Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Նեմեսիսի սուրը դեռ կհասնի ԼՏՊ-ին

02 Մայիսի 2016

Պատասխան Ալեքսանդր Իսկանդարյանին

Ընթերցում եմ «Իրավունք» թերթի ապրիլի 15-ի համարում Ղարաբաղյան հակամարտության մասին Հրանտ Սարաֆյանի հարցազրույցը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։ Ակամայից մտածում եմ՝ այս ընկերը քաղաքագե՞տ է, ինստիտուտի տնօրե՞ն, թե իդեան կորցրած ՀՀՇ-ի արհեստավարժ տղաներից վերջին մոհիկանը, ով փորձում է գենետիկորեն ընդգծված, երբեմն էլ ցինիկաբար արտահայտվող Լևոն Տեր-Պետրոսյան եսասեր անհատի մասին ասել․ «Ոչնչից պետություն ստեղծեց, կայսրությունից պետություն պոկեց, որը շատ հաջող ստացվեց»։

Հարգելի քաղաքագետ, դուք երևի չեք հասկանում ինչ է նշանակում «պետություն ստեղծեց կամ պետություն պոկեց» արտահայտությունների իմաստը։ Պատրաստի պետությունը 3,8 մլն բնակչությամբ քանդեց, վաճառեց, թալանեց առանց ամոթի և ասում եք՝ «լավ ստացվեց»։

Հարգելիս, ձեր պես դատող և տրամաբանություն չունեցող անձն ինչպե՞ս կարող է  ինստիտուտ տնօրինել։ Դուք ընդամենը Արևմուտքին ծառայող գործակալ եք, Քեռի Սեմի կանաչ դոլարներից շլացած։

Իսկ այժմ լսի՛ր և հասկացի՛ր քո այդ ԼՏՊ-ի գործունեության իսկական պատկերը․․․

Իշխանության ղեկին նստելով, սկսեց իր քայքայիչ աշխատանքը։ Արևմուտքից հրավիրեց փորձված երկիր քանդողներ Ժ․ Լիպարիտյանին, Ս․Թաշչյանին և մինչև հիմա շարունակում է քանդել  Վ․ Օսկանյանի միջոցով։ Նրանց ճտերն ու ձագերն այսօր  էլ շարունակում են  տեղական շպիոնիկ-մկների պես քայքայել պետության կայունությունը։ Խավարի տիրակալը հիմքերն ամրացնելու նպատակով ստեղծեց երկիրը քանդող արհեստավարժ տղաների մի բանակ, որոնք խաղալիքների խանութ մտնելով մանկապարտեզի երեխաների նման միմյանց հրմշտելով հարձակվեցին հայ ժողովրդի 70 տարվա ստեղծած ազգային սեփականության վրա և մրցության մեջ մտան միմյանց հետ, թե ով ավելի շատ յուղալի պատառ կփախցնի։

Ուզում եմ հիշատակել ԼՏՊ-ի կարգախոսները․

«Բացառել երրորդ ուժի առկայությունը», «Թուրքիան դարձնել կյանքի ճանապարհ», «Ճակատագրական սխալ համարել 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունները», «Ազգը չունի մշտական թշնամի և բարեկամ», «Ազգասիրությունը կեղծ  կատեգորիա է», ազգային ազատագրական շարժումը որակեց կեղծ ռոմանտիզմ և արկածախնդրություն, հերքեց համաթուրքական ծրագրի գոյությունը, այն անվանեց հորինված առասպել, հայտարարեց, որ Օսմանյան Թուրքիայում հայերն ապրում էին բնականոն, բարվոք կյանքով, չկար կոտորած, հայտարարեց, որ կոմունիստների կառուցած երկիրը պետք է քանդել։

Նրա ծառայությունը հայ ժողովրդին պետք է որակել Հուդայի համբույր։ Պետության ղեկավարի ամենամեծ արժեքը երկրում քաղաքական գործընթաց սկսելու կարողությունն է, որն, ինչպես ցույց տվեցին նրա ղեկավարած տարիները, նա չուներ։ Մատենադարանի արխիվի նկուղներում նրա երկարամյա աշխատանքը սառեցրել էր նրա ուղեղի կենսական անոթները։ Նա պետական ղեկավար այր լինել չէր կարող, նրա՛ն պետք է ղեկավարեին։ Նա հոյակապ տիրապետում էր ծխամորճով ծխելու արվեստին և հանրապետության նախագահի նստավայրի գրասենյակում ծխի քուլաներով թունավորում էր այցելուներին։

ԼՏՊ-ին հիշատակում եք հարևան հանրապետությունների առաջին նախագահների՝ Գամսախուրդիայի և Էլչիբեյի կողքին։ Նրանց Ժողովուրդներն զգացին այդ անձանց անպիտանիությունը և վզակոթերին տալով վռնդեցին իրենց երկրներից։ Իսկ մենք բավական չէ հարմարվեցինք մթությանն ու խավարին, դեռ  թույլ տվեցինք , որ 1996-ի նախագահական ընտրություններում հաղթանակած նախագահ Վ․Մանուկյանի տեղը գրավի և պնդաճակատի պես չհանձնի իշխանությունը։ Ավելին, նա շարունակեց ինքնակոչ նախագահի կարգավիճակով աշխատասենյակն ապականել ծխի քուլաներով մի քանի տարի, մինչև հասավ «լրջության պահը»՝  հայրենասեր ուժերի պարտադրանքով դուրս շպրտվեց։ Ահա ձեր սիրելի կայսրությունից պետություն պոկող Արևմուտքի հայրենադավ գործակալը։    

Հարգարժան քաղաքագետ, Նապոլեոն Բոնապարտի դերակատարը Նապոլեոն չէ։ Ժամանակը պատռեց ԼՏՊ-ի դիմակը, բայց չի ոչնչացնում վերջնականապես, հավանաբար դրա ժամանակը չի հասունացել․ հայերը չեն ուզում հրաժարվել արդար ու բարի պետություն ունենալու երազանքից։ Խավարի տիրակալը ելակետային հիմք դարձնելով բացարձակ լկտի անարդարությունը, այսօրվա իշխանությունների համար անհնարին է դարձրել մեր հասարակական կյանքի կայունությունը։

Հին հունական պանթեոնում արդարադատության աստվածուհի Դիկեն է, նրա կողքին՝  վրեժի և հատուցման աստվածուհի Նեմեսիսը, ով պատժում է բարոյական և հասարակական նորմերը խախտողներին։ Բուրժուական քաղաքական տեսաբան Տոկվիլը վաղուց զգուշացրել է․ «Չարիքը, որ կրում են համբերությամբ՝ որպես անխուսափելի մի բան, անտանելի է թվում հենց այն մտքից, որ դրանից կարելի է ազատվել», այս դիպուկ միտքն ուղղակիորեն ուղղված է ԼՏՊ-ին և իր ստեղծած պետությանը։ Մեզանում չարիքը ոչ միայն չի պակասել, այլև պակասելու միտում չունի, իսկ զգացմունքայնությունը հասել է հիվանդագին չափերի։

 Ճանաչի՛ր, թե ով է մեր ազգային չարիքը՝ ՀՀ առաջին նախագահ, Խավարի տիրակալ ԼՏՊ-ն։

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ