Խոր վշտով հայտնում ենք, որ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը կյանքից հեռացավ ևս մեկ գերազնիվ հայորդի, մեծ գիտնական, նվիրյալ հայ՝ երկրաբան գիտնական, դոկտոր Հրաչիկ Սարգսի Ավագյանը։ Կայքի աշխատակազմը վշտակցում և ցավակցում է ազնիվ ու գրագետ մարդու, անբասիր գիտնականի ընտանիքի անդամներին ու հարազատներին՝ մեծ կորստի համար։ Հրաչիկ Ավագյանը ծնվել է 1930 թ., մայիսի 22-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Հայրենի գյուղում դպրոցն ավարտելուց հետո նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1949-1954 թթ.` ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը, ստացել է ճարտարագետ-երկրաբանի որակավորում՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» մասնագիտությամբ։ 1954 թ․նշանակվել և մինչև 1992թ․ աշխատել է որպես Հայաստանի Խորհրդային…
ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին Եկատերինոդար (այժմ` Կրասնոդար) քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի ռեալական ուսումնարանում: 1898թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրդի գեղարվեստների ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության դասարան, որն ավարտել է 1904թ. ճարտարապետ-նկարչի որակավորմամբ: Ուսման տարիներին Ալ. Թամանյանին ակադեմիան բազմիցս գործուղել է ուսումնասիրելու և չափագրելու Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի ռուսական դասական ճարտարապետության հուշարձանները: Ալ. Թամանյանի առաջին ինքնուրույն աշխատանքը (1906թ.) կապված է Սանկտ Պետերբուրգի` 18-րդ դարի վերջին ճարտարապետ Յու. Ֆելտենի նախագծով կառուցված հայկական եկեղեցու վերակազմության նախագծի հետ, որի իրականացումը դրսևորեց հեղինակի` որպես բարեխիղճ հետազոտողի հատկությունները, նաև նրա արտակարգ նուրբ ճաշակն ու…
Վարդան և Վասակ Վարդանանց պատերազմին վերաբերող հիմնական վեճը, սովորաբար, առաջանում է Վարդանի և Վասակի դիրքորոշման վերաբերյալ: Ընդ որում, կարծիքներ արտահայտվել են բուն Ավարայրից հետո և արտահայտվում են մինչև այժմ: 5-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի վերջը հիմնական մոտեցումը (որոշ բացառություններով) եղել է հետևյալը. Վասակը և իր կողմնակիցներն անաստվածներ են, դավաճաններ, որոնք ուրացել են իրենց կրոնը և դավաճանել հայրենիքին, իսկ Վարդանանք՝ հանուն հավատի նահատակվածներ: Այս մոտեցումը ձևավորել է Եղիշեն, և այն ակտիվորեն պաշտպանել է եկեղեցին: Բայց սկսած 19-րդ դարի վերջից և հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո, այս տեսակետը վերանայվեց: Սկսվեցին արտահայտվել և մինչև այժմ էլ արտահայտվում են կարծիքներ, որ Վասակը, լինելով…
Թոլինի համալսարանի գիտնականները և ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հաշմանդամներին խնամող բժշկական կենտրոնում նոր ցավազրկող են արտադրել, որն իր ազդեցությամբ հավասար է մորֆինին, սակայն կախվածություն չի առաջացնում: Համաձայն «Նեյրոֆարմաքոլոջի» պարբերականում հրապարակված այս հետազոտության արդյունքների, գիտնականները մորֆինի և տարբեր տեսակի Էնդորֆինների արդյունավետությունն ու կողմնակի հետևանքներն ուսումնասիրելու համար օգտագործել են փորձամկներ: Էնդորֆինները կամ մարմնի բնական ցավազրկողները նյութեր են, որոնք արտադրվում են մարմնի տարբեր գեղձերի ու հիպոթալամուսի միջոցով և դրանց արդյունքում ցավերը մեղմանում են: Այս բնական ցավազրկողների աշխատանքը շատ նման է մորֆինին: Իսկ ափիոնատիպ նյութերը կամ օփիոիդները, որոնք կախվածություն են առաջացնում, օգտագործվում են մեղմելու համար այն սաստիկ ու խրոնիկ ցավերը, որոնք վերացնել չեն կարողանում մյուս…
Հուրախություն հայ ազատագրական պայքարի պատմությամբ հետաքրքրվողների՝ հրատարակվել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» քառահատոր հիմնարար աշխատությունը։ Առաջին և երկրորդ հատորներում գիտնականը համակողմանի ուսումնասիրել և մեզ է ներկայացրել Հայոց պատմության ոչ բավարար ուսումնասիրված մի շրջանի՝ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները: Պատկերացնելու համար, թե որքան նյութ է հավաքել հեղինակը, նշենք, որ առաջին գրքում (ավելի քան 800 էջ) ընդգրկել է 1905 թ. հունվար-1906 թ. օգոստոս, իսկ երկրորդում (շուրջ 800 էջ)՝ 1906 թ. օգոստոս-1907 թ. հուլիս ժամանակաշրջանները: Բազմաթիվ փաստեր ու մանրամասներ պատմաբանը վերհանել է առաջին անգամ, մի մասն էլ վերլուծել, ներկայացրել է…
Խոր վշտով հայտնում ենք, որ 88-րդ տարում կյանքից հեռացավ բազմավաստակ և ականավոր պատմաբան, մանկավարժ, պետական, հասարակական-քաղաքական գործիչ, գիտակրթական համակարգի տաղանդավոր կազմակերպիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը: Նա ծնվել է 1928թ. դեկտեմբերի 9-ին Սյունիքի Շինուհայր գյուղում՝ մտավորականի ընտանիքում: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1962թ.՝ ԽՄԿԿ կենտկոմի հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (Մոսկվա): Հայկոմկուսի մարմիններում և գիտական հիմնարկներում վարել է զանազան պաշտոններ: 1962թ. պաշտպանել է թեկնածուական, 1969թ.՝ դոկտորական ատենախոսություններ: 1971թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1996թ. ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ: 1977-90թթ. Հ. Սիմոնյանը եղել է Հայաստանի կոմկուսի…
Օքսֆորդի համալսարանի Pembroke քոլեջում, համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի օժանդակությամբ շարունակվում է «Արևմտահայերենը՝ 21-րդ դարում» եռօրյա (հունվարի 21-23) համաժողովը: Համաժողովին մասնակցում են արևմտահայերենի պահպանման և ապագայի խնդիրներով մտահոգված գրողներ, գրական, կրթական, հասարակական գործիչներ, նշանավոր համալսարանների հայագիտական ամբիոնների դասախոսներ, հրատարակիչներ, արևմտահայերեն մամուլի ներկայացուցիչներ: 2010 թ․ փետրվարին ժամանակակից հայերենի երկու ճյուղերից մեկը՝արևմտահայերենը, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը: Համաժողովի կազմակերպիչները, մտահոգություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ որոշման առթիվ, համաժողովի շրջանակներում ստեղծված աշխատանոցների ընթացքում քննարկում են արևմտահայերենն ավելի լայն ծրագրերով պահպանելու, ժամանակակից կապի միջոցներ օգտագործելու և սփյուռքի նոր սերնդի շրջանում արևմտախոսություն տարածելու…
Հունվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում Հայ առաքելական Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիսավոր արարողությամբ նշվելու է Կիպրոսի Մելգոնյան վարժարանի 90-ամյակը։ Տեղի է ունենալու հոգեհանգստյան արարողություն, որից հետո ներկաները մասնակցելու են վարժարանի հիմնադիրներ Գրիգոր և Կարապետ Մելգոնյան եղբայրների հիշատակի ոգեկոչման արարողությանը, ապա նշելու են վարժարանի հիմնադրման 90-րդ տարեդարձը։ Հիշեցնենք, որ Նիկոսիայում ՀԲԸՄ հովանավորությամբ երկար տարիներ գործունեություն ծավալած Մելգոնյան վարժարանը փակվել է 2005 թ․ հունիսին։
Վերջերս համացանցում տարածվեց ադրբեջանական անօդաչու թռչող սարքից նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդի հրետանին հարվածում մեր դիրքերին: Ենթադրաբար կրակը հենց այդ անօդաչու սարքից էլ ուղղորդվում էր: ՀՕՊ դասական միջոցների համար նման սարքերը խոցելը դժվար է, որովհետև, լինելով չափսերով փոքր և կոմպոզիտային նյութերից պատրաստված, այդ սարքերը դժվար է տեսնել սովորական ռադարի օգնությամբ: Բայց այնպես չէ, որ խնդիրն անլուծելի է: Աշխարհի տարբեր բանակներ արդյունավետորեն հակազդում են նման սարքերին: Մենք էլ կարող ենք: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքից նկարահանված կադրերը, որտեղ, փաստորեն, երևում է, որ ադրբեջանական հրետանին աշխատում է անօդաչու թռչող սարքի աջակցությամբ՝ համակցված թռչող սարքով: Եվ չթերագնահատելով թշնամուն՝ ասեմ, որ…
Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի լավ ուսումնասիրված հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ, այժմ Երևանյան լճի արևելյան բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին, որի ուսումնասիրությամբ հնագետները զբաղվել են 1936 թվականից: Նույն թվականին հնագետ Ե. Բայբուրդյանի ղեկավարությամբ սկսվել են բնակավայրի հնագիտական պեղումները: Հնավայրը զբաղեցրել է մոտ 6 հա տարածք, որից այժմ պահպանվել է 1,5-2 հա: Աշխատանքները շարունակվում են մինչև 1938 թ., իսկ այնուհետև հուշարձանը մոտ 20 տարի մոռացության է մատնվում: 1958 թ. հնագետ Ս. Սարդարյանի ջանքերով վերսկսվում են պեղումները, որոնք ընդհատումներով տևում են մինչև 1983 թ.: Նոր պեղումները վերսկսվում են 2000 թ., հնագետ Հ. Սիմոնյանի ղեկավարությամբ: Այս պեղումների շնորհիվ էլ…
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանն իր հրատարակած «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների» (Երևան, 2005) աշխատության վերջաբանում ասում է. «1930-ական թվականներին գրված «Հայաստանի պատմություն» աշխատության էջերում Ն. Ադոնցը, քննելով այն ժամանակ հայտնի մի քանի արձանագրությունների տվյալները, գրում էր. «Փաստորեն մենք կատարյալ մթության մեջ ենք Հայաստանի՝ շումերաաքադական դարա-շրջանի անվան ու ճակատագրի կապակցությամբ» (Երևան, 1972, էջ 27): Բարեբախտաբար հետագա տասնամյակներում այդ շրջանի վերաբերյալ բացահայտվեցին բազմաթիվ աղբյուրներ, որոնք հերքեցին ու մերժեցին հայերի ծագման և, առհասարակ, հայոց վերաբերյալ նախկինում շրջանառության մեջ դրված ռևիզիոնիստական տեսակետները, որոնք խստագույնս վնասեցին և շարունակում են վնասել…