«Ժամանակ» թերթը գրում է, «Երկու օր առաջ Արմավիրի մարզ էր այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին դիմավորեցին մեծ շուքով: Բայց ամենատարօրինակն այն էր, որ դիմավորողների թվում էր նաեւ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով ոչ միայն ողջագուրվեց Ծառուկյանի հետ այլ նաեւ նրան դիմում էր մեծ բարերար եւ բարեգործ տիտղոսներով:
Ընդամենը մեկ տարի առաջ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր խոչընդոտել Ծառուկյանի հանդիպումը արմավիրցի ընտրողների հետ:
ՀՀԿ-ական գյուղապետերի ու քաղաքապետերի պահվածքը, լավագույնս է ցույց տալիս, որ ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի, այլ մնացել են իրականությունից կտրված մի խումբ մարդիկ»: