Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

«Պատրաստ եմ վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը». Ժիրայր Սեֆիլյան

22 Մայիսի 2016

Ժիրայր Սեֆիլյանն ի պատասխան ՀՀ Նախագահի արհամարհական արտահայտությանը, թե՝ ով ուզում է, թող գնա և հետ գրավի ապրիլի սկզբին կորցրած մեր հայրենիքի կարևորագույն հողակտորը, հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասված է.

«Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ ինքը՝ որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների զոհվելուն։ Ինքը՝ որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ, որ յուրաքանչյուր ոք կամավոր կերպով ստանձնի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը:

Ես՝ Ժիրայր Սէֆիլյանս, հաշվի առնելով վերոհիշյալը, հայտարարում եմ, որ պատրաստ եմ իմ և իմ նախագահությամբ գործող՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցակագրվող կամավորների ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը։

Այդ նպատակով կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը, ինչպես նաև Հայկական բանակի սպաներին, ենթասպաներին և զինվորներին՝ կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը իմ հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելու համար»:

Մայիսի 20-ին Հիմնադիր խորհրդարանի հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը և գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) հանդիպում են ունեցել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր, նաև խորհել են կորսված տարածքները հետ վերցնելու ծրագիր ունենալու մասին։

Հիշեցնենք, որ և Կոմանդոսը, և Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, ռազմական գործի նվիրյալներ և վերլուծաբաններ դեմ են արտահայտվել հակառակորդին տարածք զիջելուն և հիմնավորել են ոչ միայն կորցրած տարածքները հետ բերելու, այլև հակահարձակման անցնելու ու հակառակորդին ծնկի բերելու անհրաժեշտությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ