Գիտություն

ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ

Ուրբաթ, Սեպտեմբերի 15, 2023
ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ

Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին: Ճապոնացի և պերուացի հնագետները հայտնաբերել են 3000-ամյա դամբարան, որտեղ պահվում էին քահանայի մնացորդները Կաջամարկայի հանդիսությունների վայրում, որը գտնվում է Լիմայից 900 կմ...

Մեկնարկում է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը

05 Ապրիլի 2016

Վիեննայում ապրիլի 5-ին կկայանա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) մասնակցությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանի աղբյուրը:

«ԵԱՀԿ-ի նախագահությունը որոշել է մշտական խորհրդի հատուկ նիստ գումարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության կտրուկ սրման կապակցությամբ»,- ընդգծել է աղբյուրը:

Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրուն (Ֆրանսիա) խորհրդին կտեղեկացնեն հակամարտության գոտու իրադրության և կարգավորման ուղիներ գտնելու հետագա քայլերի մասին:

Բացի այդ, օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, որի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ներկայացուցիչները, կանցկացնեն հանդիպումներ և խորհրդակցություններ։ 

Իսկ մինչ  այս տաքուկ և կուշտ խորհրդակցությունների ոչինչ չասող արդյունքները կամփոփվեն, հայ զինվորներն արյուն ու քրտինքով պապենական գերված հողերը կազատագրեն։ Եվ ոչ ոք իրավունք չունի հայից պահանջելու դրանց մի թիզն անգամ որևէ մեկին նվիրել՝ ի շահ արյունից ու ցրտից հեռու այդ «քաղաքագետների» հարուստ ու տաքուկ կյանքի։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ