Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Ճանաչենք Սիրիայի քրդաբնակ շրջանը՝ Ռոժավան

25 Հոկտեմբերի 2019

2012 թվականին Սիրիայի Դեմոկրատ Ուժերը (SDF) քրդերի ղեկավարությամբ Սիրիայի հյուսիսային մասում հիմնադրեցին «ՌՈԺԱՎԱ» ինքնավար մարզը: Հիմնադրման ժամանակվանից Թուրքիան անընդհատ առիթներ է փնտրել ոչնչացնելու այս ինքնավար մարզը և Սիրայի ժողովրդական շարժումը: Ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի, այդ շարժումը ղեկավարվում է PKK –ի կողմից, սակայն իրականում այնտեղ պայքարը ղեկավարվում է քրդական PED` Դեմոկրատիկ Միացյալ Կուսակցության կողմից Ռոժավայում: Իհարկե որևէ կասկած չկա, որ քրդական այս կուսակցության ու PKK-ի միջև գոյություն ունի համընդհանուր գաղափարախոսություն և միասին պայքարում են Սիրիայի ամբողջության կազմում դեմոկրատիկ ֆեդերացիայի հիմնադրման համար, որը ինչ որ տեղ կարող է ընդունելի լինել և հանդուրժելի լինել նաև Սիրիայի կենտրոնական իշխանության կողմից: Թուրքիայի ներկայիս իշխանությունը՝ Էրդողանի գլխավորությամբ այդ ազատագրական շարժումը անվանում են ահաբեկչական, որը կեղծ ու շինծու գնահատական կարելի է համարել:
Ռոժավան ունի մոտ 50000 քառակուսի կիլոմետր տարածություն և գտնվում է Սիրայի հյուսիս արևելյան շրջանում, դե ֆակտո ճանաչվում է որպես ինքնավար մարզ: Դրա մեջ են ընդգրկվում ինքնակառավարություն հատկապես «Էֆրին», «Ջազիրա», «Եփրատես», «Ռեգա», «Տաբկա», «Մանբիջ» և «Դեր Զոր» ենթաշրջանները: Ռոժավայի ինքնավար շրջանի մայրաքաղաքն է Ղամիշլին:
2011 թվականին Սիրայի բողոքներից ու ցույցերից հետո Սիրիայի հյուսիսում և հյուսիս արևելյան տարածքներում երեք շրջան իրենց ֆեդերատիվ շրջաններ հայտարարեցին՝ 1-Ջազիրա, 2-Ֆերատ և 3-Էֆրին շրջանները: Հետագայում այս երեք ֆեդերալ շրջանները «Կանտոն» անվան տակ էին ղեկավարվում և վերածվեցին վեց կանտոնների՝ Ղամիշլի, Տել Աբիզ (Գերի Սեփի), Էֆրին, Կուբանի և Շահբա: Այս շրջանների բնակչության մեծ մասը քրդեր չեն ու որոշ շրջաններում քուրդերը մեծամասնություն չեն կազմում, սակայն կառավարվում են Ռոժավա շրջանի հիմունքներով:
Ռոժավան բառացիորեն նշանակում է արևմուտք և վերաբերում է Սիրիայի Քրդստանին, կամ այն ինչ քրդերն են անվանում Քուրդստանի արևմուտք: Ենթադրվում է, որ այս շրջանում ապրում են 2-3 միլիոն քուրդ բնակչություն:
Քրդերի կառավարման համակարգը ինչպիսի՞ն է
2012 Թվականին Սիրիայի հոյւսիսային քրդաբնակ նահանգներից կենտրոնական իշխանության ուժերի դուրս գալուց հետո, այս նահանգները գտնվեցին քրդերի հսկողության ներքո: Ազատագրված շրջանները կոչվեցին «Կանտոն»: Կանտոնը մի տեսակ փոքր երկրի կառուցվածք է, որը համարվում է Սիրիայի հյուսիսային ու արևելյան շրջանների դեմոկրատիկ կոնֆեդացիոններ:
Սիրիայի հյուսիսային շրջանի դեմոկրատիկ կոնֆեդերացիաններից հայտնի կանտոններից մեկը Կուբանին է, որի դիմադրողականությունը դաեշականների դիմաց համաշխարհային համբավ ձեռք բերեց: Այն ժամանակ Սիրիայի Քրդստանի քաղաքական համակարգը դեմոկրատիկ ինքնակառավարման անվան տակ ճանաչվում էր, որպես «Ռոժավա»: Ռոժավայում օրինական ու հասարակական հարաբերությունների հիմքը կապված է մի հասարակական պայմանագրի հետ և հասարակության կառավարումը դեմոկրատիկ ինքնակառավարման ձևով է ու սկսում է թաղային փոքր հասարակություններից: Սակայն այն ինչ այսօր Սիրիայի հյուսիսային ու արևելյան մասերում դեմոկրատիկ ֆեդերացիոններ են կոչվում, հիմնվել են երեք կանտոնների միացումից՝ Ջազիրե, Կուբանի և Էֆրին:
2016 Թվականի մարտ ամսին Ռոժավայի բոլոր կանտոնների դեմոկրատիկ ինքնավարությունների ներկայացուցչական խմբերը (Սիրիայի Քուրդստան) որպես քուրդերի, արաբների, ասորիների, հայերի ու թուրքմենների ներկայացուցիչներ հավաքվեցին Սիրիայի հյուսիսային շրջանում և ստեղծեցին մի հիմնադիր խորհրդարան, որը բաղկացած էր 31 հոգուց: Այդտեղ ճշտեցին առաջին ընտրությունների ժամկետը: Հիմնադիր Խորհրդարանի ղեկավարությունը կազմված էր երեք հոգուց՝ երկու տղամարդ ու մեկ կին: Հետագայում որոշվեց հիմնադիր խորհրդարանի համար երկու ղեկավար լինի՝ մեկ տղամարդ ու մեկ կին: Դրանից հետո ամբողջ քաղաքական միավորների ղեկավարությունը բաղկացած է եղել երկու հոգուց, մի մարդ և մեկ կին: Ըստ Ռոժավայի հասարակական պայմանագրի, Սիրիայի դեմոկրատիկ ֆեդերացիան իրեն պարտական է զգում երեք չափանիշների կամ սկզբունքների՝ 1-Էկոլոգիական, 2-Դեմոկրատիայի և 3-Կանանց ազատության:
Շատերը այն կարծիքին են, որ քանի կին ունենալու և աղջիկների պարտադիր ամուսնության արգելակումը նման իսլամական ու ավանդական հասարակության մեջ, դեմոկրատիկ կոնֆեդերացիայի ձեռքբերումներից է համարվում: Այս ֆեդերացիայի լեգիմիտությունը պայմանավորված է աշխարհագրական այս տարածքների ժողովրդական հասարակությունների ու խմբերի քվերակություններից, ազատ և ժողովրդական ընտրությունների միջոցով: Ռոժավայի հասարակական պայմանագրի մյուս կետերից մեկը՝ եղած բոլոր լեզուների օգտագործումը և ուսուցումն է հասարակական ու քաղաքական բոլոր մակարդակներում: Ռոժավայի յուրաքանչյուր կանտոն ունի իր թաղային, քաղաքային ու տարածքային միությունները, որոնք իրենց հերթին ընտրվում են ժողովրդավարության սկզբունքների հիման վրա: Գոյություն ունեն ժողովրդավարական տարբեր ընտրություններ քաղաքապետարանների, տեղային խորհուրդների և «Ազգերի Դեմոկրատիկ Համագումար»-ի համար:
Ըստ դեմոկրատիկ կոնֆեդերացիայի և ինքնավարության գաղափարի կողմնակիցների, ղեկավարման այս ձևը այն շրջանների համար, որոնք քաղաքական աշխարհագրական տեսակետից ցրիվ են ու միասնական չեն, ավելի գործնական է՝ կենտրոնացած համակարգերի համեմատ, որովհետև ունակ է տարատեսակ հատվածներին իրար շուրջ հավաքել ու մասնակից դարձնել քաղաքական կառույցներում:
Ֆեդերալ քաղաքական համակարգի ընդունումը քրդերի միջոցով չընդունվեց Սիրիայի պետության կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ