Վրաստանում կրկին կրճատել են հայոց լեզվի դասաժամերը

2015-2016 ուստարվա համար Վրաստանի կրթության և գիտության նախարարության կազմած ուսումնական ծրագիրը նախատեսում է հայոց լեզվի դասաժամերը կես ժամով կրճատել։ Ջավախքի հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում նախկին շաբաթական 5 ժամվա փոխարեն, այսուհետև ուսուցանվելու է 4,5 ժամ։ «Ցավոտ հարց է։ Կրճատեցին մեր մայրենիի դասաժամերը։ Հայերենը բարդ լեզու է, բարձր դասարանների ծրագիրը բավական ծավալուն է, արդեն նախորդ կրճատումից հետո դժվարանում էինք ամբողջ նյութը փոխանցել աշակերտին», հայտնել է հայոց լեզվի և գրականության մասնագետ Սաթենիկ Նահապետյանը։ Հայկական դպրոցների տնօրեններն ասում են, թե 10-րդ և 11-րդ դասարաններում չեն կարող դասաժամերը փոխել, քանի որ վրացերենի, Վրաստանի աշխարհագրության, պատմության, մարզումների դասաժամերը փոխելու իրավունք չունեն, իսկ մյուս առարկաներից…

Գրենլանդիայից պոկվել է հսկա սառցաբեկոր

Սառցաբեկորը շարժվում է Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ, հաղորդում է BBC News-ը։ Պոկված հսկա սառցաբեկորը հավասար է 12,5 ք/կմ-ի։ Դա պինդ ջրի ծավալն է, որը փորձագետների հավաստիացմամբ կարող է ծածկել Մանհեթենը մոտ 300 մետր հաստությամբ սառույցի շերտով։ Սառցե վերնաշերտի մի մասի կորուստը գիտնականները հայտնաբերել են ՆԱՍԱ-ի Landsat արբանյակի նկրահանումների օգնությամբ։ Ենթադրում են, որ սառցաբեկորի այդ հատվածը պոկվել է 2015 թ․ օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում։ ՆԱՍԱ-ի տվյալները հաստատում են նաև Sentinel-1a ռադիոլոկացիոն արբանյակների և Sentinel-2a-ից կատարված ЕКА սարքերի նկարահանումները։ Այդ սառցաբեկորը, որն անվանել են Յակոբսհավն, մոտ 7−10 տոկոսով կազմում է Գրենլանդիայի սառցե վահանը։ Այն Ատլանտյան օվկիանոսում սառցաբեկորների հիմնական «մատակարարն» է։
Գիտնականներն Աֆրիկայում հայտնաբերել են մի ձուկ, որը կարողանում է մի քանի տարի ապրել առանց սննդի և ջրի։ Անբարենպաստ պայմաններում այդ ձուկը կարողանում է դանդաղեցնել իր օրգանիզմի բոլոր գործընթացները և քնում է այնքան ժամանակ, մինչև իր գտնվելու վայրում քաղցրահամ ջուր է հայտնվում։ Ձկանն անվանել են եղջրատամ։ Նրա քնելու ժամանակաշրջանը կարող է տևել 3-5 տարի, այդ ընթացքում նա արտաթորանք չի արտադրում, գրում է The Daily Mail-ը։ Ներկայում մասնագետներն ուսումնասիրում են, թե ինչ է տեղի ունենում ձկան բջիջների հետ քնի ընթացքում։ Գիտնականները հույս ունեն, որ այդ ուսումնասիրությունը հնարավորություն կտա իրենց մի քայլ առաջ անցնել գիտության մեջ և կրիտիկական պահերին մարդու կենսագործունեությունը դադարեցնելու հնարավորություն…

Մագնիսական մրրիկ մեր մոլորակում

Օգոստոսի 16-ին Երկիր մոլորակում մագնիսական մրրիկ կլինի, որի պատճառն Արևից կորոնալ զանգվածի արտանետումն է։ Արևից կորոնալ զանգվածի արտանետումը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին և մոտ 4 օրում էներգիայի ալիքը կարող է հասնել մեր մոլորակ, հաղորդում են գիտնականները։ Երկրագունդն այդ երևույթին արձագանքում է գեոմագնիսական դաշտի փոփոխությամբ։ Շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին Երկրագնդի գեոմագնիսական դաշտը համեմատաբար կայուն է։ Վաղվա մագնիսական մրրիկի ուժի վերաբերյալ կանխատեսումներ առայժմ չկան։ Բայց մագնիսական դաշտի հանդեպ բարձր զգայունակություն ունեցող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս այդ օրը տանը մնալ կամ քիչ դուրս գալ փողոց։ Գիտնականներն իրենց խորհուրդը հիմնավորում են նրանով, որ մարդկային օրգանները ցածր հաճախականությամբ մագնիսական դաշտ ունեն, որի վրա…

Ծանոթ և անծանոթ Ադոնցը

Նիկողայոս Ադոնցը մեր անցյալի այն ականավոր մտավորականներից է, որի վաստակն առայժմ արժանիորեն չի գնահատվել: Հսկայական արժեքավոր ժառանգություն է թողել որպես հայագետ և բյուզանդագետ: Բազմիցս անդրադարձել է կրոնի, առասպելաբանության, լեզվի ու գրականության խնդիրներին: Եվ այսքան վաստակաշատ գիտնականը մեզ համար շարունակում է մնալ քիչ հայտնի, քիչ ծանոթ: Կյանքի վերջին 22 տարին նա ապրել և ստեղծագործել է նախ՝ Ֆրանսիայում, հետո՝ Բելգիայում: Խորհրդային իրականության պայմաններում արտասահմանում ապրող հայագետը, որ հեղինակել է մի շարք կոթողային աշխատանքներ, հանիրավի մոռացության մատնվեց: Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությունը մեզանում հիմնականում հրատարակված չէ, ցրված է աշխարհի ամենատարբեր հանդեսներում: Ն. Ադոնցի գիտական ժառանգությունը ներկայացնելու և վաստակը գնահատելու համար զրույցի ենք հրավիրել պատմ.…

Իր գաղափարների նվիրյալը, աննկուն քաղաքացին

Անչափ դժվար է պատմել մի մարդու մասին, որի ողջ կյանքը շաղախված է մեր անցած ժամանակաշրջանի`խորհրդային տարիների հետ: Ականավոր գիտնականի, աննկուն քաղաքացու, սքանչելի մարդու` Գևորգ Ղարիբջանյանի կյանքը միահյուսվել է հենց այդ ճանապարհի խաչմերուկներին ու տվայտանքներին: Սոցիալիստական ժառանգականության տեսության համաձայն, նախնիներից սերունդներին են փոխանցվում ոչ միայն անձնական հատկություններ այլ նաև գաղափարներ: Ղարիբջանյանի հայրն անվեհեր հեղափոխական, մանկավարժ, Հայաստանում Մայիսյան ապստամբության հերոս Բագրատ Ղարիբջանյանն իր կյանքն ավարտեց ապստամբության բարիկադներում, նենգաբար նահատակվեց դաշնակ մաուզերիստների գնդակից: Նույն 1920 թ․ մայիսի 5-ին ծնված առանց հոր մեծացած ապագա մեծահամբավ գիտնականն ու վառ հայրենասերը խորհրդային իշխանության տարիներին ստացավ փայլուն կրթություն, անցավ մեծ հայրենականի մարտական փառքի ճամփաներով և ամենուրեք բանակ…
Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում օգոստոսի 11-16-ը կկայանա «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթը։ «Աշխարհի հմտություններին» անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու են: Այդ մրցույթին Հայաստանի թիմը ներկայանալու է մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն մասնագիտություններով: Մասնակիցներն այսօր հանդիպել են ԳԿ նախարար Ա․Աշոտյանի հետ և հայտնել, որ շատ լավ են նախապատրաստվել մրցույթին, որ գնում են հաղթելու: Մրցույթին մասնակցող թիմին աջակցում և տրանսպորտային ծախսերը հոգում է GIZ կազմակերպության WS Armenia ծրագրի համակարգողը։

Ավարտվել է հայագիտական օլիմպիադան

Հուլիսի 21-27-ին Աղվերանում ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Մրցույթին մասնակցելու համար տասը երկրից ժամանել էին աշակերտներ։ Օլիմպիադային մասնակցել է 55 պատանի: Հայ եկեղեցու պատմության մրցույթն անցկացվել է առանձին, որին մասնակցել է 38 սփյուռքահայ պատանի: Երկու փուլերում գումարային առավել բարձր միավորներ վաստակած մասնակիցները պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներով: 7-րդ մրցույթն ընդգրկում էր հարցեր հայոց լեզվից, գրկանությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից, որին զուգահեռ անցկացվեց նաև Հայ Առաքելական եկեղեցու պատմության մրցույթը՝ Մայր աթոռ սբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հովանավորությամբ և աջակցությամբ։ Հայոց լեզվից, գրականությունից…

Զեկոյցներ Իսլամաց(ու)ած հայերու մասին

Իսլամաց(ու)ած հայերու նիւթով ամենածաւալուն գիտական ժողովը կայացած էր 2-4 Նոյեմբեր 2013 թուին, Իսթանպուլի Պողազիչի համալսարանին մէջ, Հրանդ Տինք Հիմնարկի նախաձեռնութեամբ։ Այս գործընթացին մէջ Հրանդ Տինք հիմնարկին աջակցած էին Մալաթիոյ Հայոց Հայրենակցական Միութիւնը, Պողազիչի համալսարանի պատմութեան բաժինը, Օլոֆ Փալմէ միջազգային կեդրոնը, Ֆրէտրիխ Էպէրթ եւ Քրէսթ հիմնադրամները: Իսլամաց(ու)ած հայերու նիւթով ամենածաւալուն գիտական ժողովը կայացած էր 2-4 Նոյեմբեր 2013 թուին, Իսթանպուլի Պողազիչի համալսարանին մէջ, Հրանդ Տինք Հիմնարկի նախաձեռնութեամբ։ Այս գործընթացին մէջ Հրանդ Տինք հիմնարկին աջակցած էին Մալաթիոյ Հայոց Հայրենակցական Միութիւնը, Պողազիչի համալսարանի պատմութեան բաժինը, Օլոֆ Փալմէ միջազգային կեդրոնը, Ֆրէտրիխ Էպէրթ եւ Քրէսթ հիմնադրամները: Եռօրեայ համագումարի ընթացքին Թուրքիայէն, Հայաստանէն եւ հայկական սփիւռքէն աւելի քան…

Տոմոգրաֆիան քայքայո՞ւմ է մարդու ԴՆԹ-ն

Այսօր բժկական որևէ հետազոտություն արդեն անհնար է պատկերացնել առանց համակարգչային ճգրիտ հետազոտական սարքի՝ համակարգչային տոմոգրաֆիայի։ Սակայն ամերիկյան Սթենֆորդի համալսարանի գիտաշխատողները մի նոր եզրակացություն են հրապարակել այն մասին, որ այդ սարքի ճառագայթահարումը, որքան էլ այն աննշան լինի, քայքայում է հետազոտվող մարդու ԴՆԹ հյուսվածքները։ Ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները փորձում էին պարզաբանել, թե ինչ ազդեցություն է ունենում սարքը մարդու օրգանիզմի վրա։ Պարզել են, որ համակարգչային տոմոգրաֆիան կարող է արագացնել հյուսվածքներում թերությունների ձևավորման ընթացքը, ինչպես նաև առաջ բերել գեների ուժեղ արտահայտչություն, ինչը կարող է քայքայել հյուսվածքները։
Այսօր հրապարակվել է սենսացիոն նորություն․ գիտնականները որոշել են Երկրի հերթական երկվորյակ մոլորակի դիրքը, որը գտնվում է մեր մոլորակից 21 լուսային տարի հեռավորության վրա։ Այդ երկնային նոր մարմնի կոդային անվանումն է HD 219134։ NASA-ից հաղորդում են, որ այն ամենամոտն է գտնվում մեր մոլորակին։ Արդեն հայտնի է, որ այն գտնվում է Կասիոպեա համաստեղությունում, սակայն այնտեղ կյանք չի կարող լինել, քանի որ շատ մոտ է աստղին։ Մասնագետները պարզել են, որ նոր մոլորակը կշռում է մոտավորապես մեկուկես անգամ ավելի, քան մեր մոլորակը, իսկ հարթությունը նման է երկրայինի։ Իր աստղի շուրջ այդ մոլորակի պտույտը երեք հարյուր ութսունհինգ օր է։
Էջ 4, 4-ից