Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Ադրբեջանն Արցախի դեմ գործի է դնում ահաբեկիչների

05 Ապրիլի 2016

Արցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցի զինվորականների գերակշռող մասը կարող է լինել նախկինում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) անդամ:

Եզրակացությունը բացատրվում է մի քանի կարևոր հանգամանքներով, օրինակ՝ մի քանի հազար ադրբեջանցիների առկայությունը ԻՊ շարքերում և ահաբեկչական խմբավորման ծայրահեղականներին հատուկ ձեռագիրը:

Դաժանությունը, որ ադրբեջանական զինվորականներն այս երեք օրերին դրսևորել են խաղաղ բնակչության նկատմամբ, արտառոց է և աննախադեպ: Դրանցից ամենասարսափելին Թալիշ գյուղում տարեց ամուսիների`Վալերա Խալափյանի և նրա կնոջը` Ռազմելայի սպանության սահմռկեցուցիչ պատմությունն էր: Վերջիններիս գտել էին իրանց տան մեջ` գնդակահարված և ականջները կտրած:

Միջազգային հանրությանը նման դաժանությամբ հայտնի են բացառապես «Իսլամական պետության» ահաբեկիչները: Իրաքում ԻՊ խմբավորման անդամների և Թալիշում ադրբեջանցիների գործողությունների ձեռագիրը նույնն է, գործելաոճը` նույնպես:

Բացի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված վայրագություններից, շատ կարևոր է հաշվի առնել փաստը, որ Ադրբեջանում բնակվում են ԻՊ-ի կազմում կռված, փորձառություն և առանձնահատուկ դաժանություն ձեռք բերած ծայրահեղականներ: Վերջին ամիսներին թուրքական և ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին ադրբեջանցի ծայրահեղականների` Սիրիայից և Իրաքից վերադառնալու մասին: Ընդհանուր առմամբ` հայտնի է Սիրիայում և Իրաքում` ԻՊ-ի կազմում 3000 ադրբեջանցի ծայրահեղականի ներգրավվածության մասին, նրանցից պաշտոնապես զոհվել էր 300-ը:  Ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների՝ այսօր ԻՊ շուրջ 2700 ադրբեջանցի անդամներ բնակվում են Ադրբեջանում: Հետևաբար, ոչինչ չէր կարող խանգարել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախի դեմ մարտական գործողությունների ուղղել նաև մարտերում կոփված ահաբեկիչներին, փորձելով ռազմական ագրեսիայի ու դաժանության միջոցով հասնել իրավիճակի ապակայունացմանը:

Այս փաստն, անշուշտ, պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը, գերտերություններին, որոնք Իսլամական պետությունը հայտարարել են որպես ահաբեկչական կազմակերպություն և ջանքեր են գործադրում՝ պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը ոտնահարում է մարդու համընդհանուր իրավունքներն ու միջազգային իրավական նորմերը ոչ միայն հետևողականորեն խախտելով հրադադարի ռեժիմը, այլև ահաբեկիչներին ներգրավելով իր զինված ուժերի գործողություններում:

 

Աղբյուրը՝ aysor.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ