2013 Թվականի հոկտեմբերի 25-ին լրացավ Անտոն Երվանդի Քոչինյանի ծննդյան 100 ամյակը: Ավագ և միջին սերնդի մարդիկ հիշում են Անտոն Քոչինյանին, եղել են նրա ժամանակակիցը, շատ անգամ տեսել ու լսել նրան: Նա մի քանի տասնամյակ եղել է Սովետական Հայաստանի ղեկավարության կազմում, աշխատել է Հանրապետության կառավարության նախագահ, ընտրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար: Այդ տասնամյակները ընդգրկում են 1939-1974 թվականները, շուրջ 35 տարի: Մեր նոր սերունդը պետք է կարողանա համեմատություններ անցկացնել անցյալի՝ կոմունիստ ղեկավարների ու ներկայիս նախագահների ու ղեկավարների միջև: թերություններ միշտ էլ կլինեն, բայց կարոևր է հասկանալ, որ շատ ղեկավարների ընտրությունն ու վարքերը կախված են նաև երկրում գործող քաղաքկան ու…
Լավատես ու հոռետես մարդիկ` երկուսն էլ հասարակության համար օգտավետ են: Լավատեսը օդանավն է ստեծղում, իսկ վատատեսը` պարաշյուտը: Ջորջ Բերնարդ Շաու
Բանավիճել այն մարդու հետ, ով հավատացած չէ պատճառներին ու մեկնաբանություններին, նմանվում է այն բանին, թէ մահացածին ուզենանք դեղորայք խմեցնել: Թոմաս Բին
ՙԿլիմա և Կապիտալիզմ՚ էկո սոցիալիստական ամսագրի խմբագիր՝ Յեն Անգուսը անդրադարձել է 21-րդ դարի բնապահպանական ճգնաժամերին, նոր գիտական էկո սոցիալիզմին, սոցիալիստական արժեքներ բերելով գիտությանը և համոզիչ դաշինքի կոչ է անում Մարքսիզմի և բնական գիտություննրի միջև: Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք անգլերենով: Աղբյուրը՝ Monthly Review A Redder Shade of Green: Intersections of Science and Socialism by Ian Angus As the Anthropocene advances, people across the red-green political spectrum seek to understand and halt our deepening ecological crisis. Environmentalists, scientists, and ecosocialists share concerns about the misuse and overuse of natural resources, but often differ on explanations and solutions. Some blame environmental disasters on overpopulation.…
Այն մարդը, ով կարծիքը հայտնելու և արտահայտվելու իրավունք չունի, չի կարելի նրան կենդանի մարդ համարել: Շառլ Դոմենտեսկիո
Ազատությունն այն չէ, ինչ որ սիրտդ ուզում է, որ անես, այլ կերպ` «Ազատություն» նշանակում է ստիպված չլինել անելու այն, ինչ որ սիրտդ չի ուզում կատարել: Ժան Ժակ Ռուսո
Քչերը գիտեն, որ միջուկային ռումբի գլխավոր կոնստրուկտորը Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, բազմակի շքանշանների ասպետ ու մրցանակների դափնեկիր Կիրիլ Իվանովիչ Շչոլկինն է: Ավելի քչերը գիտեն, որ նրա իսկական անունը Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան է: երկար տարիներ թաքցնում էին նրա հայկական ծագումը, իսկ օտարահունչ անուն-ազգանունը պարզապես համարժեք թարգմանությունն էր հայերենից: Մետաքսյան ազգանունը ժառանգել է մետաքսի առևտրով զբաղվող գողթնեցի պապից, որ Թբիլիսիից գաղթել է Կարասուբազար և շարունակել պապերի գործը: Թբիլիսիում էլ 1911 թ. հողաչափ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի ընտանիքում ծնվել է ապագա կոնստրուկտորը: Սպառազինությունների բնագավառի մարդկանց մասին կարելի է ասել, որ նրանք ոչ սովորական ճակատագրի տեր մարդիկ են: Այդպիսին էր Կիրիլ Շչոլկինը՝ գերգաղտնի հայը: 1928…
Հայ ժամանակակից փիլիսոփա Համլետ Գևորգյանն իր «Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ» գրքում գրում է, որ եվրոպական ժամանակակից հասարակագիտական-քաղաքագիտական միտքը հաճախ, թեպետ և ոչ միշտ, գերագնահատել է պետության դերը ազգը բնորոշող հատկանիշների ձևավորման գործում: Անդրադառնալով պատմական ազգերի գոյության փաստին՝ գիտնականը որպես ապացույց հղում է անում հայ ժողովրդի պատմությանը` նշելով, որ «հայ ժողովրդի պարագայում մենք կարիք չունենք վիճարկելու արևմուտքի տեսաբանների գերակշիռ մասի այն դրույթը, որ պետությունը վճռական դեր է կատարում (միջավայր և պայմաններ է ստեղծում) ազգի կազմավորման համար: Այս դեպքում ևս արևմուտքի տեսաբանների պնդումը հայերի մասին չի դիմանում պատմական-փաստական քննադատության: Հայ ժողովրդի կազմավորման ավարտը և հայկական պետության առաջացումը պատմաբանները վերագրում են մ.թ.ա.…
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի Հայկական մշակութային ու կրթական կենտրոնում անցկացվել է Հայկական ծագումնաբանության վերաբերյալ առաջին համաժողովը: Այն տևել է 2 օր և դրան մասնակցել է 300-ից ավելի մարդ: Մասնակիցները ժամանել են ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից, Կանադայից ու Մեծ Բրիտանիայից: Համաժողովի կազմակերպիչներն են՝ Թրեյսի Ռիվեստ Քինին, Մարկ Արսլանն ու Ջորջ Աղջայանը, ովքեր հավաքվածներին ներկայացրել են մի շարք հավաստի աղբյուրներ, որոնցից Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետնորդները կարող են արժեքավոր տեղեկություններ ստանալ իրենց տոհմածառերի մասին: Կազմակերպիչները ներկայացրել են նաև այն ընկերությունների ցանկը, որոնք զբաղվում են ներգաղթյալների հետնորդների համար ԴՆԹ թեստերի անցկացմամբ: Նշվում է, որ նման թեստերի միջոցով որոշ մարդկանց հաջողվել է գտնել իրենց…
Պատերազմը ցույց է տալիս բոլոր բացերը: Եթե խաղաղ ժամանակ հնարավոր է ինչ-որ բաներ կոծկել, պատերազմի ժամանակ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Նախ ասեմ, որ ողջունում եմ ՀՀ նախագահի վերջին գործողությունները՝ ՀՀ նախագահի որոշմամբ մի քանի գեներալների հետ պաշտոնից հեռացվեց նաև ՊՆ միլիոնատեր փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը: Կարծում եմ կատարվող փոփոխությունները օգուտ կբերեն բանակին: Իմ կարծիքով՝ ՊՆ-ում էլի մարդիկ կլինեն, որոնց թերացումները և ղեկավարման սկզբունքները բերեցին այն բացասականին, որն ունենք: Այդ մարդիկ չպետք է սպասեն իրենց հերթին, պետք է հենց իրենք հեռանան: Պետք է բանակը ցանկություն ունենա ժամանակակից զենքեր ունենալու: Մենք հիմա ակտիվացել, խոսում ենք, քանի որ մյուս կողմից իմպուլս չկա,…
Այս տարի լրանում է հայ և համաշխարհային գիտության խոշոր դեմքերից մեկի՝ լեզվաբան, բանասեր Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակը: Ծնվել է 1876 թ. մարտի 8 (20)-ին արևմտահայ հոգեմտավոր մայրաքաղաք Կ. Պոլսում: 1883 թ. ընդունվում է Սամաթիայի Արամյան վարժարանը, սովորում 2 տարի, 1885 թ․՝ Սամաթիայի Ս. Սահակյան թաղային վարժարանը, սովորում 4 տարի, 1889 թ. ընդունվում է Պոլսո Կեդրոնական վարժարանը: 1893-ին, ավարտելով այն, պաշտոնավարում է Գադը գյուղի Արամյան դպրոցում, այնուհետև՝ 1894-ին Կարինի Սանասարյան վարժարանում: 1895-ից սովորում է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Անտուան Մեյեին, ապա՝ 1898-ին, Ստրասբուրգում՝ աշակերտելով Հայնրիխ Հյուբշմանին: 1898 թ. գալիս է Վաղարշապատ։ Այդ թվականից որպես ուսուցիչ պաշտոնավարում է Վաղարշապատում, Շուշիում, Նոր Բայազետում,…