխատողները մի նոր եզրակացություն են հրապարակել այն մասին, որ այդ սարքի ճառագայթահարումը, որքան էլ այն աննշան լինի, քայքայում է հետազոտվող մարդու ԴՆԹ հյուսվածքները։ Ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները փորձում էին պարզաբանել, թե ինչ ազդեցություն է ունենում սարքը մարդու օրգանիզմի վրա։ Պարզել են, որ համակարգչային տոմոգրաֆիան կարող է արագացնել հյուսվածքներում թերությունների ձևավորման ընթացքը, ինչպես նաև առաջ բերել գեների ուժեղ արտահայտչություն, ինչը կարող է քայքայել հյուսվածքները։
Արդյոք ճիշտ են գնահատել ամերիկացի ուսումնասիրողները սարքի հնարավորությունները, թե՞ նրանց ուսումնասիրության արդյունքները ևս ուսումնասիրման ու հետազոտման կարիք ունեն։ Այս հզոր սարքի միջոցով մարդու օրգանիզմի ճշգրիտ պատկերը հնարավորություն է տալիս մարդկանց լիարժեք և ճիշտ բուժելու։ Իսկ ամերիկացի հետազոտողների եզրակացությունը, եթե հապշտապ կատարված չէ, ապա օգտակար կլինի միայն սարքն ավելի հզորացնելու, այսինքն՝ քայքայիչ ճառագայթումը նվազեցնելու համար։