Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը դատապարտել են Հայերի ցեղասպանությունը

24 Մարտի 2016

Գերտերությունները միշտ են աչքի ընկել իրենց կեղծիքներով, երեսպաշտությամբ, պատեհապաշտությամբ, ինչը քաղաքականություն են կոչումմի կողմից թուրքերի հետ դաշնակցած ոչնչացրել են մեզ, մյուս կողմից՝ մարդասիրություն են ցուցադրել՝ դատապարտելով իրենց իսկ հովանավորյալ թուրքերին, բայց ոչ իրենց։ Սակայն պատմությունը ոչինչ չի մոռանում, միայն թե մենք ենք վատը շուտ մոռանում և մեծ հույսերով՝ ամեն ինչում լավը տեսնել ենք ուզում։ Ցավոք՝ այդպիսի վեհ բարոյականության համար էլ միշտ տուժում ենք ու կորուստներ տալիս (խմբ․)։

1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես եկան երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակեցին, որպես Թուրքիո նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ:

Տեքստում մասնավորապես ասված էր. «Գրեթե մեկ ամիսէ ի վեր, Հայաստանի թյուրք եւ քյուրտ բնակիչները օսմանյան հեղինակությունների թույլտվությամբ ու հաճախ անոնց նեցուկը ունենալով ջարդեր կը գործադրեն Հայերի դէմ: Նման ջարդեր տեղի ունեցան ապրիլի կեսին Էրզրումի մեջ (Կարին), Թերճան, Եղինէ, Պիթլիս, Մուշ, Սասուն, Զէյթուն եւ ամբողջ Կիլիկիո մեջ: Վանի շրջակա գրեթե հարյուր գյուղերի հայերը բոլորն ալ սպաննվեցան եւ Վանի հայկական թաղամասը շրջապատված էր քյուրտերի կողմէ: Միեւնույն ժամանակ Օսմանյան կառավարությունը չարչրկեցին Կոստանդնուպոլսո անպաշտպան հայ բնակչությունը: Մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված Թուրքիո այս նոր ոճիրներու հանդեպ դաշնակից կառավարությունները հանրորէն կը տեղեկացնեն Մեծ Դռանը, որ թուրք կառավարության բոլոր անդամները անհատապես պատասխանատու պիտի համարվին, ինչպես նաեւ բոլոր այն պաշտոնյաները, որոնք մասնակից դարձան այս ջարդերուն:

24 մայիս, 1915 թ.»

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ