Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Tasnim պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։Նա անդրադարձել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի վերջին քայլերի մասին, նշել՝ Թուրքիան, որ ավելի վաղ ներկայանում էր որպես Ռուսաստանի մտերիմ, փոխում է քաղաքականությունը՝ համաձայնության գալով ՆԱՏՕ-ի հետ Շվեդիայի անդամակցության հարցում, ինչպես նաև «Ազով» գնդի հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելով: Վելայաթին անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի ապահովմանը։ «Շատերն ասում են, որ եթե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերի դյուրացում լինի, ապա չի լինի հարևանների կողմից Հայաստանի տարածքի մեծ հատվածի օկուպացման անհրաժեշտություն։ Բոլոր օբյեկտները, ինչպիսին են գազը, էլեկտրականությունը, տարանցիկ երթուղին և այլն, կարող են հեշտ հասանելի լինել առանց Հայաստանի ինքնիշխանության խախտման»,- գրել է Վելայաթին:Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան համառորեն պնդում են այդ ճանապարհի անհրաժեշտության մասին՝ հետապնդելով հետևյալ նպատակները՝ Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի՝ դեռևս Աքեմենյան և Պարթևական կայսրությունների ժամանակներից եկող կապերը: Վելայաթիի կարծիքով՝ դա կսահմանափակի Իրանի կապն արտաքին աշխարհի հետ, կխախտվի կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ «Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն առաջ կբերի երկարաժամկետ լարվածություն»,- հավելել է պաշտոնյան:
Գիտություն
ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ
Ուրբաթ, Սեպտեմբերի 15, 2023

Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին: Ճապոնացի և պերուացի հնագետները հայտնաբերել են 3000-ամյա դամբարան, որտեղ պահվում էին քահանայի մնացորդները Կաջամարկայի հանդիսությունների վայրում, որը գտնվում է Լիմայից 900 կմ...

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի...

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար...

Նոր Հրատարակություն Անգլերենով
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի...

Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան...