Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Արխիվ Հունիսի 2021 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հայ Ձախ Ֆորումը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին իր գիտակից քվեարկության համար, որը մեկ անգամ ևս հեղափոխությունը շարունակելու հնարավորություն տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմակիցներին: Հույս ենք հայտնում, որ, ժողովրդի տված պողպատե մանդատը ի գործ կդրվի, արդար հայաստանի կառուցման և ողջ հայ ժողովրդի ներուժի կիրառմամբ ու միասնական ջանքերով կունենանք արդար, հզոր, զարգացած և երջանիկ հայրենիք:
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 23/06/2021

Բաժին՝ Հայաստանում

Հայրենակիցներ՝

   Հայաստանի Հանրապետությունը, իր երեսնամյա անկախության ընթացքում, երբեք չի գտնվել այնպիսի ծանր ու հալածված վիճակում, որում հիմա է։

   Սույն թվականի հունիսի 20ին տեղի կունենան ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի, ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից՝ գաղափարական պայքարի բացակայություն, հասարակության ծայրաստիճան բևեռացում, արհեստականորեն ստեղծված և ձայն գողացող քաղաքական ուժեր, ատելության գեներացում և այլն։

   Քաղաքական ուժերից և ոչ մեկը չեն առաջարկում երկրի սոցիալ-տնտեսական կառուցվածքի արմատական վերափոխում սոցիալիզմի միջոցով, որի գաղափարի շուրջ հնարավոր կլիներ համախմբել ժողովրդին։ Հետևաբար երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը, որոնք իրենց սին և մերկապարանոց, արհեստածին գաղափարները՝ ազգայինի շղարշի տակ փորձում են փաթաթել մարդկանց վզին։ Այդ ուժերը տանում են բացահայտ «պանթուրքիզմի» քարոզ՝ այն է աշխարհաքաղաքկան վեկտորի փոփոխություն դեպի արևմուտք, ԱՄՆ, ՆԱՏՕ։ Դրա հետևանքը կարող է լինել Հայաստանի Հանրապետության, որպես իրավաքաղաքական սուբյեկտի իսպառ վերացում։

   Հարգելի հայրենակիցներ, ընկերներ։

   Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը առավել քան հավատում է ձեր իրատեսությանը, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում հայ-ռուսական դարավոր բարեկամության և շահերի ճիշտ զուգորդման դեպքում է միայն հնարավոր մեր հայրենիքի վերածնունդը։ Վստահ ենք, որ մեր հասարակությունն ամբողջովին ընկալում է այս պարզ ճշմարտությունը և իր քվեարկությամբ նախապատվությունը կտա հայոց պետականության և անվտանգության օգտին։ Իսկ քաղաքական ուժերին կոչ ենք անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և իրենց անձնական ամբիցիաների ու շահերի համար, մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին չտանել քաղաքացիական առճակատման։

      Ողջախոհություն և տոկունություն բոլորիս։

Բաժին՝ Հայաստանում

Մասնակցելով ընտրություններին՝ ոչ ասենք նախկին թալանչիներին և սատարենք հեղափոխության շարունակությանը:
Հայ ժողովուրդը ներկա ճգնաժամից դուրս գալու համար ընտրեց Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն մտահոգություն կա, որ ընտրություններից հետո չբավարարված կուսակցությունները, հատկապես նախկին և օլիգարխ իշխանավորները սկսելու են տարբեր միջոցներով՝ ցույցերով, փողոցներ փակելով և այլ գործողություններով, անկայուն վիճակ ստեղծել երկրում և ձգտելու են այլ միջոցներով հասնել իրենց նպատակներին: Դրանով նրանք ստեղծելու են այնպիսի անկայուն իրավիճակ, որը հարմար առիթ է լինելու Ադրբեջանի զիվորականների համար՝ էլ ավելի շատ ներխուժելու Հայաստանի սուվերեն տարածք:
Վերոհիշյալ իրողությունը նկատի առնելով՝ Հայ ձախ Ֆորումը կոչ է անում հայաստանի քաղաքացիներին, ակտիվ մասնակցելով ընտրություններին, ոչ ասել նախկին թալանչիներին և հնարավորություն ստեցծել շարունակելու հեղափոխության գործընթացը:
Հաշվի առնելով Հայաստանի հարավային սահմանի իրավիճակը և տարածաշրջանի անկանխատեսելի հնարավոր անցուդարձերն ու անկայունությունը, որը կարող է սպառնալ նաև Հայաստանի կայունությանն ու անվտանգությանը, Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում բոլոր առաջադեմ ու ողջամիտ ուժերին, որոնք երկրի, ազգի ու մեր պետականության շահերը գերադասում են իրենց անձնական, կուսակցական, դաշինքի կամ խմբային շահերից՝ ոչ ասեն թալանչիներին ու քվեարկեն առողջ քաղաքական ուժերի և հատկապես «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության օգտին:
Զգացվում է, որ արտաքին ուժերի կողմից նյութական օգնության շռայլություն է ցուցաբերվել նորելուկ հակառուսական կուսակցությունների նկատմամբ, որոնք էլ շատ լավ կատարում են իրենց առաքելությունը՝ հակառուսական հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ, որը հակասում է մեր ազգային շահերին ու անվտանգությանը: Մի իրականություն էլ, որ պետք է նկատի ունենանք, այն է, որ Ռուսաստանի Դաշնության պետական համակարգը կամ հասարակությունը սոլիդ կամ միատար կառույց չէ: Այնտեղ գոյություն ունեն «նոր ազատական» կամ ամերիկամետ շատ ուժեր, որոնք դեմ են Ռուսաստանի նախագահ Պուտինի ազգային քաղաքականությանը: Ռուսաստանի այդ խավը իր ազդեցությունն ունի նաև Հայաստանի հակառուսական ուժերի վրա:
Դժբախտաբար, մենք դեռևս հեռու ենք գաղափարական ու համակարգային հակասություններից:
Հայ Ձախ Ֆորումը՝ սատարելով 2018 թվականի հեղափոխական իշխանությանը ակնկալում է, որ հեղափոխության շարունակության դեպքում գնալու ենք դեպի հասարակական արդարություն հաստատելու հեղափոխությանը:
Հայ Ձախ Ֆորումը համոզված է, որ միայն համահայկական միասնական պայքարով է հնարավոր կերտել՝ Հզոր, անվտանգ, ինքնաբավ, դեմոկրատիկ և սոցիալապես ու տնտեսապես արդար Հայաստան:
Հայ Ձախ Ֆորումն առաջարկում է, որ մեխանիզմներ ճշտվեն սփյուռքահայության՝ քաղաքական, մասնագիտական ու նյութական պոտենցիալ ուժի ճիշտ օգտագործման ուղղությամբ, որի համար շատ կարևոր է Սփյուռքի Նախարարության վերականգնումն ու Համահայկական Բանկի ստեղծումը:
Հայ Ձախ Ֆորում,
Երևան, 15/06/2021

Բաժին՝ Հայաստանում

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը (ՀԱՄԿԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայ կոմունիստների չմասնակցության հիմնավորումները և առկա նախընտրական-ներքաղաքական իրողությունների վերաբերյալ ՀԱՄԿԿ-ի գնահատականները:

 

Բաժին՝ Հայաստանում