Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել

21 Ապրիլի 2016

«Լավրովը Հայաստան գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որտեղ քննարկվելու է մեր հարաբերությունների լայն շրջանակ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե Արցախի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորուշումը ո՞րն է այսօր, նա պատասխանեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, ավելին ասեմ, ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նրա իրականացրեց , և բնական է, որ բանակցային ապագա գործընթացը պետք է ելնի հետևյալից: Առաջինը, պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ որ կրակում են, անհնար է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է հստակ լինի: Հաջորդը, պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն ի հակառակ իր իսկ ստանձնած միջազգային պարտավորության, կարող է խախտել: Հետևաբար, ցանկացած փուլում նա կարող է հետ կանգնել իր ստորագրություից: Այդ բոլորը պետք է հաշվի առնել, երբ խոսքը վերաբերում է կարգավորման գործընթացին»:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ այն ինչ առաջարկում են համանախագահները, իհարկե, դա հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած է եղել փոխզիջումային տարբերակը:

«Ավելին ասեմ, այնտեղ կա, այսպես ասած, հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ է, երբ որ արդեն եղել է հանրաքվե, և ԼՂ ժողովուրդը լիովին համապատասխանել է միջազգային իրավունքին, ժամանակին կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն էր իմաստը հետաձգված հանրաքվեի»,- ասաց նա: Ըստ միջնորդների, Քոչարյանի խոսքով, դա ուղղված էր նրան, որ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան, որ մատուցեն իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը: Բայց այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե օգտագործում է այդ ժամանակը իր ժողովորդին բացատրելու համար դրա անհրաժեշտությունը, այլ գործել է հակառակ ուղղությամբ: Սա արդեն, ըստ Քոչարյանի, ստիպում է այդ հարցում բանակցել այլ մոտեցումների մասին:

«Չի կարող լինել որևէ նոր մոտեցում, որն Ադրբեջանը կարող է ընկալել որպես իր իրականացրած ագրեսիայի խրախուսում: Եվ այդ հարցում մենք պետք է լինենք հետևողական»,- ասաց նա:

 

Աղբյուրը՝ lragir.am

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ