Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Ա․Տեր-Թադևոսյան․«Տարածքների ոչ մի զիջում»

13 Ապրիլի 2016

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն կարծիքին է, որ Արցախում ռազմական գործողությունները տեղափոխվում են դիվանագիտական դաշտ, եւ որ բանակցությունների հիմքում «Մադրիդյան սկզբունքներն» են, որոնք ենթադրում են Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին: ՀՀ առաջին նախագահը նաեւ հիշեցրել էր, որ «Մադրիդյան սկզբունքները» որդեգրել է Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով միաժամանակ Արցախին զրկել է իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից: Այսպիսով` որքանո՞վ է ընդունելի «տարածքներ` կարգավիճակի դիմաց» գաղափարը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան մի շարք գործիչների հետ:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը այն համոզմունքին է, որ` տարածքների վերադարձի մասին  խոսք լինել անգամ չի կարող. «Եթե մենք Ադրբեջանին վերադարձնենք թեկուզ մեկ մետր ազատագրված տարածք,  կնշանակի մեր ձեռքով ինքնասպան լինել: Նույնիսկ չի կարելի տարածքներ փոխանակել: Եթե տարածքային զիջումների կամ փոխանակումների գնանք, թշնամին մեզ ավելի արագ կմոտենա և առանց մեկ վայրկյան մտածելու ուղղակի կխեղդի հայերին, ինչը եղել է պանթուրքիզմի գլխավոր նպատակներից մեկը: Տարածքների ոչ մի զիջում»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը փաստեց, որ գործը դեռ «Մադրիդյան սկզբունքներին» կարող է չհասնել, քանի դեռ ԼՂՀ ներկայացուցիչը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, ապա այս գործընթացի շուրջ քննարկումնները միտված են լինելու ավելի շատ լարվածության նվազմանը. «Այն ժամանակ, երբ ԼՂՀ ներկայացուցիչները նստեն բանակցային սեղանի շուրջ, բացվելու է բանակցային մի մեծ փուլ, որտեղ քննարկվելու են հազար ու մի հարց: «Մադրիդյան սկզբունքների» փաստաթուղթն ինձ համար այնպիսի թուղթ է, ինչպիսին եղել է փուլայինը, ամբողջականը, մեկ պետության կամ համատեղ պետության թուղթը, որոնք գալու են ու գնան: Թե ինչը վերջում կմնա, չգիտեմ ու կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող կանխատեսել: Մինչև արցախյան կողմը չդառնա բանակցային կողմ և համաձայնություն չտա որևէ լուծման տարբերակի, ոչ ոք չի կարող հստակ բան ասել: Այսօրվա դրությամբ այդ ամենն ուղղակի փաստաթղթեր են, որոնք սեղանին դնում-վերցնում, պատռում ու նետում են մի կողմ ու նորը գրում: Այսօր կառչել մի փաստաթղթից, որին Արցախը դեռ չի մոտեցել, վաղ է ինչ-որ բան ասել: Այն գծի վրա, որտեղ կանգնած է հայ զինվորը, հայկան հող է, և խնդիրը լուծվելու է միայն այն հատվածում, որտեղ կանգնած է հայ զինվորը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ստեղծել հզոր տնտեսություն, զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները: Այսօր մենք բոլորս հասկացանք` ուժն է ծնում իրավունք, եթե մենք ուժեղ ենք, ուրեմն ցանկացած գործ կարող ենք առաջ տանել: Թույլ լինենք, մեզ են ճնշելու, ուժեղ` մենք ենք ճնշելու: Իսկ մենք կարող ենք բոլոր կողմերից ուժեղ լինել, դառնալ ուժեղ և առաջնորդվել մեր շահերով: Իսկ մնացած թղթերը տարբեր ժամանակահատվածներում կգան ու կգնան»:

Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը հստակ նշեց. «Մեկ թիզ տարածք չենք տալու, սա մեր հողն է: Ինչ վերադարձնել, ինչ բան, մենք դեռ տարածքներ պետք է ազատագրենք, հետ բերենք: Ես չգիտեմ, ով, ինչ է որոշել ու ինչ է անում, բայց մենք տարածքներ չենք վերադարձնելու ոչ մի դեպքում»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ