Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Ձախերի դիրքորոշումը նոր իշխանության հանդեպ

26 Օգոստոսի 2018

Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ կուսակցություն որևէ նոր իշխանության հանդեպ պետք է ունենա իր դիրքորոշումը: Դեռ քիչ ենք հանդիպել պարզ և թափանցիկ դիրքորոշումների Փաշինյանի իշխանության հանդեպ:
Հայաստանում գոյություն ունեն ձախ հոսանքներ, ուժեր ու անհատականություններ: Ի՞նչպիսի դիրքրոշումներ ունեն նրանք, Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ: Միանման դիրքորոշում չի կարող լինել, որովհետև այդ ուժերը համախմբված չեն, սակայն իմ կարծիքով ձախ ուժերի դիրքորոշումը կարող է լինել ըստ հետևյալի:
Ձախ ուժերի նպատակը հիմնականում լինում է ազատության, դեմոկրատիայի, հասարակական արդարության և ի վերջո սոցիալիստական հասարակարգի ստեղծումը: Հայաստանում արդեն ինչ որ չափով գոյություն ունի քաղաքական ազատություն և դեմոկրատիա, սակայն դեռ չի գոյացել հասարակական ու տնտեսական արդարություն:
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինայնը ներկայացրեց իր տնտեսական ծրագրերը մոտ ապագայի համար: Կարծում եմ ձախ հոսանքները արդեն ընդունում են, որ հասարակական, տնտեսական ու քաղաքական արդարության և սոցիալիզմին հասնելը անցնելու է մի քանի փուլերով, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրերը և մինչ այդ կոռուպցիայի դեմ պայքարը և երկրի բնական պաշարների հանդեպ իր դիրքորոշումները հենց նույն պահանջներն են, որ ձախերի մեծամասնությունը կուզենար լինել անցումային շրջանում: Ճիշտ է, որ դեռ մեր հանքերը և բնական ռեսուրսները շահագործվում են անհատ ձեռնարկատերերի ու արտասահմանյան կապիտալիստների կողմից, սակայն դա սխալ քաղաքականություն համարելով՝ վարչապետը պետք է պայքարի դրա դեմ ու այդ ռեսուրսները պետք է աստիճանաբար ազգայնացվեն և հսկվեն պետության կողմից, որպեսզի պետությունը ի զորու լինի հասարակական ծառայություններ մատակարարել ժողովրդին: Ձախ հոսանքները պետք է օգնեն այս գործում նոր իշխանությանը և աշխատեն՝ հնարավորինս շուտ մեր երկիրը ձեռբազատվի այդ շահագործող ընկերություններից:
Մեր ժողովրդին շահագործող մյուս գործոններից են Համաշխարհային բանկը, արժույթի միջազգային հիմնադրամը և բոլոր այն վարկերը, որոնք նախորդ կաշառակեր նախագահների ու իր պետության միջոցով փաթաթել են մեր երկրի ու ապագա սերունդների վզին: Ինչքան հնարավոր է պետք է հետ վերցնել այդ գումարները նախկին իշխանավորներից ու փակել այդ պարտքերը: Այդ պարտքերը և միջազգային այդ մարմինները վարկեր տրամադրելով ցանկանում են մեր երկիրը կախված պահել իրենցից ու հնազանդել մեզ իրենց:
Ձախերի քաղաքականությունը կարելի է ձևավորել հետևյալ 3 կետերով՝
1-Թիկունք կանգնել և խրախուսել բոլոր այն դրական քայլերը, որոնք վերցնվել են նոր իշանության կողմից և վերցնվելու են:
2-Քննադատության ենթարկել բոլոր այն քայլերը և ծրագրերը, որոնք չեն բխում բազմաթիվ մասսաների ու աշխատավորների շահերից: Այստեղ ժողովրդի համար պետք է մերկացվեն նաև նեոլիբերալիստական քաղաքականությունները և կապիտալիզմի բնույթը:
3-Տնտեսական ճիշտ ծրագրեր մշակելով, դրանք ներկայացնել իշխանությանը և օգնել նոր իշխանությանը իրագործելու այն:
Պետք է հիշենք, որ նոր իշխանությունը իր հակակոռուպցիոն աշխատանքներով անցյալի կոալիցիոն կուսակցությունների ու օլիգարխների շահերին է դիպչում և նրանք դիմադրում և դիմադրելու են նորակազմ իշխանությանը և աշխատելու են ձախողման տանել այդ աշխատանքները: Ձախ հոսանքը պետք է կարողանա բացահայտել օլիգարխների ու կուսակցությունների կողմից դավադրական քայլերը և պայքարել դրանց դեմ:

Ռուբիկ Սարդարյան 

Թեհրան օգոստոս 2018թ. 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ