Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: «Գիտուժ» նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և նպատակները, ինչպես նաև քննարկվել են գիտության ոլորտում պետական պատվերի համակարգ ներդնելու, Հայաստանում գիտության շաբաթ անցկացնելու ուղղությամբ համագործակցության հեռանկարները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել համագործակցության հնարավոր եղանակների քննարկումը. «Դուք մեր կարևոր գործընկերներն եք ոչ միայն որպես մասնագետներ, այլև որպես ընթացիկ բարեփոխումների կրողներ, նպատակներն ու ակնկալվող արդյունքները գնահատող ներկայացուցիչներ: Մեզ համար էական է լսել ձեր առաջարկները և համատեղ կատարել պետական քաղաքականությունը լրացնող եզրահանգումներ»: Գիտության ոլորտում պետական պատվերի համակարգ ներդնելու…
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։ Կորոնա վիրուսը առաջին անգամ տարածվել է Չինաստանի քաղաքներում՝ սկիզբ առնելով Վուհան քաղաքից: Այս վիրուսը կարող է վարակել մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։ Մեծ մասամբ բորբոքումը տարածվում է քթի խոռոչներում և թոքերում կամ շնչառական համակարգում: Ախտանիշերից են քթարտադրությունը, հազը, ջերմության բարձրացումը, դժվար շնչառությունը և շնչահեղձությունը, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ: Պետք է հիշել, որ առաջին ախտանիշներից է մրսելու զգացումը: Լինելով…
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի (ETUI) մեր գործընկերների նոր գրքիւթքի Այս գրքում ներկայացված է ETUI- ի ինտերնետային եւ պլատֆորմի աշխատանքային հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Բուլղարիայում, Հունգարիայում, Լատվիայում, Լեհաստանում եւ Սլովակիայում, 2018-2019 թվականներին: Նպատակն է եղել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում (ԵՏՀ) թվային (digitala) աշխատանքի ծավալների քարտեզագրումը ` ելնելով եկամտի ստեղծման առցանց աղբյուրների երկու տեսակի վերլուծության եւ դրա ենթաբազմության ու պլատֆորմային աշխատանքի հիման վրա: Հետազոտողները չեն գտել որեւէ ապացույց, որ ցույց տա թե իբրեւ ինտերնետային եւ պլատֆորմային աշխատանքը ստեղծում է նոր բանվորական շուկա, որը կարող է ոտնձգությունների ենթարկել ավանդական ու սեռային բաժինների վրա: Այն նաեւ «ուսանողական աշխատատեղերի» շուկա…
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան ժամանած համաշխարհային ռոքի լեգենդ, Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը հունիսի 7-ին այցելեց Արագածի լանջին՝ Օրգով եւ Տեղեր գյուղերի մոտակայքում կառուցված Ռադիոօպտիկական աստղադիտակ: Իէն Գիլանը մինչ այցը ծանոթացել էր ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական աշխատություններին եւ ցանկություն հայտնել տեսնել նրա ջանքերով կառուցված եզակի աստղադիտակը: Ճանապարհ դեպի «զարմանահրաշը> Արագածի գիտական կենտրոն տանող նեղ ճանապարհն անցնում է սարերի արանքով: Մեքենան դանդաղ ընթանում է ճիշտ ժայռի եզրով: Ռոքի լեգենդը ողջ ճանապարհին ուշադիր ինչ-որ բան է կարդում է՝ երբեմն, ընդհատելով եւ զրուցելով մեքենայում նստած մարդկանց հետ: Ընթերցանությունից նրան, երբեմն էլ, «կտրում են» բնության տեսարանները, եւ ամեն անգամ…
100 նանոմետրից պակաս փոշու գերճշգրիտ մասնիկները կարող են խորը թափանցել մեր թոքերը եւ առաջացնել շնչառական հիվանդություններ: Սակայն ներկայումս շրջակա միջավայրի մոնիտորինգի լավագույն մեթոդները չեն կիրառվում 240 նմ-ից պակաս մասնիկների նկատմամբ ։ Այժմ հետազոտողները ցույց են տվել 34 Նմ չափի միայնակ մասնիկների հայտնաբերման մեթոդը, նախորդ սահմանից գրեթե 10 անգամ պակաս: Այն ձեռք է բերվել հստակեցնելով մեթոդը, որը կոչվում է մակերեսային-ուժեղացված ինֆրակարմիր կլանման սպեկտրոսկոպիա, որը ներառում է ինտենսիվ ինֆրակարմիր լազերային ճառագայթների կենտրոնացումը այն տարածքում, որտեղ մասնիկը կարող է ներկա լինել: Ըստ Դիտարկման՝ էներգիան կլանված մասնիկի վրա կոնկրետ ալիքի երկարության, նրա կազմը բխում է, ձեռք բերված կլանումը ուժեղանում է, եթե լույսը կենտրոնանում է…
Նոբելյան մրցանակի դափնեկիր Դորկ Սահակյանը ծնվել է 1954-ին Փենսիլվանիայում: Դպրոցում նա հատուկ հեռաքրքրություն է դրսևորել բնական գիտությունների նկատմամբ և ծնողները խորհուրդ են տվել ընդունվել Նյու Յորքի Ռենսելերի պոլիտեխնիկ ինստիտուտը, որ հանրահայտ էր դարձել ուսուցման ընթացքում բնական գիտություններին ու տեխնոլոգիաներին դարձվող հատուկ ուշադրությամբ: Ինստիտուտը Դորկ Սահակյանն ավարտեց 1977-ին ֆիզիկայի բակալավրի աստիճանով: Ինստիտուտից հետո նա ծառայության անցավ ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում իբրև օվկիանոսագետ: Ծառայությանը զուգահեռ Դորկ Սահակյանը դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում և Օհայոյի Բերդի համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող էր: Այդ ընթացքում նա գրել է 100-ից ավելի գիտական հոդվածներ շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության մասին: Դորկ Սահակյանը ներկայանում էր իբրև տաղանդավոր գիտնական և 1994-ին…
2018 թվականի մայիսի 5-ին, Լոնդոնի արևելյան ու աֆրիկյան ուսումնասիրությունների համալսարանում տեղի ունեցավ համագումար, որը նվիրված էր Մարքսի 200-ամյակին: Ուսումնասիրվում էր Մարքսիզմի կարևորությունը և արդիականությունը այսօրվա աշխարհում: Համագումարի տոմսերը մեկ ամիս առաջ ամբողջովին վաճառվել էին: Միջոցառմանը մասնակցում էին, ավելի քան 300 հոգի ակտիվիստներ, հետազոտողներ, հասարակական ակտիվիստներ: Ներկա էին նաև չորս պատվիրակություն Չինաստանից, Կուբայից, Հնդկաստանից և հարավային Աֆրիկայից: Ժամանակակից օգտավետ ելույթներով հանդես եկան Գերմանիայի, Չինաստանի, Անգլիայի, հարավային Աֆրիկայի ու Կուբայի ներկայացուցիչները: Ուսումնասիրվեցին թէ ինչպես Մարքսի ուսմունքները կապ ունեն այսօրվա հասարակությունների հիմնական փոփոխությունների հետ:
Ներդաշնակությունը անտիկ աշխարհի մեծ մտածողներից մեկի՝ Հերակլիտես Էֆեսացու (544-483 ք.ծ.ա.) հայտնագործություններից ու հայեցակարգերից մեկն է, որը հետագայում ճանաչեցին և ընդունեցին Պլատոնը և Արիստոտելը և այլ հույն մտածողներ, ինչպես նաև Հեգելն ու Նիշցեն, Մարքսն ու Լենինը, ուսական ծագում ունեցող ամերիկյան մեծ սոցիոլոգ Պիտերիմ Սորոկինը և այլք: Հերակլիտեսը արիստոկրատ էր և գտնում էր, որ հասարակական կյանքում պետք է կառավարեն լավագույնները: Ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում հավասարեցում, որտեղ լավագույնները տեղ չունեն: “Մեկը ինձ համար,-ասում է Հերակլիտեսը,-տասը հազարի արժեք ունի, եթե նա լավագույնն է”: Պետության օրենքները, նշում էր մտածողը, պետք է համապատասխանեն աստվածային օրենքին՝ Լոգոսին, որն ընկած է աշխարհի և հասարակության զարգացման հիմքում: Այդպիսի…
Մոտ 5.13 միլիարդ տարի առաջ առաջացավ մատերիան՝ էներգիան, ժամանակն ու տիեզերքը՝ «Բինգ Բանգ» տեսության հիման վրա: Մոտ 70 հազար տարի առաջ կենդանի առարկաները մարդու տեսակով, որոնք կոչվում էին «Իմաստուն Մարդ» սկսեցին բարդ կառույցներ ստեղծել, որի հետևանքով առաջացան հետագա հեղափոխությունները, որոնք հարթեցին պատմության ուղղին: Ճանաչողության հեղափոխությունը մոտ 70 հազար տարի է, որ սկսնակն է եղել լեզվի ու պատմության շրջանի առաջացման: Այդ ժամանակահատվածում «Գենետիկական Թռիչքը» մարդու տեսակի մոտ, նրան մտածելու ունակ դարձրեց, որը անսպասելիորեն պատճառ դարձավ, որ իր հարաբերությունները նոր լեզվով կազմակերպի: Ճանաչողության հեղափոխությունը ոչ միայն կարողացավ տեղեկությունների փոխանցում առաջացնել, այլ իմաստուն մարդու մտքում ստեղծել երևակայական տիեզերքներ, առասպելներ, Աստված և փող: Հողագործության…
Գյուղատնտեսության մեջ պետական կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 101 միլիոն ռուբլի, այնքան, որքան ներդրվել էր նախորդ հինգ տարիների ընթացքում։ Դա հնարավորություն է տվել 1963-1965 ԹԹ․ 13 հազար հեկտար նոր հողեր դարձնել ոռոգելի և ամբողջ հանրապետությունում ոռոգելի հողերը հասցնել 254 հազար հեկտարի։ 1964-1965 ԹԹ․ կոլտնտեսություններում ու սովխոզներում գցվում են 7,2 հազար հեկտար նոր այգիներ։ 1966 Թ․խաղողի ընդհանուր տարածությունը կազմում է 35,7 հազար հեկտար, իսկ պտղատու այգիները մոտ 36 հազար հեկտար։ Լուրջ աշխատանք է տարվում խաղողագործության և պտղաբուծության արդյունավետությանը բարձրացնելու համար։ Այդ այգիները հիմնականում ստեղծվում են Աշտարակի , Թալինի , Նոյեմբերյանի , Սիսիանի , Ախուրյանի , Սպիտակի , Սևանի ավազանի շրջանների ,…
1960-1965 ԹԹ. Սովետական Հայաստանում պետական կապիտալ ներդրումները կազմել են 775 միլիոն ռուբլի, որից շին-մոնտաժային աշխատանքի համար ՝ 472 միլիոն ռուբլի։ Որպեսզի այսօրվա երիտասարդ ընթերցողը պատկերացում ունենա այդ գումարի մասին, նշեմ այդ ժամանակաշրջանում կառուցվածներից միայն մի քանիսը։1.Կառուցվել ու շահագործման են հանձնվել 68 արդյունաբերական ձեռնարկություն և խոշոր արտադրամաս։2. Շահագործման է հանձնվել մեկ միլիոն 496 հազար քառակուսի մետր բնակելի տարածություն, որը նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է 26,4 տոկոսով։3. Կառուցվել են բազմաթիւ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ,մանկամսուրներ։4. Շահագործման է հանձնվել Երևանի պետական համալսարանի նոր շենքի գլխավոր կորպուսը;5. Շահագործման են հանձնվել Գ. Սունդուկյանի անվան թատրոնի շենքը, Երևանի, Դինամո սպորտընկերության մարզադահլիճը, Լենինական քաղաքի մշակույթի պալատը, Նոյեմբերյանի և Եղեգնաձորի…