Աշխարհը նրբավարության տուրք է տալիս այն անհատների գիտելիքի կարիքին, որոնք ժողովուրդների միջև ազգի դիմագիծը բերում են լույսի տակ:
Սնվելով անցյալի կողմնացույցից՝ գնանք մեզ հրող քամու ուղղությամբ ու նայենք ժամանակների ժամանակի ժամացույցին, ու նրա կողքով անցնող ժամերին, որոնք առաջ են գնում ու վերադառնում միայն մի ճանապարհի երեք սլաքացույցով:
Չկորցնելու աշխարհ՝ մարդկանց հայացքում
Շրջելու ժամանակի անցյալը
Հիշելու ժամանակի ժամանակացույցը՝ ինչ է հուշում…
Դա պատահեց 1998թ-ի մայիսին՝ միջազգային ֆորումի ժամանակ.
Պատվիրակված երկրների թվում էր նաև Հայաստանը: Թեև ֆորումի հիմքում առանցքային էր իրավունքների պաշտպանության հարցը, սակայն Բաքվի զեկույցների թղթերի միջև որպես թաքնված ներկայություն, ամփոփիչ բանաձևի ենթակետ էր դարձել հայի “ագրեսոր” դարձվածքը, ակնկալելով շնչավորված կեղծիքի չբավարարվածության սովորության հաղթելու անհրաժեշտության մոլուցք. Անթաքույց շրջանցելով ու խուսանավելով “Ազգերի ինքնորոշման իրավունքի” բանաձևից, ելնելով տարածքային ամբողջականության սկզբունքից: Երևանից պատվիրակված այն ժամանակների Ազգային Ժողովի պատգամավոր Վազգեն Սաֆարյանը՝ հարցախույզ դիվանագիտությամբ և հային հատուկ արագամտությամբ անիրատես բանաձևի "օպտիկայում" ցույց տվեց ու փաստերով բացեց Ղարաբաղի հայերի ինքնավարության ձգտման իրավունքի շնչառությունը և կարծրատիպերի խնամակալ՝ ադրբեջանական լրագրողների աղավաղված փաստարկների սահմանը:
Վազգեն Սաֆարյանը խորհուրդ տվեց ադրբեջանցի գործընկերներին, որ առաջինը պետք է Ադրբեջանը ճանաչի "Ազգերի իրավունքների բանաձևը" վկայակոչելով աշխարհի մեծ ու փոքր կայսրությունների անվերապահ փլուզումը. հանգամանալից նկատի ունենան Թուրքիայի ներկայիս կարգավիճակը:
Առավել ցայտուն է, երբ 500 տարվա կայսրություն ունեցած երկրում, ոչ մի երկիր չի ընդունում Թուրքիայի կազմում գտնվելու փաստը (Հունաստան, Բուլղարիա, Եգիպտոս, Սիրիա, Իրաք և այլն): Այո, Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի դարերի անբաժան էությունն է, հայրենիքի մի մասը: Տարիների միջանցքով, բառերի կաթոցով ընդգծենք հիշարժան պահը:
Վազգեն Սաֆարյանին դիմողը՝ Հեյդար Ալիևի հումանիտար քաղաքականության դեպարտամենտի ղեկավար՝ Ֆաթմա Աբդուլա Զադեն. "Ներեցեք պարոն, Ձեզ հետ հանդիպում է ցանկանում նախագահ՝ Հեյդար Ալիևը, ժամը 18:00-ին":
Հեյդար Ալիևի ժամադրության սլաքների նպատակները լռության մեջ կուղղենք... ուշ է, գնացինք, երկու ժամից ինքնաթիը թչելու է Մոսկվա:
Պարոն Սաֆարյան, մարդիկ միշտ սխալ բաների համար երբեմն ծափահարոմ են, իսկ իմ նրբանկատությունը դրանից չի տուժի, եթե ասեմ, որ դուք արժանի եք "խոսքի արիության" մեդալի, որի խտանյութը դեռ 1998թ.-ի Բաքվի ֆորումում՝ Ձեր ելույթով կաղապարեցիք այնտեղի դահլիճում և պատերի միջև թողնելով Ադրբեջանին բնորոշ (Հեյ-դար-դար) տխուր մի ողջույն:
Բաքվի բանսարկու ժայռից մի քար ընկավ ծովը: Հայի Ղարաբաղը Արցախն է և այն այլևս նույնը չէ:
Արցա՜խ, թռիր բարձր բառից, ինչպես ազատագրված, հնչեղ ու բաց մի ձայնավոր...:
Ազգերի ինքնորոշման հետ կայսերական կազմավորումների այս թեմայով Վ. Սաֆարյանի զեկույցը (զրույցը) պարզաբանումները, Ֆաթմայի մոտ միտք առաջացավ՝ այդ ամենի մասին տեղյակ պահելու նախագահ Ալիևին, վերջինս էլ ցանկություն էր հայտնել լսել այդ պարզաբանումները:
Նաիրա Հայրապետյան
Լրագրող, մշակութաբան
8.11.2019թ.