Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Նորվեգիայի արձագանքը

03 Ապրիլի 2016

Նորվեգիայի արտգործնախարար Բյորգե Բրենդեն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարման կապակցությամբ։ Նա կոչ է արել հակամարտության կողմերին դադարեցնել թշնամական գործողությունները և հետևել 1994 թ․-ի հրադադարի պայմանավորվածությանը:

Բյորգե Բրենդեն նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ ուղղված հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը:

«Կոչ եմ անում երկու կողմերին թողնել զենքերը և լուծում գտնել բանակցային սեղանի շուրջ։ Անհրաժեշտ է խուսափել մարդկային կյանքերի կորուստներից և տարածաշրջանի ապակայունացումից»,- ընդգծել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ