Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

ՀՀ արդարադատության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել

22 Ապրիլի 2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին:

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, դրա շուրջ քաղաքական ու հասարակական գործիչների հետ քննարկումների ընթացքը, ինչպես նաև այդ ընթացքում նախագծում կատարված փոփոխությունները:

Արդարադատության նախարարը, Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին կարճատև հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:

Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ընթացքը:

Հանդիպման ավարտին նախարարն անդրադարձել է նաև ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին:

Ապրիլի 22-ին ՀՀ արդարադատության նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային:

Երկու երկրների արդարադատության կառույցների ղեկավարների զրույցն ընթացել է դատական համակարգի անկախության ամրապնդմանը նվիրված համաժողովի թեմաների շրջանակում:

Գործընկերները նշել են, որ իրավական ոլորտում համագործակցության խորացման մեծ ներուժ կա և քայլեր պետք է ձեռնարկվեն փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաև փոխադարձ այցեր կազմակերպելով:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ