Թեհրանի հայոց թեմի 17-րդ շրջանի Պատգամավորական ժողովի՝ անցած շաբաթ կայացած ընտրություններին և մասնավորապես դրանց մասնակցած ՀՅԴ-ի նախընտրական պահվածքին նախորդիվ անդրադարձել ենք։ Դաշնակցական մամուլը, ամփոփելով ընտրությունների արդյունքները, «նիկոլական» էր անվանել ընտրություններին մասնակցած «Միասնության դաշինք»-ին և հրճվանք ապրել այն փաստից, որ հիշյալ դաշինքը «խայտառակ պարտություն է կրել»։ 133-ամյա «քաղաքական ավանդույթներ» ունեցող կուսակցությունը, որը մայր հայրենիքում մասնակցելով ընտրություններին՝ քվեների ցածր շեմ է կարողանում ապահովել, կուսակցություն, որի կազմակերպած Դիմադրության շարժումը խայտառակ ֆիասկո ապրեց, փաստորեն մխիթարվում է այն հանգամանքով, որ հայրենիքից դուրս՝ հայկական գաղթօջախներից մեկում, դեռ դիմադրողունակ է և կարողանում է հաղթել... «նիկոլականներին»։
Նկատենք, որ նման վարքագիծ է ցուցաբերում մի կուսակցություն, որը շուտասելուկի պես անընդհատ կրկնում է «համազգային միաբանության», հայրենիք-սփյուռք «կուռ միասնականության» մասին՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու, Մայր հայրենին փրկելու համար։ Մինչդեռ, ինչպես պարզվում է, անգամ մեկ առանձին վերցրած հայկական համայնքում միասնականության մասին թութակող զառամյալ ուժը զբաղված է ներքին պառակտությամբ, համայնքը «նիկոլականների» բաժանելով, վերջիններիս վիրավորել-ծանակելով, «մեծապատիվ մուրացկաններ» անվանելով, «արկածախնդիր պոռոտախոսության», «մեծամիտ դատարկաբանության» մեջ մեղարդրելով։ Ասվածի վկայությունը ՀՅԴ-ական մամուլի օրգաններից մեկի՝ «Ալիք»-ի, նախօրեի խմբագրականն է, որում ևս մեկ անգամ վերաթարմացվել է «նիկոլիզմի» «խայտառակ պարտության» թեման։ Անդրադառնալով ընտրություններին և դրանց «տողատակի պատգամներին»՝ սույն օրգանը մասնավորապես գրել է. «Թեհրանահայութիւնը բարձրաձայն յայտարարեց, որ չի պատրաստւում համայնքի օրէնսդիր ատեանը վստահել սեփական շահերից ելնելով, մէկ անձի շուրջ համախմբւած «մեծապատիւ մուրացկաններին», որոնց միակ ձեռքբերումը եօթը տիրոջ ծառայելն ու առանց բացառութեան եօթին էլ դաւաճանելն է: ...Թեհրանահայութեան ընտրութիւնը շառաչիւն ապտակ էր նիկոլիզմ կոչւող ախտին և այդ ախտը կրողներին ու տարածողներին: Թեհրանահայ համայնքը բարձրաձայն յայտարարեց, որ համայնքային օրակարգին զուգահեռ, իր համար առանցքային նշանակութիւն ունի նաև ազգային օրակարգը, և մերժւած են այն բոլոր անձնաւորութիւնները, որոնք սատարում և աջակցում են հակազգային, դաւաճանական ուժերին և օտարացած են ազգային արժէքային համակարգից։ ...Թեհրանահայ համայնքի ընտրութեան պատգամներն այն ուղենիշ փարոսներն են, որոնք լուսաւորելու են մեր համայնքային կեանքի առաջիկայ տարիների ընթացքը: Դրանցից շեղումը կը բերի փլուզման՝ համայնքային կեանքում: Սա պէտք է հասկանան բոլորը, ընտրութիւններում յաղթողները, և, մանաւանդ, պարտւողները»:
«Պարտված» «Միասնության դաշինքի» անդամ Ռուբիկ Սարդարյանը, որը, ինչպես արդեն հայտնել ենք, բռնության էր ենթարկվել ՀՅԴ-ական թեկնածուներից մեկի՝ «Կայուն համայնք»-ը ներկայացնող Արին Միրզայանի կողմից, civic.am-ին է փոխանցել իր մեկնաբանությունը։ Ըստ Սարդարյանի՝ չորս տարին մեկ անգամ անցկացվող ՊԺ ընտրությունների հետ կապված համայնքում մշտապեղ եղել են բողոքներ առ այն, որ դրանք անկատար և ոչ արդար մեխանիզմներով են տեղի ունենում։ Սակայն ոչ ոք այդ բողոքներին ու դժգոհությանն ուշադրություն չի դարձնում, և ընտրական գործընթացը շարունակվում է նույն՝ անկատար համակարգով կազմակերպվել՝ կասկածի տակ դնելով ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը:
«Չկա ՊԺ-ի ընտրությունների ոչ մի օրենսգիրք և կամք էլ չի եղել կազմելու այն։ Իրանի Ներքին գործերի նախարարությունը ընտրությունների անցկացումը միշտ հանձնում է ընտրություններին մասնակից մեկ կողմին՝ Թեմական Խորհրդին, և դժբախտաբար, պետությունը հանձն չի առնում անձամբ կազմակերպել ընտրությունները՝ այսպիսով հավասար և արդար պայմաններ ապահովելով բոլոր մասնակից կողմերի համար։ Եվ բացի սրանից՝ Թեմական Խորհուրդը, որը գտնվում է Դաշնակցության ուղիղ հսկողության ներքո, ընտրում է 11-հոգանոց Կենտրոնական ընտրական հանձնախումբ (ԿԸՀ) և, որպեսզի պետության աչքին դեմոկրատ երևա, ոչ դաշնակցական շրջանակներից երեք հոգու ընդգրկում է այդ մարմնում, որոնք որևէ դերակատարություն չեն կարող ունենալ՝ 8-ը 3-ի հարաբերության պատճառով»։
Սարդարյանի խոսքով՝ ընտրությունները թաղային բնույթ ունեն: Յուրաքանչյուր թաղամասում ԿԸՀ-ն նշանակում է 7-հոգանոց՝ ԿԸՀ-ին կից մի ենթահանձնախումբ, որում լավագույն դեպքում մեկ կամ երկու անկողմնակալ անձանց են տեղ տալիս, իսկ դրա նախագահը և փոխնախագահը դառնում են կուսակցականները։ Ահա հենց այս հանձնախուբն էլ վարում է թաղամասի ընտրությունները, հանձնախումբ, որը գործնականում հրահանգավորվում է ԿԸՀ-ից և կուսակցությունից։ «Յուրաքանչյուր թաղամասում լինում են երեք, չորս կամ վեց, այսպես կոչված, սնդուկներ, որտեղ ենթահանձնախումբը 7 հոգու է նշանակում ընտրություններն անցկացնելու նպատակով (կնիք խփող, անձնագիրը ստուգող, քվեները հաշվող, գրանցող և այլ աշխատանքներ կատարող): Այդ 7 հոգուց լավագույն դեպքում մեկ կամ երկու հոգի են լինում ոչ կուսակցական անձինք, և հիմնականում նախագահները կամ փոխնախագահները լինում են դաշնակցականներ կամ կուսակցության համախոհներ։ Յուրաքանչյուր սնդուկի մոտ լինում է նաև մեկ հոգի պետական ներկայացուցիչ՝ կուսակալությունից։ Յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի մեկ լիազորված անձ ներկայացնել, որը հետևում է ամբողջ ընտրությունների ընթացքին, սակայն իրավունք չունի որևէ միջամտություն անելու։ Քանի որ լիազորված անձերի քանակը շատ է, միայն մեկ երկրորդին կամ մեկ երրորդին են իրավունք տալիս ընտրատարածքներում ներկա լինելու: Այսինքն՝ եթե մի թաղամասում 24 հոգի թեկնածու կա, միայն 12-ին են իրավունք տալիս ներկա լինելու սնդուկների մոտ։ Շատ անգամներ ազգային և պետական ատյաններում վերոհիշյալ հարցերը բարձրացվել են, սակայն... ապարդյուն։ Ընդդիմադիր կողմը քանիցս որոշել է այսպիսի անարդար պայմաններում չմասնակցել ընտրություններին, բայց ամեն անգամ որոշ խոստումներով խաբվել է։ Եվ կարծում եմ՝ արդեն իսկ պետք է կողմնորոշվել և հրաժարվել նման ընտրություններին մասնակցելուց, քանի դեռ չի կազմվել ու հաստատվել Ընտրական օրենսգիրք, և պետությունը չի երաշխավորել արդար ընտրությունների անցկացումը»։
Սարդարյանի վկայմամբ՝ ավելի վաղ Թեհրանի Թեմական Խորհուրդը և Սրբազան հայրը մերժել էին նրա թեկնածության իրավազորությունը Պատգամավորական ժողովի ընտրություններին մասնակցելու համար, ինչը անօրինական քայլ էր։ Եվ միայն Իրանի պետական մարմինների միջամտությամբ և հրահանգով է նրան թույլ տրվել մասնակցել ընտրություններին։ Նա, ևս մեկ թեկնածու ընտրվել են պատգամավոր։
Ահա այս «հավասար, ազատ, արդար ու թափանցիկ» պայմաններում է, փաստորեն, ՀՅԴ-ն կարողացել հաղթել «նիկոլականներին»։
Գիտություն
Reprogrammed the Havana International Book Fair
Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...
ՊԵՐՈՒ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 3000-ԱՄՅԱ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Tele Sure 28 օգոստոսի 2023 թ
Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին:...
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի...
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ
Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար...
Նոր Հրատարակություն Անգլերենով
Մենք կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպական արհմիության ինստիտուտի...
Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը
Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան...