Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Պետք է զսպենք Բաքվի սանձազերծած ռազմական ագրեսիան

05 Ապրիլի 2016

Մեծ Բրիտանիայի պառլամենտի լեյբորիստ անդամ Սթեֆան Փաունդը հորդորել է Միացյալ Թագավորության կառավարությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից անդրսահմանային գործողությունների ինտենսիվությունը սպառնում է ճակատագրական հրդեհի նոր օջախ բորբոքել Հարավային Կովկասում և դառնալ մեծագույն վտանգը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր: Նախագահ Ալիևը ողջ աշխարհում մեծապես դատապարտվել է իր բռնապետական և ամբողջությամբ հակաժողովրդական կառավարման համար: Նպատակ ունենալով շեղել ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից` նա հարձավում է Լեռնային Ղարաբաղի և խաղաղ բնակչության վրա, ինչը չափազանց վտանգավոր է և Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հստակորեն ցույց տա, որ մենք չենք աջակցում կամ արդարացնում ադրբեջանական ագրեսիան և որ այս շաբաթ Լեռնային Ղարաբաղում երեխայի մահը կարող է շատ նման դեպքերից միայն առաջինը լինել, եթե մենք չկարողանանք զսպենք Բաքվի սանձազերծած ռազմական ագրեսիան:

 Միացյալ Թագավորությունը բազմիցս ասել է, որ Հայաստանի ընկերն է: Մենք պետք է այժմ ապացուցենք այդ ընկերությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ»,- նշել է Փաունդը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ