Գերմանիա կատարած իր այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հայհամայնքի հետ հանդիպմանն ասել էր, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նկատենք, որ միջազգային պրակտիկայի համաձայն,երկրների ղեկավարների մակարդակում պաշտոնական այցերի մասին ընդհանրապես մեկամիս շուտ հայտարարություն չի կատարվում: Սա կապված է նախապատրաստական աշխատանքներով ու անվտանգության հետ առնչվող մի շարք հարցերով, որի մասին թերեւս կա՛մ անտեղյակ է եղել Ն. Փաշինյանը, կա՛մ հերթական սայթաքումն էր արտաքին քաղաքականության մեջ: Իսկ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ գնահատմամբ` Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտը լրիվ անդունդի եզրին է, ինչի վերաբերյալ էլ«Իրավունքը» զրուցեց նրա հետ:
«ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒՇԱՑԱԾ Է ԳՆՈՒՄ ԻՐԱՆ»
–Պարոն Շաքարյանց, վերջապես, Նիկոլ Փաշինյանըմտադիր է այցելել հարեւան Իրան: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումներն այս մասին:
– Չգիտեմ, թե ինչպիսին կլինի իրանական կողմի դիրքորոշումը, բայց կարող ենք ասել, որ ՀՀ վարչապետն ուշացած է գնում Իրան: Իհարկե, ես հասկանում եմ, որինքն ուրախ կլիներ հենց հիմա գնալ, բայց հայտնվել այնտեղ պետք այն ժամանակ, երբ քեզ պաշտոնապես հրավեր են ուղարկում, ոչ թե երբ դու ես ուզում: ՄինչդեռՆիկոլ Փաշինյանը ժամանակ ուներ ավելի շուտ գնալու, 10 անգամ Բրյուսել եւ Մոսկվա գնալու համար ժամանակ ունեցել է, իսկ Իրան գնալու համար` ո՞չ: Ուղղակի թքել էայդ ուղղության վրա, բայց հիմա հասկանում է, որ թքել էլ չի լինի, որովհետեւ վերջերս Իրանիզինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է Բաքվում եւ պարտադրել, որ Ադրբեջանը հատուկ պայմանագրեր կնքի, պարտադրանքներ վերցնի իր վրա եւ այլն, իսկ հիմա հերթը Հայաստանիննէ: Նման քայլերով Իրանը վաղուց է զբաղված. առաջինը եղել է հետսադամյան Իրաքի իշխանությունների ժամանակ, երկրորդը` Պակիստանի, երրորդը` Աֆղանստանի, չորրորդը`Ադրբեջանի, հինգերորդը հիմա մենք ենք` Հայաստանը: Իրանը բոլորից երաշխիք է վերցնում, թե`վայ քեզ, եթե քո տարածքից հարձակում լինի մեր տարածք, կամ քո տարածքից սպառնալիքներ հնչեցնեն: Իլհամ Ալիեւը հասկացել է, որ սա կատակ չէ եւ սուս-փուս ստորագրել է: Պաշտոնապես այն կոչվում է ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր, իսկ իրականում այնտեղ լրիվ ուրիշ բովանդակությամբ փաստաթուղթ է: Իրանին պետք չէռազմական համագործակցություն, բացի Ռուսաստանի հետ ունեցածից, որովհետեւ ունիինքնաբավ բազա: Հիմա մեր տարածաշրջանի խնդիրը հակաիրանյան պատժամիջոցներն են, ուշուտով հնարավոր է նաեւ կիրառվեն հակառուսական պատժամիջոցներ: Այնպես որ, վաղը Հայաստանը կարող է հայտնվել նոր կարգի պատժամիջոցների տակ: Հիմա որոշ ընկերություններ են ընկել իրանյան պատժամիջոցների տակ, վաղը պաշտպանությաննախարարությունն ու Կենտրոնական բանկը կարող են ընկնել:
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ»
– Այս դեպքում, ինչպե՞ս պետք է խուսափենք այդ պատժամիջոցներից, եւ ԱՄՆ-Իրան, Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների արանքում կարողանանք դիմակայել...
– Բազմիցս ասել եմ` պետությունն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է ընտրի մեկ աթոռ: Շատկներեք, ձեր հետույքը երկու մասից է կազմված, հնարավոր չէ չորս աթոռի վրա նստել, առնվազն երկուսի վրա պետք էնստեք: Այդպես է ե՛ւ մարդու դեպքում, ե՛ւ պետության, ուրիշ ձեւ չկա: Ավելի լավ է մի աթոռի վրա նստեք, չե՞քկարող, գոնե երկու աթոռի վրա նստեք: Վաղուց պետք էրհասկանալ, որ ամերիկյան աթոռն այս տարածաշրջանում բացառվում է, եվրոպականը` նույնպես: Այս առումով Իրանը ընդհանրապես չի սպառնալու, ոչ էլարտասանելու է այդ մասին, այլ, ուղղակի, ինչպես Պակիստանի դեպքում, վաղը եթե պետք եղավ, կմտնի մեր երկրի տարածք: Սա՞ են ուզում, իսկ միգուցե, իրո՞ք, ուզում են, որը նդհանրապես մեր տարածք օտարները մտնեն, ու դրա համար են աջ ու ձախ մեզ ասում, թեհայը անպայման պետք է անմիջապես սիրահարվի թուրքին: Կարծես, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներն են վերադարձել, եւ այստեղ արդեն այնքան մտածելու տեղիք կա, թե իրանական թելադրողն ո՞վ է, ո՞ր պետությանն է ձեռնտու, որ ամբողջ ախարհը Իրանի դեմ դուրս գա: Բնականաբար, այն ձեռնտու է միայն Իսրայելին, միայն սիոնիստական շրջանակներին` լինիԵվրոպայում, թե` ԱՄՆ-ում:
«Ո՞ՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԷԳՈՐԾՈՒՄ ՍՈՐՈՍԸ»
– Ի դեպ, պաշտոնական Թեհրանը դեռեւս տարիներ առաջ գործող իշխանությունների դեմ ուղղված քայքայիչ քաղաքականություն իրականացնելու համար տասնյակմիջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն արգելելու որոշում էր կայացրել: Այդ թվում էր նաեւ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամները»: Իսկ ընդամենը վերջերս Սորոսն անդրադարձել էր Հայաստանին, թե քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ինչու միայն Իրանը, Հունգարիայի դեպքը հիշեք, թե ինչս կանդալային իրավիճակ էր ստեղծվել, որ հունգարացիներն այդ հիմնադրամին դուրս շպրտեցին ու արգելեցին իրենց երկրում: Հունգարիան նրանց վռնդում է,նման կարգի հարց քննարկվում է նաեւ Ռուսաստանում, որ «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեությունն արգելվի, բայց Հայաստանում հակառակն է` հիմնադրամի աշխատողների եղբայրներին եւ մյուս բարեկամներին բարձր պաշտոններ են տալիս: Այսինքն` Հայաստանում իրենց հեղափոխությունն էր տեղի ունեցել, ի՞նչ ժողովուրդ-մողովուրդ: Ո՞ւմ եւ ի՞նչ ծրագրերի շրջանակում է այսօր գործում Սորոսի հիմնադրամը, սաշատ լավ հետաքննության առարկա է: Միայն հիշեցնեմ, որ Թրամփն էլ մի անգամ մեղադրեց, որ Սորոսը քիթը խոթում է եւ գունավոր հեղափոխություն է պատրաստում ԱՄՆ-ում: Այդ մարդկանց պետք էր վաղուց վռնդել այստեղից ու իրենց բարեկամներին նույնպես, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ մեկն աշխատի այդ հիմնադրամում ու իր բարեկամությունը չսնվի նույն աղբյուրից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Աղբյուրը՝ iravunk.com