Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Ինչ են գրում

14 Մայիսի 2016

Միջազգային հանրության «հանցավոր լռությունը»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային կոմպոնենտը փակուղային իրավիճակում է հայտնվել: Այս իրավիճակի նախանշանները երևում էին դեռևս անցած տարվա օգոստոս ամսից, երբ Ադրբեջանը սկսեց պարբերաբար խախտել հրադադարը և օգտագործել տարբեր տրամաչափի զինատեսակներ: Ավելին, ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմը, տեսնելով, որ միջազգային հանրության կողմից որևէ դժգոհության արտահայտություն չկա իր քայլերի վերաբերյալ, հետզհետե սկսեց մեծ տրամաչափի զինատեսակներ կիրառել: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի քայլերին համապատասխան որակումներ չտալու հիմնական հետևանքը նաև եղավ այն, որ տեղի ունեցավ ապրիլյան «քառօրյա» պատերազմը ու չեն բացառվում նաև հետագա սադրանքները:

Բնական հարց է առաջանում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ինչպե՞ս են պատկերացնում բանակցային գործընթացի շարունակությունը, այն դեպքում, որ խուսափում են հասցեական հայտարարություններ անել, թե ԼՂ հակամարտության որ կողմն է խախտում հրադադարը, դիմում սադրանքների, ինչն էլ լուրջ արգելք է դառնում բանակցային գործընթացի շարունակության համար:

Ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե մայիսի 16-ին Վիեննայում կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Նրանք նշել են, թե հանդիպման կայացմանը նպաստելու են համանախագահող երկրների արտգործնախարարները՝ նպատակ ունենալով վերահաստատել հրադադարի ռեժիմը և բարենպաստ պայմաններ ստեղծել՝ հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար:

Մի բան հաստատ է՝ Վիեննայում նախատեսվելիք հանդիպումը և մյուս դիվանագիտական նախաձեռնությունները որևէ արդյունք չեն տալու, քանի դեռ կոնկրետ մեխամնիզմներ չեն մշակվել հրադադարի պահպանումն ապահովելու համար: Եթե հրադադարի ռեժիմը չպահպանվի, ապա մոտ ապագայում բանակցային գործընթացի մասին խոսելը կդառնա անիմաստ:

 

*****

Հասել ենք այն սահմանին, որ այլևս աշխարհը հասկանա բանակցությունների անիմաստությունը

Մի բան էլ ասեմ՝ շատ չբորբոքվեք։
Այդ ինչո՞ւ Ղրիմի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցերը լուծվեցին առանց հակամարտող կողմերին Մինսկի ու չգիտեմ ինչսկիի խումբ, ՄԱԿ ու չգիտեմ ինչ զիբիլ-զաբլ խառնելու, իսկ Արցախի հարցը անպայման պիտի այդ ասեղի նեղ անցքերով ու Ադրբեջանի հետ բանակցելով լուծվի։ 
Պարզ չի,  որ նման հարցերում բանակցելը լրիվ անիմաստ ու պարապ զբաղմունք է։ Մենք արդեն հասել ենք այն սահմանին, որ այլևս աշխարհը հասկանա բանակցությունների անիմաստությունը և կուլ տա Ադրբեջանի պարտությունն այս հարցում, վերջ տա բանակցելու բոլոր ջանքերին։ 
Խաղաղությունը հաստատվում է ուժի կիրառմամբ։ Հիմա նույնիսկ մոռացել են թվարկածս երեք կազմավորումների մասին ու ոչ էլ մտքներով անցնում է հիշեն, թե որտեղ էին եղել այդ կազմավորումները շատ տարիներ առաջ։

Աղբյուրը ՝ blognews.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ