Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Ռուսաստանի արձագանքը

03 Ապրիլի 2016

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը՝ մեկնաբանելով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն ասել է․ «Անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի և Հայաստանի կապերը, տրամաբանական կլինի կազմակերպել բանակցություններ  Մոսկվայում, հնարավոր է ԵԱՀԿ հովանու տակ»,- ընդգծել է Ռոմանովիչը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ կլինի նաև անցկացնել տվյալ իրավիճակի հետաքննություն և պարզել մեղավորներին:

«Հակամարտության բոլոր կողմերը պետք է հասկանան՝ ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի պատկանելության խնդիրը լուծել հնարավոր չէ»,- նշել է Ռոմանովիչը, հաղորդում է  ТАСС գործակալությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ