Գիտություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Ուրբաթ, Ապրիլի 07, 2023
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: «Գիտուժ» նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և նպատակները,...

Կարո Փայլանն ընդդեմ «Գորշ գայլերի»

26 Մայիսի 2016

Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին:

«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին  դատապարտվել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Դատավճռի հրապարակումը, սակայն հետաձգվել է` հաշվի առնելով, որ Ադըգյուզելը նախկինում դատապարտված չի եղել:

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը:

Ադըգյուզելը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ արտահայտել էր իր  «վրդովմունքը» և հնչեցրել հայերի որսի մասին տխրահռչակ արտահայտությունը: Բացի այդ, սպառնալիքներ էր հնչեցրել Թուրքիայում իրենց ազատ զգացող հայերի հասցեին:

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» անդամ Փայլանն արձագանքել է Կարսի դատարանի վճռին` բնութագրելով այն հուսադրող:

«Ատելություն պարունակող արտահայտությունները ճանապարհ են հարթում ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների առաջ: Այս դատավարության շրջանակներում հայկական ինքնությանն ուղղված ատելություն պարունակող արտահայտությունների դատապարտումը հուսադրող է:

Հուսադրող է թե՛ հայերի և թե՛ Թուրքիայի հասարակության` հաշտությանն ու արդարությանը հավատացող հատվածի համար: Մենք շարունակելու ենք պայքարը այլատյացություն ու ատելություն պարունակող ցանկացած հանցագործության դեմ: Եվ մեր պայքարը շարունակելու ենք մղել հանուն արդարության, հանուն հասարակական համերաշխության»,- նշել է մեջլիսի հայ պատգամավորը:

 

Աղբյուրը՝ Ermenihaber.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ