Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Արժույթի միջազգային հիմնադրամ

11 Մարտի 2016

1944 թ. հուլիսի 22-ին հիմնադրվել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ Բրետոն Վուդսի կոնֆերանսի ժամանակ։ Գործել սկսել է 1945 թ. դեկտեմբերի 27-ին։ Այդ օրը 29 երկիր համաձայնագիր ստորագրեցին։ Սկզբում հիմնադրամն ուներ 45 անդամ։ ԱՄՀ-ի ստեղծման հիմնական նպատակը փոխարժեքները կայունացնելն էր և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային վճարման համակարգի վերակառուցմանն աջակցելը։

Այսօր այդ հիմնադրամին անդամակցում է 188 երկիր, որոնք իրենց որոշումների կայացումը վստահել են տնօրենների 4 հոգանոց խորհրդին։ Նրանք ունեն 8 նստավայր՝ Ամերիկայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում, Սաուդյան Արաբիայում և Ֆրանսիայում:

ԱՄՀ յուրաքանչյուր անդամ-պետություն վճարում է անդամավճար, որը կոչվում է «քվոտա»։ Քվոտան հիմնականում որոշվում է անդամ-պետության ՀՆԱ-ի մեծությամբ և պաշտոնական ռեզերվով։ Քվոտաները թույլ են տալիս որոշելու անդամ-պետության ձայների քանակը։ Անդամավճարները ձևավորում են ԱՄՀ ֆոնդը, որտեղից օգնություն է տրամադրվում այն պետություններին, որոնք ունեն ֆինանսական դժվարություններ։

Քվոտաների ընդհանուր գումարը կազմում է 238 միլիարդ SDR (Special Drowning Rights-փոխառության հատուկ իրավունքներ), որը համարժեք է 368 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 

Յուրաքանչյուր պետության ձայների քանակը գոյանում է նրա «բազային ձայներից», որը կազմում է 250 ձայն՝ գումարած 1 ձայն յուրաքանչյուր 100 հազար SDR քվոտայի դիմաց։

ԱՄՆ-ը միայնակ տիրապետում է ձայների 17.78 տոկոսին, իսկ Եվրոպայի երկրները՝ 22.66 տոկոսին: Այլ խոսքով, հիմնադրամի կարևոր որոշումներում, երկու մեծ պետություններից յուրաքանչյուրը վետոյի  իրավունք ունի:

Արժույթի միջազգային հիմնադրամի նպատակը աշխարհի տնտեսության կայունության պահպանումն է, ինչն իրագործում է օգնելով այն երկրներին, որոնք ֆինանսական դժվարություն ունեն, հետևում է արժույթի կայունացմանը, տնտեսական աճի ամրապնդմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բանվորների աշխատավարձերի բարձրացմանը:

1980-ական թվականներին Ռոնալդ Ռեյգանն Ամերիկայում, իսկ Մարգարետ Թետչերն Անգլիայում Արժույթի միջազգային հիմնադրամում կարևոր փոփոխություններ կատարեցին, որ հայտնի են որպես «ռեյգանիզմը» Ամերիկայում և «թետչերիզմը» Անգլիայում: Ռեյգանը և Թետչերը տարածելով ազատ շուկայի գաղափարը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը վերածեցին մի հիմնարկի, որի միջոցով աղքատ երկրներին թելադրում էին նեոլիբերալիստական ազատ շուկայական հարաբերություններ:

Արժույթի միջազգային հիմնադրամի հիմնական նպատակը պետություններին ճնշման տակ պահելն է, որպեսզի նրանք հրաժարվեն հասարակական ծրագրերից  և ընդունեն «Փողակենտրոն»՝ (Monetarism) քաղաքականություն: Հիվանդ ու աղքատ տնտեսությունների համար թելադրում են ուղղություններ, որոնցից են՝ նվազագույն ծախսեր ընդհանուր բարօրության համար, ընդհանուր հարստության ու արդյունաբերության մասնավորեցում և ընդհանուր պարտքերի նվազում: Այս ուղղությունները ճանաչված են որպես «Վաշինգտոնյան համաձայնագիր»:

Շատ տնտեսագետներ կարծիք են հայտնում, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, Առևտրի համաշխարհային կենտրոնը և Համաշխարհային բանկը թափանցիկ չեն աշխատում: Առանց ընդհանուր քննարկման որոշումներ են կայացնում և վեճերը գաղտնաբար լուծում են որոշ խարհուրդներում:

Նրանք հետամուտ են լինում, որ բոլոր երկրներում մասնավորեցման պրոցեսն իրականացվի, իսկ դրա հիմնական նպատակը ժողովուրդներից հարստությունը խլելն է  և դրա կենտրոնացումը մասնավոր սեկտորի մոտ:

 

Պատրաստեց՝ Վարդան Ղազարյանը  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ