
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ 1991 թվականին Խորհրդային միությունից անկախանալուց հետո Հայաստանը մշտապես վարել է ԱՄՆ-ին հակասող արտաքին քաղաքականություն՝ մշտապես դեմ քվեարկելով այնպիսի բանաձևերի, որոնք առաջարկվել են ամերիկացիների կողմից։ Խոսքը Ղրիմ ռուսական ներխուժումը դատապարտող բանաձևի մասին է, որին Հայաստանը դեմ քվեարկեց Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Սուդանի, Ռուսաստանի, Վենեսուելայի և այլ 11 երկրների հետ միասին։
«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանը ևս մեկ զորախումբ ուղարկեց Դամասկոս՝ ամրապնդելով իր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինքը Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հետ: Ակնհայտորեն, Հայաստանի աջակցությունը բռնապետին, ով քիմիական զենք է կիրառել իր իսկ բնակչության դեմ, կոշտ արձագանք առաջացրեց ԱՄՆ դեսպանատան կողմից»,- նշում է աղբյուրը: