Ս/թ 4.09.2019թ. ՉՄ94 “Իրավունք թերթում” հայտնի սորոսական Դանիել Իոննիսյանի բոցաշունչ խոսքերն եմ ուզում բառացի մեջբերել. “Եթ Վլադիմիր Պուտինը ուզում է Ռոբերտ Քոչարյանին բանտում հանդիպի, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք”:
Հետաքրքիր է՝ Դ. Իոննիսյանն այս խոսքերի վարքագիծը ո՞ւմ է թողնում և ո՞ր է թողնում… Սորոսական շլացումների, կազմաքանդ մտքերի իրավունքի թռիչքուղում Դ. Իոննիսյանը կայրի ոչ միայն “հակահրդեհային սանդուղքը”, այլ շուռ տված ձեռնոցներում եղած ձեռքերը:
Ոմանք բերանում սպի ունեն՝ ատամներով այդքան կծվելուց հետո: Կարծում եմ որոշ բերանների հասավ, որ կան կեցվածքներ լեզվի, որում աջից՝ արատներն են կտրվածքի, ձախից՝ արժանիքները: Մտորելու և խորհելու համար դեռ շատ կգործվեն մորուքներ, սակայն ծնոտը տրորելով՝ երբեք մի փորձեք դուռ փակել, եթե չգիտեք անգամ՝ արդյոք ո՞վ է դուռը թակում:
Չգիտեմ, չգիտեմ մտքիս դուռը փակեմ, թ՞ե “զռզեն” գցեմ անփույթի խոսքին:
Նաիրա Հայրապետյան
Սեպտեմբեր 2019թ.