Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

Կապիտալիզմը որպես հասարակական խտրականությունների աղբյուր

06 Փետրվարի 2018

Այս օրերի կապիտալիստական տնտեսական համակարգը պարտական է այն եղած խտրականություններին, որոնք կիրառվում են կապիտալիստական համակարգերի կողմից և որոնք էլ հավակնում են, թե վերջ են տվել խտրականությանը կամ այդ ուղղությամբ են քայլեր կատարում: Նման խտրականություններից կարելի է թվարկել հետևալները. Խտրականություն՝ կանանց, կարմրամորթերի ու սևամորթերի, այլ ազգերի ու կրոնների, աղքատ երկրների ու աշխատավոր դասակարգի նկատմամբ: Կապիտալիստական երկրների օրենքներում նման խտրականությունների մասին որևէ գրառում գոյություն չունի: Այս խտրականությունները բացահայտորեն և առանց որևէ օրենքների են կիրառվում: Քաղաքական լիբերալիզմը այնքան ձեռքբերում ու զարգացում է ունեցել, որ իրեն թույլ չի տա, որ նման խտրականությունները օրենքի բնույթ կրեն: Սակայն կապիատալիստական տնտեսական համակարգը  խտրականություն ունենալը և գործադրելը դարձրել է իր գործունեության անխուսափելի մասը: Այսինքն՝ կապիտալիստական տնտեսական քաղաքականությունը անհրաժեշտ պայման է դարձնում նման խտրականությունների գործադրումը, իսկ նեոլիբերալիստական տեսաբանները աշխատում են տեսական ծածկույթներ պատրաստել դրանց համար: Այդ հայտնի  տեսաբաներից մեկը Միլթոն Ֆրիդմանն է, որը իր «Կապիտալիզմ ու ազատություն» գրքում գրել է «Կապիտալիզմի ծաղկման համար, որտեղ ազատությունը նրա անբաժանելի մասն է, չպետք է այդ ազատությունը սահմանափակի առևտրի որևէ կանոն կամ օրենքներ, չպետք է խտրականության կամ ռասիզմի պատրվակով սահմանափակումներ լինեն ազատ առևտրի համար»:   

 

Վարդան Ղազարյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ