Գիտություն

ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ

Ուրբաթ, Սեպտեմբերի 15, 2023
ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ

Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին: Ճապոնացի և պերուացի հնագետները հայտնաբերել են 3000-ամյա դամբարան, որտեղ պահվում էին քահանայի մնացորդները Կաջամարկայի հանդիսությունների վայրում, որը գտնվում է Լիմայից 900 կմ...

ՀԴԿ. «Հայաստանը պաշտոնապես պետք է ներկայացնի միջազգային հանրությանը արցախյան հիմնահարցի իրավական էությունը»

05 Ապրիլի 2016

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, ի թիվս հանրահայտ եզրահանգումների և գնահատականների, թելադրում են հետևություններ:

Համոզված լինելով, որ իրենց «սրբազան» հողերն ազատագրելու համար «արդարացի» պայքարի մասին տարածված լկտի սուտն ու նենգափոխված նախապատմությունը ընդունվում է միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի թելադրանքով և հովանավորությամբ փորձ են անում զենքի ուժով հասնել անիրականանալիին՝ բռնակցել Արցախը:

Այս նոր հին իրավիճակը ևս մեկ անգամ հաստատում է այն գաղափարի ճշմարտացիությունը, որը Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պնդում է արդեն որերորդ տարին անընդմեջ՝ Հայաստանը պաշտոնապես պետք է ներկայացնի միջազգային հանրությանը արցախյան հիմնահարցի իրավական էությունը: Փաստաթուղթը, որում հիմնավոր կերպով կներկայացվի ԼՂՀ կազմավորման օրինականությունը, մեծագույն արժեք կունենա հատկապես այսօր՝ Ադրբեջանի ագրեսիայի տեսապատկերին: Կարծում ենք, հարկ չկա ևս մեկ անգամ հիմնավորելու, թե ինչ նշանակություն ունի ինֆորմացիոն պատերազմում ճշմարտության տարածումը:

Ելնելով վերոգրյալից, դիմում ենք՝

ՀՀ Ազգային Ժողովին՝ հատուկ հայտարարությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար անկախությունը Ադրբեջանից:

Արտաքին գործերի նախարարությանը՝

1․ դիվանագիտական համապատասխան նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրներին, որում մանրամասն կներկայացվի իրավական փաստերով հագեցած ԼՂՀ կազմավորման օրինականությունը ( լեգիտիմությունը)․

2․ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ պահանջելով հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները և միջոցներ ձեռնարկելու ագրեսորին պատժելու համար:

Գտնում ենք, որ այս քայլերը թելադրված են թշնամու գործողություններով և հնարավորություն ու առավելություն են տալիս մեզ միջազգային հանրությանը օբյեկտիվ լրատվություն տրամադրելու գործում:

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ