Գիտություն
Reprogrammed the Havana International Book Fair
Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...
ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ
Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին:...
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի...
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար...
Նոր Հրատարակություն Անգլերենով
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի...
Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան...
ՇՆՈՐԱՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐԸ, ԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ՈՒ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հայ Ձախ Ֆորումը շնորհավորում է ամբողջ հայության ամանորը, ցանկանում ենք բոլորին առողջություն և բարվոք կյանք։
Սովետական Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգների գլխավորությամբ ստեղծված միաբևեռ համակարգը գնալով փլուզվում է: Ամերիկայի գլխավորությամբ իմպերիալիզմի թելադրանքներին չենթարկվող երկրների միջոցով ստեղծվելիք քանի նոր բևեռների գերիշխանությունների դասավորման հետեվանքով, բախումների ականատեսն ենք, որոնցից մեկը տեղի է ունենում Ուկրաինայում: Այս ընթացքում Ադրբեջանա-Թրքական դաշինքը մաս կազմելով Ամերիկյան ու արևմտյան համակարգին և քաղաքականությանը հայ ժողովուրդի դեմ պարտադրում է մի այլ պատերազ, որի դրսևորումն է Լաչինի միջանցքի փակումը:
Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել Հայաստանի և Արցախի իշխանությունների շուրջ շարունակել աջակցել Հայաստանի և Արցախի ժողովրդին: Քողազերծել թշնամու քաղաքականությունը և անմարդկային մտադրությունները իրենց բնակվող երկրներում: Կոչ ենք անում հայ քաղաքական կառույցներին և քաղհասարակությանը, այս պահին մի կողմ թողնել հակասությունները և համախմբվել և միասնական պայքարով դիմակայել հայ ժողովուրդի առջև ծառացած մարտահրավերներին:
2022 թվականը լի էր տարբեր իրադարձություններով հայ ժողովրդի և հայրենիքի համար։ Նկատի ունենալով միջազգային ու տարածաշրջանային տարբեր հարցեր ու Հայաստանի և Արցախի իրավիճակը հարկ ենք համարում հայտնել մեր մոտեցումները տարբեր հարցերի շուրջ ըստ հետևյալի՝
Բոլոր հնարավորություններից օգտվելով և հենվելով հավաքական իմաստության վրա, փորձել Հայաստանում ստեղծել միասնական և միևնույն դիրքորոշումներ մեր հիմնական հարցերի շուրջ։
Մենք բոլոր երկրների հետ կարող ենք նորմալ հարաբերություններ ունենալ ու ոչ մի մեծ պետություն չպետք է մեզ պայմաններ թելադրել այս կապակցությամբ։ ԱՄՆ-ը և Եվրոպան չպետք է մեզ ճնշման տակ դնեն, որպեսի մենք ընդունենք կամ Ռուսաստանին կամ իրենց։ Այսինքն մենք չպետք է ենթարկվենք նրանց կամ-կամի քաղաքականությանը։
Լավ ճանաչելով ու գիտակցելով Իրանի արտաքին քաղաքականությունը պետք է ավելի խորացնենք համագործակցությունը մեր և Իրանի ընդհանուրությունների շուրջ և պետք է խուսափենք ուղղակի կամ անուղղակի հակաիրանական քայլերից։
Հակառուսական մթնոլորտի ստեղծումը մեր վնասին է վերջանալու և անհրաժեշտ է պետությունը այս ուղղությամբ գործնական քայլեր վերցնի հակազդելու դրան։
ՀՀ իշխանությունը դրական քայլեր է վերցրել ու վերցնում հակակոռուպցիայի և ժողովրդի սոցիալական կյանքը բավարարելու ուղղությամբ, սակայն դրանք անբավարար են։ Մենք գիտակցում ենք, որ իշխանության նեոլիբերալական բնույթի պատճառով Հայաստանում հնարավոր չէ տնտեսական ու սոցիալական արդարություն հաստատել։
Պետք է օրենքներ մշակվեն, որոնք կապահովեն աշխատավորների ու աշխատավարձ ստացողների անկախ արհմիությունների ստեղծման համար, որոնք կհանդիսանան նրանց իսկական շահերը պաշտպանող ինստիտուտներ։
Որպես փոքր պետություն, մեծ պետությունները մարդկանց մոտ նյութական շահագռգռվածություն ստեղծելով հեշտ կարողանում են իրենց համար գործակլաներ դաստիարակել ու տեղավորել երկրի կարևորագույն դիրքերում։ Պետությունը երբեմն անզոր է դրանց դեմ պայքարելուց ու մեր գիտակից հասարակությունն է, որ կարող է մերկացնել այդ պրոցեսը և միշտ ուշադրության կենտրոնում ունենալ այս երևույթը։
Հայաստանում որևէ տնտեսական հեղափոխություն տեղի չի ունեցել, այդմ անհրաժեշտ է գաղափար ունենալ տնտեսական դեմոկրատիայի ու տնտեսական արդարության մասին։ Այս ֆունկցիան պետք է իրագործվի, ձախ ուժերի սոցիալ դեմոկրատների և առաջադեմ մտավորականության միջոցով։
Արցախի հարցը չի կարող լուծվել առանց արցախցիների լիրավ իրավունքների պաշտպանության համար երաշխիքներ ստեղծելով։ Սա մի ընթացք է, որը կարող է մեզ ուղղորդել ժամանակ շահելու և ապագայում ավելի հարմար ելքեր փնտռելու Արցախի հարցի շուրջ։
Շատ հույսեր չպետք է փայփայել ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների վրա, որ իբրև թե նրանք կարող են փոխարինել Ռուսաստանին տարածաշրջանում։ Նրանք լավագույն դեպքում կարող են որոշ զենքեր կամ գումար տրամադրեն, սակայն պետք է հասկանանք, որ նրանց շահերը ստիպում է իրենց միշտ լավ հարաբերությունների մեջ լինեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ձևականորեն ու լոզունգներով երբեմն հնարավոր է ցույց տան թե իբրև պաշտպանում են Հայաստանին և այլն։
Հայ Ձախ Ֆորումը Շնորհավորում է Ամանորը և Սուրբ Ծնունդը և հույս հայտնում, որ միասնական պայքարով կերտելու ենք ավելի բարենպաստ Նոր Տարի:
Հայ Ձախ Ֆորում, 27 դեկտ. 2022 թ.