Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Նիկոլ Փաշինյանի գրառումը, այն մասին որ որոշ լրատվամիջոցներ խոսքի ազատությունը չարաշահում են, քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների բողոքն է առաջացրել թե իբր խոսքի ազատության ճնշման նշաններ են։

30 Հունիսի 2018
Հայաստանի բոլոր խոշոր լրատվամիջոցները՝ հեռուստատեսություններ, խոշոր ինտրնետ պորտալներ, խոշոր փողատերերի ձեռքին են, իսկ մի մասը ուղղակի Սերժի ընտանիքինն են։ Մյուս «անկախ» կոչվող մամուլի հիմնական մասն էլ կապված է բազմաթիվ գործարքներով փողատերեի հետ։ Իսկ նոր Կառավարությունը գրեթե չունի լրատվական աջակցություն, ընդմանը մի փոքրիկ թերթ է, իսկ նրանք ովքեր գիտեն թե ինչ կարող է անել լրատվական արշավը, մանավանդ Հայաստանում, ուր լրագրողները չունեն էթիկայի կոդեքս և շատերը պատվերով սուտ ու կեղծիք են տարածում, կհասկանան թե ինչ ծանր վիճակում կարող է հայտնվել կառավրությունը։ Իսկ ով չգիտի, տեղեկացնենք, որ լրատվական գրոհը կարող է պատերազմներ հրահրել, ու նաև կառավարություն տապալել։ էս իրավիճակում, ի՞նչ խոսքի ազատության մասին է խոսքը, այսինքն, խոսքի ազատության՝ հեռուստատեսային հեռարձակումների իրավունք են ունենում միայն խոշոր փողատերե՞րը։ Այդ ինչպե՞ս է, որ բողոքում են շաքարի մոնոպոլիայի դեմ, բայց հենց խոսքը վերաբերում է մեդիաների մոնոպոլիային, և հենց կառավարության անդամը փորձի քննադատել որևէ հեռուստատեսության, ակտիվիստներն ու լրագրողները ընդվզելով վերածվելու են մոնոպոլիայի ու խոշոր փողատերերի շահերի պաշտպանների։
Լրատվական բնագավառը լուրջ բարեփոխումների կարիք ունի, և դա չի կարող միայն կառավարության գործը լինել։
 
Վահան Իշխանյան
 
 
 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ