Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Չինաստանը մուտք է գործում 21-րդ դարի սոցիալիզմ

18 Մարտի 2016

Վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ աշխարհի երկրների բանվորական և Կոմունիստական կուսակցությունների 17-րդ համաժողովը։ Համաժողովին արժանահիշատակ ելույթ ունեցավ Չինաստանի Կոմկուսի ներկայացուցիչը։ Այդ ելույթը սոցիալիզմի կառուցման և զարգացման մասին հետաքրքրական մոտեցումներով էր կառուցված։

«Այսօր Չինաստանի կոմունիստների պարտականությունը սոցիալիզմի ուղու շարունակությունն է՝ չինական յուրահատկություններով, որը հետապնդում է մեկ նպատակ՝ Չինաստանի ժողովրդի բարօրությունը:

Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սոցիալիզմի կառուցմամբ փորձում է ստեղծել բարեկեցիկ հասարակություն, խորացնել բարեփոխումները, լրջորեն հետևել օրենքի իշխանության հաստատմանը և ամրապնդել կուսակցական կարգապահությունը։ Սա կոչվում է քառակողմ ռազմավարություն:

Չինաստանի Կոմկուսի 18-րդ համընդհանուր համագումարի ժամանակ՝ 2012 թվականի նոյեմբերին, առաջարկվել է մինչև 2020 թ․ հավասարեցնել ազգային արտադրությունը և եկամուտը, բարեփոխել և արդիականացնել տնտեսական կառուցվածքը, բարձրացնել արդյունավետությունը և վերարտադրությունը, մեծացնել ազգային ընդհանուր կարողությունը, միջազգային մրցունակությունը, բարելավել սոցիալիստական շուկայի տնտեսական համակարգը:

2013 թ․ նոյեմբերին հրավիրված 18-րդ համագումարը հաստատեց Կենտկոմի առաջարկած բարեփոխությունները:  

2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պլենումի ժամանակ Կենտկոմը հաստատեց «Օրենքի իշխանության բազմակողմանի գործադրման» հարցը: Շեշտը դրվել էր օրենքների հաստատման, ազդեցիկ գործադիր համակարգի ստեղծման, վերահսկիչ համակարգի, ուժեղ երաշխիքային համակարգի ստեղծման և կուսակցական օրենքների բարեփոխումների վրա։ Օրենքի իշխանությունը պետք է ստեղծվի երկրի հիմնական օրենքների հիման վրա, և՛ հասարակությունը, և՛ պետությունը պետք է գործեն օրենքների սահմաններում:

Կուսակցական կարգապահության ամրապնդումը երաշխիքն է բարեկեցիկ հասարակության քաղաքական կառուցվածքի: Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մեծ դեր ունի երկրի հաջողության գործում: Կուսակցության շարքերում ընդգրկված է 88 միլիոն անդամ, որոնք մեծ դերակատարություն ունեն իշխանավարման, տնտեսության զարգացման և արտաքին քաղաքականության բնագավառում: Այս բնագավառներում դժվար և երկարատև մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը: Այդ առնչությամբ Չինաստանում ասում են․ «լուրջ հիվանդությունը ուժեղ դեղորայք է պահանջում», այսինքն՝ չհամակարգված հասարակությանը անհրաժեշտ են խիստ օրենքներ: Չինաստանի կոմկուսը լրջորեն հակված է կտրուկ և լուրջ քայլեր կատարելու: Վերջերս խիստ պատժի է ենթարկվել երկրի 58 պաշտոնյա, որոնց շարքում են եղել Կենտկոմի 7 անդամ և անձնափոխանորդ:

2015 թվականի հոկտեմբերին Կենտկոմի քաղբյուրոն ուսումնասիրել և հաստատել է Չինաստանի Կոմկուսի կարգապահության և պատժամիջոցների հրամանագրերը:

Սոցիալիզմին հասնել չինական յուրահատկություններով՝ առանց միջազգային խաղաղ պայմանների, հնարավոր չէ, այդ իսկ պատճառով Չինաստանի Կոմկուսը լրջորեն հետևում է միջազգային անցուդարձերին և պատրաստ է համագործակցել բոլորի հետ՝ միջազգային արդար ու անաչառ համակարգ ստեղծելու հարցում:

Մենք՝ բոլորս կարող ենք «Ինտերնացիոնալի» հոգեբանության ներքո աշխարհի մարդկանց համար խաղաղության, արդարության ու զարգացման ուղղությամբ մեծ քայլ կատարել: Մենք համոզված ենք, որ բանվորական ու կոմունիստական կուսակցությունները մեկ մեկու օգնելով և միասնաբար աշխատելով մեծ հնարավորություններ կստեղծեն արդար ու անչառ աշխարհ կառուցելու համար», ասել է Կոմկուսի ներկայացուցիչը իր ամփոփ ելութում:

 

Պատրաստեց Արտաշես Մելիքյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ