Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Ազգային զարթոնքից դեպի հայրենաշինություն

30 Ապրիլի 2016

Մեր օրերում բովանդակ հայ ժողովրդին համակած ազգային ոգու մեծ զարթոնքը երբեք չպետք է թուլանա և խամրի։ Ընդհակառակը, մեզանից յուրաքանչյուրի՝ զինյալի թե՛ մտավորականի, իշխանավորի թե՛ ռամիկի, հայրենաբնակի թե՛ սփյուռքահայի սրբազան պարտքն է և պարտականությունը՝ այն վերածել մեծ ու հեռահաս ազգային ծրագրերի, մասնավորապես ծառայեցնել հայոց մեծ հայրենաշինության, գիտամշակութային կյանքի ու սոցիալ-տնտեսական ոլորտի վերականգնման և լայնածավալ բանակաշինության գործին։

Խոսքից դեպի գործ, դեպի բազմաբովանդակ արարչագործություն, դեպի համատարած պատասխանատվություն՝ մեր ազգի ու ժողովրդի, մեր խղճի ու դավանանքի, թումանյանական Հայոց Մեծ Ուխտի առջև․

 

 

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,

Ու գնում ենք մեր ճամփով․

Մրրիկներով պատած անհույս,

Սև խավարով, մութ ամպով։

Բայց գնում ենք մենք անվեհեր

Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝

Դեպի լույսը մեր ուխտի։

Մեր հաջորդ ուխտն էլ մեր Սահմանադրությունն է, մեր հիմնական օրենքը, որ վերջերս ընդունեցինք՝ խոշոր քաղաքական ուժերի կոնսենսուսով (փոխզիջմամբ) և մյուսների աղմուկ-աղաղակով, հիմնավորված և արհեստածին մեղադրանքներով։

Այժմ քաղաքական ոլորտում  սուր ճոճելու ժամանակն անցել է։ Սահմանադրությունն ընդունված է, մեր ուխտը՝ հաստատված, ուրվագծված և դեպի գալիքը միտված։ Այդ ուխտն ընդունված Սահմանադրության իրագործումն ու կենսագործումն է, որը «Սահմանադրական իրավունք» կոչված գիտության մեջ հայտնի է Սահմանադրականություն հայեցակարգով։

Սահմանադրականության հիմնական պահանջն այն է, որ երկրում նոր հիմնական օրենք ընդունելուց հետո, գործող ողջ պետաիրավական, սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգը վերափոխվի և համապատասխանեցվի գործողության մեջ դրված նոր Սահմանադրության պահանջներին։ Դա նշանակում է՝ ազատվել, մաքրվել մեր իրական կյանքում եղած բոլոր հնացած կառուցվածքներից, անկենդան, մեռած հայեցակարգերից ու օրենսդրական ակտերից, ղեկավարման, կառավարման անպտուղ, հակաժողովրդավարական ուղղություններից և պարտվողական հայեցակարգերից։

Սահմանադրականությունն անարգանքի սյունին է գամում բոլոր անկարող, անիրազեկ, կառավարման գիտությունից անտեղյակ իշխանություններին, ովքեր չգիտեն աշխատել ու արարել, հիմնական օրենքի պահանջները կենսագործել և ողջ հասարակության համար բերք ու բարիք ստեղծել։

Իսկ ինչպիսի՞ն է մեր իրականությունը։ Սահմանադրություն ենք ընդունում՝ բացեիբաց այլոց իրավական և սահմանադրական փորձը չհամապատասխանեցնելով մեր կյանքի, մեր իրողության, մեր իրավական համակարգի, մեր մտախառնվածքի, մեր ազգային իղձերի և բարձունքների հետ, ուստի այլոց իրավական փորձը մնում է անպտուղ, չաշխատող և խորթ մեր հասարակության համար։ Մեզանում վատ թե լավ Սահմանադրություն են ընդունում, և ձեռքերը ծալած սպասում են հրաշքի։ Իսկ հրաշքը Սահմանադրությունը գործողության մեջ դնելն է, այն աշխատեցնելը, մեր առաջընթացի շարժիչ ուժ դարձնելն է։ Ցավոք, մինչև այժմ մեր սահմանադրությունների շատ դրույթներ կյանք չմտան, մնացին թղթի վրա, մեռած ու անկենդան։

ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո որոշ աշխուժություն նկատվեց, ՀՀ նախագահը 2016 թ․ փետրվարի 12-ին պետական իշխանության բոլոր թևերի բարձրագույն ղեկավարների խորհրդաժողովում բավական համարձակ քննադատեց նրանց գործունեության մեջ եղած խոշոր թերությունները, չարաշահումները և հանցավոր ոտնձգությունները։ Կատարվեցին նաև մի քանի կադրային ճիշտ փոփոխություններ, ապա լռեց աեն ինչ։

Հայոց ազգային ոգու մեծ զարթոնքից ոգի առնելով մեր նախագահը պետք է ինքնամաքրվի ու վերափոխվի, սրբությամբ պետք է կատարի իր բոլոր պարտականությունները հայ ժողովրդի ու մայր հայրենիքի հանդեպ, որպեսզի կարողանա արդարացիորեն ճանաչվել զարթոնք ապրած ողջ աշխարհի հայության նվիրական ղեկավարը, նրա իրավունքի և իղձերի գերագույն պաշտպանը։

Սարգիս Խաչատրյան

Իրավագետ  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ