Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Արցախի արձագանքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հայտարարությանը

12 Մայիսի 2016

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ի պատասխան այդ հայտարարությանն ասել է․ «Բանակցային գործընթացում Արցախի մասնակցությանն այլընտրանք չկա։ Լիարժեք ձևաչափի վերականգնման համար երկար ժամանակ է պետք, բայց դա այլընտրանք չունի, մանավանդ այս 4 օրվա պատերազմից հետո: Ադրբեջանը պատերազմում էր մեր դեմ, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, սա տրամաբանակա՞ն մոտեցում է, իհարկե, ոչ: Հասկանում ենք, որ բարդություններ կան, բայց միևնույն է, մենք աշխատելու ենք բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ:

Եթե հանդիպման ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված որոշումներ լինեն, ապա սպասվող հանդիպումն արդարացված կլինի, ցույց կտա ժամանակը: Կարծում եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորմանը միջազգային հանրությունը պետք է լիարժեք մասնակցություն ունենա: Խոսքն այն մասին չէ, որ բանակցային գործընթացի փոփոխություն տեղի ունենա, խոսքն այլ մոտեցման մասին է: Օրինակ՝ անթույլատրելի է, երբ Եվրոպական առաջին խաղերը, ՄԱԿ-ի ֆորումը, Ֆորմուլա 1-ը ու նման կարգի այլ միջոցառումներն անցկացվում են Բաքվում: Սա պարզապես անբարոյական է, որովհետև ագրեսորը դրանից թև է առնում: Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է զգույշ մոտեցում ցուցաբերի: Առավել ևս անթույլատրելի է, երբ ժողովրդավարական քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչներն այնպիսի հայտարարություններ են անում այնտեղ, որ երևի դասական ֆեոդալական համակարգերում նման պնակալիզություն չի եղել։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լակմուսային մի թուղթ է` ուղղված միջազգային հանրությանն` իր սեփական արատները վերացնելու համար: Պետք է այս հանգամանքն օգտագործի առաջին հերթին ժողովրդավարական քաղաքակիրթ հանրությունը: Եթե դա չարվի, ապա համաշխարհային հանրության մեջ` քաղաքակիրթ ժողովրդավարական պետությունների արժեքների շերտում, իրավիճակը լինելու է շատ բարդ»։

 

Աղբյուրը՝ «Արմենպրես» գործակալություն

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ