ՀՅԴ ԳՄ-ն կոմիտեների ժողով է հրավիրել, որի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․
«Սիրելի՛ ընկեր, այս նամակը Ձեզ են ուղարկում ՀՅԴ ՆԱՈՒՄ (Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն) ընկերները՝ ամբողջական, ճշգրիտ եւ անկողմնակալ ներկայացնելու ՀՅԴ հայաստանյան կառույցում տիրող ներկայիս իրավիճակը։ Մենք՝ ստեղծված իրավիճակի պատճառով արհեստականորեն և միտումնավոր դուրս մղվելով կուսակցական առօրյայից, զրկված լինելով Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի կուսակցական կառույցների հետ կապ հաստատելու կանոնագրային հնարավորություններից, ճարահատյալ դիմում ենք այս եղանակին։
Ձեզ ենք դիմում մի շարք ընկերների, մինչև անգամ Գերագույն մարմնի անդամների կողմից կուսակցական շարքերում հանիրավի տարածվող ապատեղեկատվությունը կանխելու անհնարինությունից դրդված։
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաև ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այն թվում երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից:
Ժողովի ընթացքում կոմիտեությունների մի շարք ընկերներ չեն հայտնել Գերագույն մարմնի ընկերների, և ոչ միայն նրանց, համոզումներից տարբերվող իրենց տեսակետները, որի միակ պատճառը, միանշանակ, շարքերում տիրող վախի մթնոլորտն է: Վերը նշված փաստարկը խոսում է այն մասին, որ տեղի ունեցած ժողովը չի կարող արտահայտել շարքերի իրական կարծիքը վերոնշյալ օրակարգի շուրջ: Այս է վկայում նաև հենց տվյալ ժողովից հետո ՆԱՈՒՄ ընկերների և ժողովի մասնակից ընկերների հետ ունեցած հանդիպումները, որտեղ ընկերները ծածուկ իրենց դժգոհությունն են արտահայտել քննարկվող օրակարգի հետ կապված։ Գաղտնիք չէ, որ նմանօրինակ ժողովներում կուսակցության վերնախավի հետ չհամընկնող կարծիք արտահայտողները արժանանում են խիստ կողմնակալ քննադատության և զանազան պիտակավորումների։ Սա խոսուն վկայությունն է մեր կուսակցության ներքին լայն ժողովրդավարության ողբերգական ծանր վիճակի։
ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության ընկերները վերոնշյալ ժողովի ընթացքում արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը այս օրակարգի շուրջ, նշելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու հիմքերի բացակայության, ինչպես նաև կուսակցության՝ խորհրդարանական ընտրությունների մասնակցություն ունենալու համար բավարար բարձր վարկանիշ և հնարավորություններ չունենալու մասին:
Հոկտեմբերի 31-ից մի քանի օր անց ՀՅԴ ՀԵՄ-ը հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ՝ առանց ՆԱՈՒՄ-ի հետ վերջինիս շուրջ քննարկումներ ունենալու: Վիրավորական է, բայց փաստ, որ Հայաստանի բուհական-ուսանողական դաշտում գործունեություն ծավալող ՆԱՈՒՄ-ի վարչությունն ու շարքերը այդ որոշման մասին տեղեկացել են համացանցից։

Դրան հաջորդել է Գերագույն մարմնի կողմից ՆԱՈՒՄ վարչությանը ցույցերին մասնակցելու և անվերապահորեն աջակցելու մասին հայտարարություն անելու պահանջի ներկայացումը, որը ՆԱՈՒՄ վարչությունը չի կատարել, թե՛ վարչության և թե՛ միության ընկերների՝ պայքարի ընտրված միջոցներին դեմ լինելու, ինչպես նաև արհամարհվելու, ուսանողական դաշտում առանց ուսանողական միության կարծիքը հաշվի առնելու միջոցառում կազմակերպելու պատճառներով և հիմնավորումներով: Նշենք նաև, որ հետևյալ ձեռնարկը Գերագույն մարմինը համարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու միջոցառումների սկիզբ, որին ՆԱՈՒՄ-ը նույնպես դեմ էր արտահայտվել:
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ցույցերին չմասնակցելը Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կուսակցական ընկերներին ներկայացրել է, որպես դասալքություն:
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը ԳՄ ընկերների հետ հանդիպման ժամանակ բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը, առաջարկները և հիմնավորումները հրաժարականի պահանջի շուրջ։ Կուսակցական պատասխանատու ընկերների հետ հանդիպումների քննարկումների ընթացքում ՆԱՈՒՄ վարչությունը և շարքերը հրաժարականի պահանջը համարել են ոչ ճիշտ և անպատեհ քայլ հատկապես այն դեպքում, երբ փորձ չի արվել հանդիպելու նախարարի հետ, առաջարկելու առկա խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև չմասնակցելով ոչ մի հանրային քննարկումների և լսումների: Հետաքրքրական է, որ ՆԱՈՒՄ ընկերները հանդիպելով Գերագույն մարմնի հետ և լսելով նրանց անհատական կարծիքները տվյալ հարցի շուրջ հասկացել են, որ ընկերների կարծիքները և կայացված որոշումը հակասում են միմյանց։ Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին ևս, որ Գերագույն մարմնի և վերոնշյալ մի շարք ուղղորդված ընկերներ փաստում էին հրաժարականի պահանջի իրենց օրակարգի հիմնական նպատակի չլինելը, այլ այն որ այսօր մենք որպես դաշնակցություն կարիք ունենք քաղաքական դիվիդենտներ հավաքելու։ Այս ամենը խոսում է այն մասին, որ որոշումը ընդունվել է ոչ թե Գերագույն մարմնի ընկերների, այլ այն անուղղակի ձևով կառավարող Հրանտ Մարգարյանի կողմից։
Այս ամենով հանդերձ, թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ընկերներին միտումնավոր չեն ներկայացվել մեր բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները։ Ասվածի վառ ապացույց է ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության կողմից ցույցերի առաջին իսկ շաբաթավերջին՝ նոյեմբերի 8-ին, Գերագույն մարմին ուղարկված նամակը շրջանառության մեջ չդնելը։ Վերջինս իր մեջ ներառում էր ՆԱՈՒՄ վարչության կողմից՝ ստեղծված իրավիճակին առնչվող բարեփոխումների առաջարկներ, ինչպես նաև առաջ էր քաշում արտահերթ Գերագույն ժողով գումարելու անհրաժեշտությունը:ԳՄ-ը անտեսելով և բառախաղի վերածելով ՆԱՈՒՄ կանոնագրային պահանջը, կանոնագիրը մեկնաբանվել է ի շահ իրենց։
Այս ամենի պատճառով ցույցերի մեկնարկից հետո ուսանողականի ընկերների հանդեպ կուսակցական ընկերները ցուցաբերել են ընդգծված վատ վերաբերմունք՝ չունենալով դրա համար ոչ մի հիմնավոր պատճառ:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՆԱՈՒՄ ընկերները չէին զլացել և բարեպատեհ առիթն օգտագործել էին ուսանողության շրջանում այս խնդրի առնչությամբ հարցումներ անցկացնելու համար։ Այս ընթացքում հարցումների՝ մեր կուսակցության համար ոչ բարենպաստ արդյունքները մշտապես ներկայացվել են Գերագույն մարմնի մի շարք ընկերների, սակայն վերջինիս կողմից փոխըմբռնման ոչ մի քայլ չի ձեռնարկվել և փոխարենը հնչել է հետևյալ ականջ ծակող և ստորացուցիչ ձևով արված արտահայտությունները՝ «Դուք պարտավոր եք ենթարկվել»«Ոնց ասենք այդպես պիտի անեք»:
Ցույցերի ընթացքում ՆԱՈՒՄ վարչության և ընկերների հետ հանդիպումներ են ունեցել Գերագույն մարմնի մի քանի ներկա և նախկին ընկերներ, այդ թվում Միքայել Մանուկյանը, ինչպես նաև Գերագույն մարմնի կողմից պատվիրակված շարքային ընկերներ: Նրանցից որոշները փորձել են սպառնալիքի լեզվով միությանը ստիպել մասնակցել ցույցերին: Ցույցերին մասնակցելու հորդորներից և կոչերից բացի Գերագույն մարմնի ընկերների կողմից հնչել են նաև սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ ՆԱՈՒՄ ընկերների հասցեին: Մեզ մանկամտորեն զրպարտել և մեղադրել են ներկայիս իշխանությունների հետ կապեր ունենալու, արտերկրից անհայտ ֆինանսական օգնություն ստանալու և մինչև անգամ Սփյուռքի կուսակցական կառույցների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ:

ՀՅԴ ՀԵՄ նստացույցը դադարեցնելու մասին հայտարարությունից անմիջապես հետո ՝ հաջորդ օրը Գերագույն մարմինը հակականոնագրային ձևով լուծարել և մեկուսացրել է ՆԱՈՒՄ վարչությունը չներկայացնելով դրա համար բավարար հիմքեր: Օրեր անց նրանց կողմից մեկուսացվել են ՆԱՈՒՄ մի շարք ակտիվ ընկերներ, որի համար նույնպես չեն ներկայացվել պատճառներ: ՆԱՈՒՄ-ի՝ Գերագույն մարմնի կողմից նոր նշանակված պատասխանատու մարմինն արգելել է միության ընկերներին իրենց բացակայության դեպքում գտնվել գրասենյակում, որի համար ևս որևէ պատճառ չի ներկայացվել: Ստեղծվել է մի վիճակ, որ ամեն կերպ փորձ է արվում սեփական կարծիք ունեցող ընկերներին հեռացնել կուսակցական առօրյայից։
Միության ընկերների ճնշող մեծամասնությունը, ովքեր մեկուսացված չեն եղել Գերագույն մարմնի կողմից, տեսնելով անտրամաբանական և կամայական վերաբերմունքը իրենց ընկերների, միության հանդեպ, ինքնամեկուսացման դիմում են ներկայացրել գերագույն մարմնին:
Ըստ էության այս ողջ բեմադրությունն արվում էր լոկ մեկ՝ «Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը միանում է ցուցարարներին» արտահայտության համար։
ՀԳՄ վարած ներքին՝ կուսակցական, և արտաքին՝ պետական քաղաքականությունը օրեցօր գցում է կուսակցության վարկանիշն ու մոտեցնում կուսակցությանը անդունդի եզրին: Երկրի ներսում Գերագույն մարմինը ունենալով շուրջ 6000 անդամ՝ չի կարողանում անհրաժեշտության դեպքում գեներացնել մարդկային ռեսուրսները, միասնական կերպով հանդես գալ, որի վառ ապացույցն է ՀՅԴ ՀԵՄ ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցը։ Այդ ժամանակ Գերագույն մարմինը գործադրեց հնարավոր ու անհնար բոլոր ճիգերը, սպառնալիքները, ստիպողական ու հրամայական տոները, ոչ աշխատանքային ժամերը, փորձեց ոտքի հանել ողջ հայաստանյան կառույցը ու կարողացավ հավաքել մոտ․․․ 50 կուսակցական ընկերոջ:
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը լիովին ճիշտ է համարում ՀՀ քաղաքական դաշտում ՀՅԴ արմատական և միևնույն ժամանակ ինստիտուցիոնալ ընդդիմադիր դիրք ունենալու գերագույն ժողովի ուղեգիծը, սակայն դատապարտում է Գերագույն մարմնի քաղաքական ուղեգիծը՝ կարծելով, որ ներկայիս ուղեգիծը արտահայտում է ոչ թե կուսակցական և հասարակական շահերը, այլ ուղղված է նեղ խմբային շահերի պաշտպանությանը: Դրա մասին է խոսում նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած նստացույցին այլ քաղաքական ընդդիմադիր, նախկին իշխանական ուժերին աջակից զանազան խմբավորումների մասնակցությունը։ Ասվածի դրսևորում է նաև ժողովրդի կողմից մերժված նախկին և ներկա քաղաքական դիակների հետ համագործակցության եզրեր փնտրելը, որի վառ օրինակ է կուսակցական բարձր օղակների ներկայությունը Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի բացմանը, որտեղ մեր ընկերների հետ նույն սեղանի շուրջ էին հավաքված մեղմ ասած ոչ հանրային աջակցություն վայելող դեմքեր: Նման քայլերը կուսակցական ընկերների կողմից կուսակցությանը մոտեցնում են անդունդի եզրին և փոշիացնում են կուսակցության վարկանիշը բարձրացնելուն ուղղված առանձին ընկերների անկեղծ մղումները։
ՀՅԴ ՆԱՈՒՄ հարկադիր պարապուրդի մատնված վիճակը հնարավորություն չի ընձեռում կուսակցության ներսում կառուցողական առաջարկներ անելուն և դրանց միջոցով Դաշնակցությունը ճիշտ քաղաքական ուղեգծի վրա դնելուն։ Այն խաթարում է ՀՅԴ ներքին ժողովրդավարությունը և խախտում շարքերի՝ խմբերի կողմից կուսակցության ղեկավարմանը անուղղակի կերպով մասնակցելու տրամաբանությունը:
Կարող ենք արձանագրել, որ արկածախնդիր քայլերի պատճառով միությունը կաթվածի և անգործության է ենթարկվել։ Փաստացի իրական ՆԱՈՒՄ-ը մնացել է կուսակցական պատերից դուրս՝ իր հետ տանելով միության գաղափարախոսությունն ու դաշնակցականությունը, պատերից ներս թողնելով միայն պատասխանատու մարմնի անձնակազմը, գույքը ու միության ոչ ակտիվ ու ոչ գործուն հատվածը»:

Աղբյուր՝ 24news.am