ԱԺ արտաքին քաղաքականության համար պատասխանատու, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Ռ. Ռուբինյանը Ռուսաստանի ԵԽԽՎ վերադառնալու բանաձևի քննարկմանը՝ իբրև շփոթել է և սխալ է քվեարկել, իսկ տեղակալ՝ Հ. Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը, համայնապատկերում երևում է ԼՏՊ-ի հում ականջները, դրանով համոզում եք հասարակությանը և ձեր ընտրողներին, որ Խորհրդարանն ունի մանկապարտեզային մասնաճյուղ: Հոգեխախտի մանկապարտեզային մակարդակի արդարացում: Երևի թրաշամանուկ, դեղնակտուց թռչնի ձագերը այդպես են հասկանում պետության դաշնակցի ռազմավարական և տնտեսական գերծընկերոջ նկատմամբ պարտավորությունը:
Թուրքիան իր 18, Ադրբեջանը իր 6 ձայները տվել են ռուսների օգտին, իսկ հայաստանի 4 ձայնից 2-ը: Չնայած ռուսները այդ երկու ձայների անհրաժեշտությունը չունեին: Եթե ձեր երազանքն էր շփոթվելը և քվեարկությանը չմասնակցելը, ավազակներ, ինչ՞ու ծախսեցիք ԱԺ-ի գործուղման գումարները: Ամոթ է հայ ժողովրդին, որ այդպիսի դիլետանտները, ազգադավ տկարամիտները երկիր են ներկայացնում: Պետք է հասկացնլ այդ բնության թյուրիմացության, մարդկային ցեղի զարդարանքներին, որ չփորձեն խաղալ ռուսական արջի հետ, եթե դրանց նմանները չպատժվեն, Հայաստանը շարունակելու է դեպի ինքնակործանում: Ի՞նչ երկիր մոլորակ՝ առանց ռուսների, հրեաների և հայերի:
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ