Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Արդյոք նեոլիբերալիզմը և լիբերալիզմը նույնն են

15 Փետրվարի 2020

Արդյոք նեոլիբերալիզմը և լիբերալիզմը նույնն են (Մաս 1)

Լիբերալիզմը կապիտալիստական տարբեր երկրներում, ըստ բազմակուսակցության պատմությանը և այդ երկրների հատուկ քաղաքական դասակարգումների, այդ երկրների քաղաքական տարբեր ծրագրերի և պլատֆորմների ներկայացուցիչն են: Այս հոդվածում համառոտ ձևով անդրադառնալու ենք միայն կապիտալիստական որոշ մեծ երկրներին: Աշխարհի մասշտաբով բազմաթիվ երկրներ կան, որոնք իրենց լիբերալ են անվանում:

Լիբերալիզմը Անգլիայում
Սկզբից տեսնենք թե լիբերալիզմը իր ծննդավայրում՝ Անգլիայում որ քաղաքական ուժին էր ներկայացնում: 17-րդ դարում առաջին անգամ Անգլիայում այսօրվա հասկացողությամբ խորհրդարանական համակարգը ձևավորվեց: Այդտեղ կային երկու հիմնական քաղաքական ուժեր՝ «Թուրիներ»-ն ու «Վիգեր»-ն: Անկախ նրանց տարաձայնություններից՝ կրոնի և թագավորի նշանակման հետ կապված, Թուրիները պաշտպանում էին մեծ հողատերերի շահերը ընդեմ կապիատալիզմի հզորացմանը և Վիգերը զարգացող կապիտալիզմի կողմանակիցն ու պաշտպաններն էին:
17-րդ դարի վերջերը և 18-րդ դարի սկազբում, այսինքն Անգլիայի ծովային ռազմական ուժի հզորացման գագաթնակետի ժամանակ և դրա արդյունքում, աշխարհում Անգլիական կապիտալի տարածման հետևանքով, Վիգերը դարձան ազատ առևտրի պաշտպաններ: Պատահական չէ, որ լիբերալիզմի հիմնադիրներից օրինակ Ջան Լակը, առաջին հոգիններից էր, որ Վիգերի կանոնադրությունը խմբագրեց: 1859 թվականին Անգլիայի լիբերալ կուսակցությունը առաջացավ Վիգերի և Թուրիների ավելի պահպանողական ճակատի միացումից: Մինչև 1920 թվականը, Անգլիայում առաջացան բանվորական կուսակցությունը, երկու լիբերալ և պահպանողական (բաղկացած էր լիբերալներին չմիացած Թուրիներից) կուսակցությունները: Լիբերալ կուսակցությունը 19-րդ դարի երկրորդ կեսում, բացի ազատ առևտրից, պաշտպանում էին նաև կապիտալիստական տեսանկյունից քաղաքական բարեփոխությունները: 1988 թվականին, Անգլիայի լիբերալ կուսակցությունը դաշինք կնքեց Անգլիայի սոցիալ դեմոկրատ կուսակցությունից պառակտված աջ ճակատի հետ: Այս դաշինքի արդյունքը եղավ լիբերալ դեմոկրատիկ կուսակցության առաջացումը, որը Անգլիայի ներկայիս խորհրդարանում ներկա է: Քաղաքական բնագավառում, լիբերալ դեմոկրատ կուսակցությունը պաշտպանում է լիբերալական դիրքերը, այսինքն պնդում է մարդու ազատությունների վրա, դեմ է պետության հսկողությանը քաղաքացիների կյանքի նկատմամբ, պաշտպանում է ազգերի հավասարությունը և Եվրոխորհրդում Անգլիայի անդամակցությունը: Քաղաքական բնագավառում, այս կուսակցությունը պահպանողական կուսակցության նման փոքր պետության կողմնակից է և դեմ է կապիտալի հանդեպ սահմանափակումների կիրառմանը: Այդուհանդերձ, լիբերալներին մոտ կանգնած տնտեսական տեսաբաները Անգլիայում անընդհատ փոքր պետության կողմնակիցը չեն եղել: Ջան Մինարդ Կինզը լիբերալ կուսակցության անդամ էր: Կինզը գտնում էր, որ պետությունը տնտեսությունը ուղորդելու դիրքում պետք է գտնվի և պաշտպանի պետական կապիտալի ներդրումներից, կողմ էր պահանջարկների բարձրացումից, քաղաքացիների մեծամասնության եկամուտի բարձրացման միջոցով:
Շարունակելի

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ